Արամ Խաչատրյանի հուշարձան (Մոսկվա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Խաչատրյանի հուշարձան (այլ կիրառումներ)

Արամ Խաչատրյանի հուշարձան, գտնվում է Մոսկվայում, Կոմպոզիտորների տան մոտ՝ Բրյուսովի նրբանցքում։ Տեղադրվել է 2006 թվականին։

Արամ Խաչատրյանի հուշարձան (Մոսկվա)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործԳեորգի Ֆրանգուլյան
Բացումհոկտեմբերի 31, 2006
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՊրեսնենսկի շրջան և Մոսկվա
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Հուշարձանը տեղադրված է այն տան մոտակայքում, որտեղ ժամանակին ապրել և ստեղծագործել է Արամ Խաչատրյանը, մոտ է նաև Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի շենքին, որտեղ սովորել և հետագայում դասավանդել է տաղանդաշատ երաժիշտը[1]։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, ՌԴ նախագահի կինը՝ Լուդմիլա Պուտինան[2][3]։

Հուշարձանի նյութը բրոնզ է, քանդակագործը կոմպոզիտորին կերտել է տարբեր երաժշտական գործիքների շրջապատում։

Հեղինակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «10 հայկական հուշարձաններ աշխարհում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  2. В центре Москвы открыт памятник Араму Хачатуряну
  3. В Москве открыт памятник композитору Араму Хачатуряну