Ֆոլա[1] (նորվ.՝ Folda, կամ Folla),  ծոց Նորվեգիայի հյուսիսում, որն իրենից ներկայացնում է ֆյորդ: Գտնվում է Նուրլան ֆյուլքեի Սալթեն պատմական շրջանում (դիսթրիքթ): Պատկանում է Նորվեգական ծովի ավազանին:

Picto infobox map.png
Ֆոլա
նորվ.՝ Folda

Ֆոլա ֆյորդի տեսքը Փրեքեսթուլեն ժայռից
Կոորդինատներ 67°36′50″ հս․. լ. 14°52′59″ ավ. ե.HGЯO
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Տեղագրություն Նորվեգիա
Վարչատարածքային բաժանում Նուրլան
Ջրատարածություն Նորվեգական ծով
Տիպ ֆյորդ
Երկարություն 60 կմ
##Ֆոլա (ֆյորդ) (Նորվեգիա)
Red pog.svg

ՏվյալներԽմբագրել

Առավել մեծ Վեստ-ֆյորդի ճյուղավորումներից մեկն է հանդիսանում Ֆոլան, որն առանձնանում է ցամաքից Լաֆոտենյան կղզիներից:

Ֆոլա ֆյորդի մուտքը գտնվում է մոտավորապես 35 կիլոմետր հյուսիս-արևելք Բուդյոյից: Գրեթե 14 կիլոմետր ֆյորդի մուտքից հետո այն ճյուղավորվում է երկու հատվածների: Դեպի հյուսիս-արևելք ուղղությամբ տարածվում է Նորդֆոլա ֆյորդը, իսկ դեպի հարավ-արևելք երկրորդը՝ Սյորֆոլլա ֆյորդը: Այդ երկու ճյուղավորություններն էլ իրենց հերթին են բաժանվում առավել մանր ֆյորդերի[2]:

Ֆյորդի գետաբերանից մինչև նրա հեռավոր վերջավորությունը, մինչև Նորդֆոլե (գրեթե Մյորսվիքբոթն բնակավայրի մոտ)[1] կազմում է ավելի քան 60 կիլոմետր[2]:

Վարչատարածքային բաժանման արդյունքում այսօր Ֆոլա ֆյորդը պատկանում է Բուդյո, Սթեյգեն և Սյորֆոլ մունիցիպալիտետներին[2]:

Ֆոլա ֆյորդի ամենաբարձր կետը կազմում է 1020 մետր՝ ծովի մակարդակի բարձրությունից:

Պատմական ակնարկԽմբագրել

Հռչակավոր շվեդ բնագետ Կառլ Լիննեյը (1707-1778 թվականներ) իր Լապլանդիայի արշավախմբի ժամանակ, որը մեկնարկել է մենակ 1732 թվականին, շարժվել է Լուլեոյից մինչև Քվիքյոք: Անցնելով Սկանդինավյան լեռները (Հյոլեն լեռնազանգվածը), ընկնում է Նորվեգիայի տարածքի մեջ և ընդհուպ հասնում Նորվեգական ծովի ափերին: Հենց նույն տեղը, որտեղ Ֆոլա ֆյորդն ու ծովը իրար են խառնվում: Այստեղ մեծ գիտնականը եղավ Սյորֆոլև Ռյոսթադ բնակավայրերում, որից հետո, կրկին նույն երթուղիով, վերադարձավ Լուլեո: Գիտարշավի ժամանակ գիտնականն ահռելի նյութ հավաքեց և ներկայացրեց հանրությանը, ինչպեսն նաև մինչ այդ անհայտ մեծ թվով նոր փաստեր:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Норвегия. Справочная карта.   Կողմ. — Изд. четвёртое. — М. : Главное управление геодезии и картографии при Совете министров СССР, 1977. — 27 800 экз.
  2. 2,0 2,1 2,2 Store norske leksikon, 2009

Արտաքին հղումներԽմբագրել