Ելցինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ельцину), Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ, խորհրդային կուսակցական և ռուսական քաղաքական ու պետական գործիչ, հետխորհրդային Ռուսաստանի հիմնադիրներից մեկի` Բորիս Ելցինի հուշարձանը Եկատերինբուրգում, նրա հայրենի քաղաքում, որտեղ երկար տարիներ ապրել և գործունեություն է ծավալել։ Տեղադրված է Ելցին-կենտրոնում։ Հուշարձանը բազմիցս ենթարկվել է վանդալիզմի։

Ելցինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումփետրվարի 1, 2011
Բարձրություն10 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԵկատերինբուրգ
Շինության ձևմարմարե հուշարձան
Ներկա վիճակկանգուն
 Monument to Boris Yeltsin, Yekaterinburg Վիքիպահեստում

Ընդհանուր տեղեկատվություն

խմբագրել

Հուշարձանը գտնվում է Բորիս Ելցին փողոցում, Եկատերինբուրգ-սիթի գործարար թաղամասում, քաղաքի կենտրոնում` Դեմիդով Պլազա կոնգրես-հոլի դիմաց, որտեղ տեղակայված է Ելցինի ժառանգության նախագահական կենտրոնի հուշահամալիրը[1], որն էլ գտնվում է «Բ. Ն. Ելցին նախագահական կենտրոն» պետական ֆոնդի և «Բ. Ն. Ելցինի Ուրալյան Կենտրոն» (Ռուսաստանի առաջին նախագահ Բ. Ն. Ելցինի Ֆոնդի մասնաճյուղ) բարեգործական հիմնադրամի վերահսկողության ներքո։

Հուշարձանն իրենից ներկայացնում է տասը մետր բարձրությամբ սպիտակ մարմարե կոթող` Ելցինի ամբողջ հասակով հարթաքանդակ մուգ մոխրագույն պատվանդանի վրա[2]։

Հուշարձանի հեղինակն է մոսկվացի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը, ով ստեղծել է նաև Ելցինի գերեզմանաքարը։

Հեղինակի կարծիքով, «ընտրվել է սպիտակ մարմար, այլ ոչ թե ավանդական բրոնզե կամ գրանիտ, քանի որ այն կենդանի, կիսաթափանցիկ նյութ է, և այս հուշարձանը ոչ թե կոթող է, այլ շարժման մեջ գտնվող մի մեծ կտոր, ինչպես Բորիս Նիկոլաևիչն էր»։

Պատմություն

խմբագրել

Հուշարձանը բացվել է 2011 թվականի փետրվարի 1-ին Ելցինի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Բացումը տեղի ունեցավ Ռուսաստանի երրորդ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ, որը Եկատերինբուրգ էր ժամանել հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար[3]։

Մեդվեդևը բացելով հուշարձանը, որը նրան դուր էր եկել, նշեց որ «Ռուսաստանը պետք է երախտապարտ լինի Ելցինին, այն բանի համար, որ ամենադժվար ժամանակաշրջանում երկիրը չշեղվեց փոփոխությունների ուղուց, իրականացվեցին լուրջ վերակառուցումներ և այսօր շարժվում է դեպի առաջ»։

Արարողությանը մասնակցում էին նաև Ելցինի այրին՝ Նաինա Իոսիֆովնան, նրա հարազատները և ընկերները, դաշնային իշխանության ներկայացուցիչներ, Սվերդլովսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Միշարինը, հարևան տարածաշրջանների ղեկավարներ[3][4]։

Վանդալություն

խմբագրել

2012 թվականի օգոստոսի 23-ից 24-ի գիշերը հուշարձանը պղծվել էր անհայտ անձանց կողմից, հուշարձանի վրա կապույտ ներկ էր լցվել, պատվանդանի վրայի տառերը կոտրել էին[5][6]։ Հուշարձանը տեղում մաքրելու փորձերը չհաջողվեցին, որոշվեց այն ապամոնտաժել։ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին վերականգնողական աշխատանքներն ավարտելուց հետո, նորացված հուշարձանը վերադարձվեց նախկին տեղը[7]։

2017 թվականի նոյեմբերի 7-ին (Հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակի օրը) հուշարձանը փորձել է հրկիզել Իգոր Շչուկինը, որին այս արարքի համար 2018 թվականի փետրվարին դատապարտեցին մեկ տարվա ուղղիչ աշխատանքնի[8]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Եկատերինբուրգում գտնվող Ելցինի հուշարձանը միակը չէ։ Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը գտնվող շիրիմի մահարձանից բացի, դեռևս կենդանության օրոք Կիրգիզիայի Չոլպոն-Աթա քաղաքում տեղադրվել է Ելցինի հուշարձանը։
  • Հուշարձանի բացման դեմ բողոքի ակցիա էին ցանկանում անցկացնել տեղի կոմունիստները, սակայն տեղական իշխանությունները մերժեցին հուշարձանի բացման դեմ միտինգի անցկացման թույլտվությունը, Եկատերինբուրգի վարչակազմի դեմ Կոմունիստական երիտասարդական միության ներկայացուցիչները դատարան հայց ներկայացրեցին[9]։
  • 2011 թվականի փետրվարին, Ելցինի հոբելյանի հետ կապված «Offart» արվեստի խմբի փողոցային նկարիչները ակցիա անցկացրեցին № 9 գիմնազիայի դիմաց «Ելցինի այլընտրանքային հուշարձանի» բացման դեմ, որտեղ Բորիս Նիկոլաևիչը սպասում էր իր դպրոցական աղջկան[10]։ Բողոքի ակցիա անցկացվեց նաև Դրամայի թատրոնի մոտ տեղադրվող «Պատմությունը շրջած ձեռքերը» հարթաքանդակային կոմպոզիցիայի բացման դեմ[11][12]։
  • Հոբելյանի նախօրեին` հունվարի 28-ին, տեղի կոմունիստները փորձեցին Մարտի 8-ի փողոցի թիվ 2 տան վրա, որտեղ բնակվել է Ելցինը հուշատախտակ տեղադրել նրան քննադատող գնահատականով և երկրում հետսոցիալիստական տարիներին տեղ գտած բացասական երևույթների ցանկով[13][14]։
  • Նախատեսվում է Ելցինի հուշարձան տեղադրել Մոսկվայում, որի համար անցկացվում են մրցույթային նախագծեր[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Россель подписал Указ о Президентском центре Б. Н. Ельцина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  2. Памятник Ельцину сделали из китайского мрамора
  3. 3,0 3,1 «В Екатеринбурге открыт памятник первому Президенту России Борису Ельцину». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  4. n:В Екатеринбурге открыт памятник Ельцину - Викиновости, 01.02.2011
  5. «Вандалы осквернили памятник Ельцину в Екатеринбурге». // ria.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  6. Облитого краской Ельцина демонтируют
  7. «В Екатеринбурге восстановили памятник Ельцину». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  8. Поджигатель памятника Ельцину в Екатеринбурге признал свою вину
  9. «Коммунисты хотят взыскать с мэрии Екатеринбурга 100 тысяч рублей за «стресс и переживания»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  10. ««Я тебя жду», — в день рождения первого президента уличные художники проведут в Екатеринбурге праздничную акцию». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  11. В Екатеринбурге поставили альтернативный памятник Ельцину
  12. «В Екатеринбурге появился альтернативный памятник Борису Ельцину». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  13. «Свердловские коммунисты откроют «альтернативный памятник» Ельцину». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  14. Коммунисты установили мемориальную доску Ельцину
  15. При поддержке Фонда Ельцина прошёл открытый Конкурс проектов памятника Борису Николаевичу Ельцину(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել