Ֆուերտե դե Սամայպատա համալիր (Սամայպատա ամրոց), հայտնի է նաև որպես Էլ Ֆուերտե, հնագիտական տեղանք, ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ, որը գտնվում է Բոլիվիայի Ֆլորիդա նահանգի Սանտա Կրուզ շրջանում[1]։ Այն տեղակայված է Բոլիվիայի Անդերի արևելյան նախալեռներում և հանրաճանաչ զբոսաշրջային վայր է բոլիվացիների և օտարերկրացիների համար։

'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Տեսքը կողքից

Համալիրը ռազմական ամրություն չի եղել, և ըստ պատմաբանների՝ այն եղել է նախակոլումբիական շրջանի կրոնական տարածք, որը կառուցել է չանե ժողովուրդը՝ նախաինկյան խոշոր էթնիկ խումբ արավակների կազմում[2]։ Այստեղ են գտնվում Ինկերի կայսրության քաղաքի ավերակները, որոնք կառուցված են եղել համալիրի կողքին՝ դեպի հարավ-արևելք ինկերի տարածման ժամանակ։ Ինկերը և չանեները պարբերաբար հարձակման են ենթարկվել գուարան մարտիկների կողմից, որոնք ժամանակ առ ժամանակ ներխուժել են տարածաշրջան։ Արդյունքում գուարանները նվաճել են Սանտա Կրուսի հարթավայրերն ու հովիտները, ավերել են Սամայպատան։ Գուարանները գերիշխել են տարածաշրջանում նաև իսպանական գաղութացման ժամանակ[2]։

Տաճարային համալիրի հարևանությամբ իսպանացիները կառուցել են փոքրիկ բնակավայր, որտեղ այժմ գտնվում են արաբական անդալուսական ճարտարապետությանը բնորոշ շենքերի մնացորդներ։ Ժամանակի ընթացքում իսպանացիները լքել են բնակավայրը և տեղափոխվել հարևան հովիտ, որտեղ ներկայումս գտնվում է Սամայպատա քաղաքը։

Ֆուերտե դե Սամայպատա հնագիտական օբյեկտը ներառում է երեք տարբեր մշակույթների՝ չանե, ինկ և իսպանացիների կառույց և իր տեսակի մեջ բավականին եզակի է[2]։

Էլ Կասկաբել խմբագրել

Ֆուերտե դե Սամայպատայի ամենահետաքրքիր առանձնահատկությունը Էլ Կասկաբելն է։ Երկու զուգահեռ գծեր ցույց են տալիս երկնքի արևելյան մասում գտնվող հատուկ կետերը՝ ազիմուտի 71°, բարձրությունը մոտ 6.75°: Որոշ հնագետներ պնդում են, որ քարի վրա անսովոր փորագրությունը հնարավոր է թողած լինի նախաինկյան քաղաքակրթությունը և նվիրած 1066 թվականի մարտին Հալլեյ գիսաստղի անցմանը։ Համեմատաբար վերջերս հնէակոնտակտ տեսության կողմնակից Էրիխ ֆոն Դենիկենը ենթադրություն է հայտնել, որ սա հին թռչող օբյեկտի գործարկման համար մեկնարկային հարթակ է եղել։

Անվտանգություն խմբագրել

Ժայռի մեջ տառեր և խորհրդանիշներ փորագրող այցելուների պատճառած վնասների, ինչպես նաև ջրի հոսքի հետևանքով էրոզիայի պատճառով համալիրի ներքին հարդարանքը ցանկապատված է` ավելի մեծ վնասները կանխելու համար։ Այնուամենայնիվ, համալիրի զգալի մասը հասանելի է այցելության համար։ Հաստատությունը գտնվում է Stonewatch ոչ առևտրային կազմակերպության հովանու ներքո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «UNESCO World Heritage Centre». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 «El Fuerte de Samaipata.» Արխիվացված 2011-05-14 Wayback Machine World Heritage Site.

Արտաքին հղումներ խմբագրել