Ֆլորա Վարդանյան

հայ հեղափոխական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ֆլորա Ստեփանի Վարդանյան (Օհանջանյան[1], 1881, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1942), Անդրկովկասում հեղափոխական շարժումների մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։ Մինչ այդ եղել է հնչակյան կուսակցության անդամ։

Ֆլորա Վարդանյան
Դիմանկար
Ծնվել է1881
ԾննդավայրԱխալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1942
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թիֆլիսի իգական գիմնազիան (1897) և Լոնդոնի կանանց համալսարանի մանկավարժության բաժինը (19011901 թվականից ագիտացիոն-պրոպագանդիստական աշխատանք է տարել Բաքվի բանվորների շրջանում, որի համար արտաքսվել է Ռուսաստանի Մարիուպոլ գավառը։ 1915 թվականին Վարդանյանի նախաձեռնությամբ Բաքվի Բալախանիի շրջանում հիմնադրվել է «Առանց ազգերի խտրության գաղթականներին օգնող ընկերություն», որը Բաքվի բոլշևիկյան կազմակերպությունն օգտագործել է ագիտացիոն աշխատանք տանելու համար։ 1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի կազմում։ 1918 թվականից եղել է կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ, կատարել պրոպագանդիստական աշխատանք, փոխադրել զենք, դրամ և գրականություն։ Վրաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո աշխատել է որպես Վրաստանի կոմկուսի Թիֆլիսի քաղկոմի ագիտ-պրոպագանդայի բաժնի վարիչ։ 1923 թվականից՝ ՎԿ(բ) կ ԿԿ-ի կին-բաժնի վարիչի տեղակալ, ապա՝ բաժնի վարիչ։ Մեծ աշխատանք է տարել անապաստան երեխաների դաստիարակության ուղղությամբ։ 1924 թվականից միաժամանակ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի պատասխանատու խմբագիրն էր։ 1927 թվականից՝ ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահության անդամ։ Ղեկավարել է Կենտգործկոմին կից կանանց կենցաղը բարելավող հանձնաժողովի աշխատանքները։ Եղել է ՀԿ(բ) կ Կենտկոմի և ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 759։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 323