Հնէակոնտակտ (նաև՝ հին տիեզերագնացների տեսություն կամ հնէատիեզերագնացություն), նախկինում արտաերկրային ծագում ունեցող էակների Երկիր մոլորակ հիպոթետիկ այցելություն, որի մասին վկայությունները կան երկրային մշակույթների հնագույն հուշարձաններում։ Հաճախակի հնէակոնտակտի տեսությունը ենթադրում է որոշ կամ բոլոր երկրային քաղաքակրթությունների արտաերկրային ծագումը։

Հնէակոնտակտների տեսությունները զարգացնում էին և շարունակում են զարգացնել այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Կոնստանտին Ցիոլկովսկին, Չարլզ Ֆորթը, Մատեստ Ագրեստը, Իմանուիլ Վելիկովսկին, Էրիխ ֆոն Դենիկենը, Ալեքսանդր Կազանցևը, Անդրեյ Սկլյարովը, Զաքարիա Սիտչինը, Ջորջիո Ցուկալոսը և այլք։

Ժամանակակից գրախոսվող հրապարակումներում նման հիպոթեզները լուրջ չեն ընդունվում[1]։

Հնէակոնտակտի սյուժեն հաճախակի օգտագործվում է գիտական ֆանտաստիկայի ժանրում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Harrold. Noah’s ark and ancient astronauts: Pseudoscientific beliefs about the past among a sample of college students. The Skeptical inquirer 11.1 1986: 61. Committee for the Scientific Investigation of Claims of the Paranormal. 13 Dec 2010.