Ազիմուտ (արաբ․՝ سمت‎‎, «աս-սիմթ» (ուղղություն)), դիտման կետը նպատակակետին միացնող գծի և միջօրեականի հյուսիսային ուղղության միջև ընկած անկյունը։ Սովորաբար հաշվարկվում է ըստ ժամացույցի սլաքի ուղղության և չափվում է աստիճաններով (°) 0-ից մինչև 360։ Եթե ազիմուտը հաշվարկելիս որպես մեկնարկային ուղղություն ընդունվում է աշխարհագրական միջօրեագիծը, ապա ազիմուտը կոչվում է ճշմարիտ, մագնիսական միջօրեագծի դեպքում ազիմուտը կոչվում է մագնիսական։

Աստղի ազիմուտը դիտորդի համար, կապույտ գծերի միջև կազմած անկյունն է

Ազիմուտի օրինակն է, երկնքում աստղի դիրքի չափումն է։ Աստղը մեզ հետաքրքրող դիրքում է, չափման հարթությունը հորիզոնն է կամ ծովի մակերեսը և հաշվարկման կետը հյուսիսն է։ Այդ դեպքում ազիմուտը հյուսիսի և հորիզոնի հարթության վրա աստղի պրոեկցիայի միջև կազմած անկյուն է[1]:

Հասկացողությունը օգտագործվում է շատ կիրառական ոլորտներում, այդ թվում նավարկման, աստղագիտության, քարտեզագրության, հանքաարդյունաբերության և հրետանու մեջ։

ՆավարկումԽմբագրել

Ցամաքային նավարկման և դիրքորոշման մեջ, ազիմուտը որպես կանոն նշանակում են ալֆա,   տառով և այն սահմանվում է, որպես հորիզոնական անկյուն, չափված ժամացույցի սլաքի ուղղությամբ, հյուսիսային գծից կամ միջօրեականից[2][3]: Ազիմուտի ավելի ընդնհանուր սահմանման մեջ այն որևէ հստակեցված չափման կետի կամ հեշտորեն գտնվող ուղղության գծի հետ կազմած հորիզոնական անկյուն է, չափված ժամացույցի սլաքի ուղղությամբ[4][5][6]:

Ներկայումս, ազիմուտի համար հաշվարկման կետն է հանդիսանում իրական հյուսիսը, որը 0° ազիմուտն է, չնայած երբեմն կարող են գործածվել նաև այլ չափման միավորներ (գրա, միլ)։ Ամեն դեպքում, ազիմուտը չի կարող գերազանցել, շրջանագծի մեջ եղած չափման միավորների առավելագույն արժեքը, 360° շրջանագծում դա 359 աստիճան, 59 րոպե, 59 վայրկյան է (359° 59' 59")։

Օրինակ ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտվելով 360° ունեցող շրջանագծի կենտրոնում, արևելքի ազիմուտը կկազմի 90°, հարավինը 180°, արևմուտքինը 270°։ Սակայն կան բացառույթւններ՝ որոշ նավարկման համակարգերը օգտագործում են աշխարհագրական հարավը, որպես հաշվարկման կետ։ Տեսականորեն ցանկացած ուղղություն կարող է ծառայել որպես հաշվարկման կետ, եթե այն պարզ սահմանված է և հայտնի է համակարգի բոլոր օգտագործողներին։

Ճշմարիտ ազիմուտներԽմբագրել

Հաշված Հյուսիսից
Հյուսիս 0° կամ 360° Հարավ 180°
Հյուսիս–Հյուսիսարևելք 22.5° Հարավ–Հարավարևմուտք 202.5°
Հյուսիսարևելք 45° Հարավարևմուտք 225°
Արևելք–Հյուսիսարևելք 67.5° Արևմուտք–Հարավարևմուտք 247.5°
Արևելք 90° Արևմուտք 270°
Արևելք–Հարավարևելք 112.5° Արևմուտք–Հյուսիսարևմուտք 292.5°
Հարավարևելք 135° Հյուսիսարևմուտք 315°
Հարավ–Հարավարևելք 157.5° Հյուսիս–Հյուսիսարևմուտք 337.5°

Եզրույթի այլ գործածումներԽմբագրել

Ազիմուտ եզրույթը օգտագործվում է հրետանու համակարգման մեջ։ Հրետանահին գործում, ազիմուտը սահմանվում է, որպես կրակի ուղղություն։

Ազոիմուտը օդային նավարկման մեջ սահմանվում է, որպես թռիչքի ուղղություն, հաշվարկված օդանավի դիրքից։

Մագնիսական ժապավենով սաքերում, ազիմուտը ժապավենի և (կարդացող) գլխի մեջ եղած անկյունն է։

Ձայնի տեղորոշմանը վերաբերվող փորձերի և գրականության մեջ, ազիմուտը ձայնի աղբյուրի և գլխի (աչքերի) մեջտեղով անցնող երևակայան գծի միջև կազմած անկյուն է։

Ազիմուտային արագացուցիչը նավաշինության մեջ, դա այն պռոպելերն է, որը կարող է պտտվել հորիզոնական հարթության մեջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://dictionary.reference.com/browse/azimuth
  2. U.S. Army, Map Reading and Land Navigation, FM 21-26, Headquarters, Dept. of the Army, Washington, D.C. (7 May 1993), ch. 6, p. 2
  3. U.S. Army, Map Reading and Land Navigation, FM 21-26, Headquarters, Dept. of the Army, Washington, D.C. (28 March 1956), ch. 3, p. 63
  4. U.S. Army, ch. 6 p. 2
  5. U.S. Army, Advanced Map and Aerial Photograph Reading, Headquarters, War Department, Washington, D.C. (17 September 1941), pp. 24-25
  6. U.S. Army, Advanced Map and Aerial Photograph Reading, Headquarters, War Department, Washington, D.C. (23 December 1944), p. 15
  Ընթերցե՛ք «ազիմուտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 119