Ֆլեմինգ Քրիստենսեն (դան․՝ Flemming Christensen,ապրիլի 10, 1958(1958-04-10)[1], Կոպենհագեն, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ, որը խաղացել է հարձակվողի դիրքում։ 1986 թվականի Աշխարհի առաջնության մասնակից Դանիայի ազգային հավաքականի կազմում։

Ֆլեմինգ Քրիստենսեն
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1958(1958-04-10)[1] (66 տարեկան)
Ծննդավայր Կոպենհագեն, Դանիա
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Քրիստենսենն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Կոպենհագենի «ԱԲ Գլադսաքսում»։ 1979 թվականին նորամուտը նշել է երկրորդ դիվիզիոնում[2]։ 1981 թվականին հարձակվողը տեղափոխվել է բարձրագույն դիվիզիոնի «Լինգբյու» ակումբ[3]։ Եվ մրցաշրջանի վերջում նրա հետ հաղթել է Դանիայի առաջնությունը։

1982 թվականի ամռանը Քրիստենսենը միացել է ֆրանսիական «Սենտ Էտյենին»[4]։ Այնտեղ խաղացել է մեկ մրցաշրջան և 1983 թվականի կեսերին վերադարձել է «Լինգբի»[5]։ Նույն թվականին ակումբի կազմում Ֆլեմինգը դարձել է երկրի չեմպիոն, իսկ 1984 և 1985 թվականներին նվաճել է Դանիայի գավաթը։

1986 թվականին Քրիստենսենը կրկին մեկնել է արտերկիր՝ դառնալով շվեյցարական «Արաու» ակումբի ֆուտբոլիստ, որտեղ անցկացրել է իր կարիերայի 2 տարին[5]։ 1988 թվականին Ֆլեմինգը կրկին սկսել է խաղալ «Լինգբյուում»[3]։ 1990 թվականին նրա հետ նվաճել է իր երրորդ ազգային գավաթը, իսկ 1992 թվականին նվաճել է իր երկրորդ չեմպիոնական տիտղոսը։ Ընդհանուր առմամբ, Քրիստենսենը «Լինգբյուի» կազմում խփել է 124 գոլ և պրոֆեսիոնալ մակարդակում մնացել Դանիայի լավագույն ռմբարկուն մինչև 2002 թվականը[4]։ 1992 թվականին վերադարձել է «ԱԲ Գլադսաքսե», որտեղ էլ ավարտել է կարիերան 1993 թվականին[6]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Դանիայի հավաքականի կազմում Քրիստենսենը նորամուտը նշել է 1982 թվականի մայիսի 5-ին Շվեդիայի դեմ ընկերական խաղում (1:1)[7]։ 1986 թվականին մարզիչ Զեպ Պիոնտեկը նրան ընդգրկել է ազգային հավաքականի կազմում Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնության համար։ Սակայն հարձակվողն ամբողջ մրցաշարն անցկացրել է պահեստայինների նստարանին՝ այդպես էլ չհայտնվելով խաղադաշտում[4]։ Ազգային հավաքականի կազմում անցկացրած 7 տարիների ընթացքում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ[2]։

Մարզչական կարիերա

խմբագրել

Խաղային կարիերան ավարտելուց հետո Քրիստենսենը 2000 թվականին սկսել է մարզչական կարիերան՝ ինն ամիս աշխատելով «ԱԲ Գլադսաքս» ակումբում որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար[8]։ Հետագայում 2003-2005 թվականներին որպես գլխավոր մարզիչ է աշխատել «Սլագելսե Բի», 2005-2007 թվականներին «Նեստվեդ», և 2007-2010 թվականներին՝ կրկին «ԱԲ Գլադսակս» ակումբներում[9]:

2011 թվականի նոյեմբերի 12-ին հայտնի է դարձել, որ Ֆլեմինգը մարզելու է Ֆարերյան կղզիների «Ֆուգլաֆյերդուր» թիմը[10]։ Ակումբը Քրիստենսենի որպես մարզիչ աշխատելու առաջին մրցաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը և 2012 թվականի հոկտեմբերին Ֆարերյան կղզիներում ճանաչվել է «Տարվա մարզիչ»[11]։

Դանիացին որոշել է հեռանալ Ֆարերյան կղզիներից 2012 թվականի մրցաշրջանից հետո, իսկ 2013 թվականի մայիսին դարձել է նորվեգական «Վարդ Հեուգեսունդ» ակումբի նոր մարզիչը[12]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել
Լինգբյու

Անհատական

խմբագրել
  • Դանիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1989

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Профиль Флемминга Кристенсена» (դանիերեն). Датский футбольный союз. Արխիվացված է օրիգինալից 2021-09-05-ին. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 «Klub 100» (դանիերեն). Официальный сайт ФК «Люнгбю». Արխիվացված է օրիգինալից 2021-08-12-ին. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 «Danske VM-minder: Laudrup, Elkjær, superstjernerne og vi andre» (դանիերեն). Tipsbladet. 2018-06-04. Արխիվացված է օրիգինալից 2021-09-05-ին. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 «Профиль Флемминга Кристенсена» (գերմաներեն). sport.de. Արխիվացված է օրիգինալից 2021-09-05-ին. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  7. «Denmark vs Sweden, 5 May 1982» (անգլերեն). eu-football.info. Արխիվացված է օրիգինալից 2021-09-05-ին. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Flemming Christensen vender tilbage til AB» (դանիերեն). Politiken. 2007-02-06. Վերցված է 2021-09-05-ին.
  9. «Flemming Christensen stopper i AB» (դանիերեն). Bold. 2010-06-14. Արխիվացված է օրիգինալից 2021-09-05-ին. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Endnu en dansk træner til Færøerne» (դանիերեն). Bold. 2011-11-13. Արխիվացված է օրիգինալից 2012-02-10-ին. Վերցված է 2021-09-05-ին.
  11. «Dansker årets træner på Færøerne» (դանիերեն). Bold. 2012-10-09. Արխիվացված է օրիգինալից 2012-10-10-ին. Վերցված է 2021-09-05-ին.
  12. «Flemming C. drager til Norge» (դանիերեն). Bold. 2013-05-26. Արխիվացված է օրիգինալից 2013-06-09-ին. Վերցված է 2021-09-05-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլեմինգ Քրիստենսեն» հոդվածին։