Ֆլավիանա Չառլզ (անգլ.՝ Flaviana Bahati Charles, 1978, Մորոգորո, Տանզանիա), տանզանիացի իրավաբան և Տանզանիայի Բիզնեսի և մարդու իրավունքների (BHRT) գլխավոր գործադիր տնօրեն։ Ֆլավիանա Չարռլզը նաև Աֆրիկյան միության Հակամարտությունների կանխարգելման և միջնորդության աֆրիկյան կանանց ցանցի (FemWise-African) ակտիվ անդամ է[1]։

Ֆլավիանա Չառլզ
Ծնվել է1978
ԾննդավայրՄորոգորո, Տանզանիա
Մասնագիտությունփաստաբան

Կենսագրություն խմբագրել

Ֆլավիանա Չարլզը որբ է։ Մեծացել Տանզանիայի Մթանդիկա[2] մի մեծ գյուղում, որը գտնվում է Դար-էս-Սալամից 400 կիլոմետր (250 մղոն) արևմուտքում և շրջանի մայրաքաղաք Իրինգայից՝ 100 կիլոմետր (62 մղոն) դեպի արևելք։ Գյուղն աղքատ է. Բնակիչները ապրուստի միջոց են վաստակում մայրուղու անցորդներին սոխ վաճառելով, իսկ Հռոմի կաթոլիկ եկեղեցու միանձնուհի «Տերեզինա քույրերը», ղեկավարում են նախնական և առևտրային դպրոցները, հիվանդանոցը, կլինիկան և մանկատունը։ Միանձնուհիները մեծապես կախված են արտերկրյա նվիրատվություններից[3]։

Չարլզը կարողացել է Մթանդիկայի Առևտրի դպրոց հաճախել հովանավորչական դրամաշնորհի միջոցով։ Նա եղել է տասը ուսանողներից մեկն է։ Նրան դաստիարակվել է Թերեզինա քույրերից Բարբերինա Մհագալան[2], որը առևտրային դպրոցի պատասխանատուն (proctor) է, որը երիտասարդ աղջիկներին, ովքեր ի վիճակի չէին միջնակարգ կրթություն ստանալ, սովորեցնում է դերձակի և կարի հմտություններ[3]։

2002 թվականին Չարլզը ստացել է Դար-էս-Սալամի համալսարանի Իրավագիտության բակալավրի (LLB) աստիճան։ Այնուհետև շարունակել է կրթությունը ստանալով մագիստրոսի Միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոչում 2010 թվականին Անգլիայի Քովենթրիի համալսարանում (Քովենտրի)[1][2]։

Գործունեություն խմբագրել

Համալսարանն ավարտելուց հետո Ֆլավիանա Չարլզը դարձել է Տանզանիայի Իրավունքի և Մարդու իրավունքների կենտրոնի ծրագրերի աշխատակից, որտեղ նա գենդերային հավասարության մասին մի շարք այնպիսի հրապարակումներ համահեղինակ է, որոնք վերաբերվում են արդյունահանման ոլորտին, ներդրումներում համայնքի իրավունքներին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը և մաքուր, առողջ և անվտանգ շրջակա միջավայրի իրավունքին[1][2]։ Չարլզը բազմաթիվ կազմակերպությունների անդամ է, որոնք կենտրոնացած են օրենքի և մարդու իրավունքների վրա, այդ թվում ՝ «Տանգանիկայի իրավաբանական ընկերություն» (շարունակական իրավաբանական կրթության կոմիտե), «Արևելյան Աֆրիկայի իրավաբանական ընկերություն», «Աֆրիկյան կոալիցիա կորպորատիվ հաշվետվողականություն», «Տանզանիայի կին իրավաբանների ասոցիացիա» և «Տանզանիայի իրավապաշտպանների ասոցիացիա» կազմակերպությունները։ Բացի այդ, Չարլզը դասախոսություններ է կարդում Բագամոյոյի համալսարանում և Տանզանիայի իրավաբանական դպրոցում՝ հատուկ շեշտադրում անելով գենդերային հավասարության, համայնքային ներդրումների իրավունքների, մաքուր շրջակա միջավայրի իրավունքի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վրա[1][4]։

Ֆլավիանան այժմ Տանզանիայի կին-իրավապաշտպանների կոալիցիայի նախագահն է և Աֆրիկայի փաստաբանների ասոցիացիայի (AFBA) գլխավոր քարտուղարը[1]։ Քեմբրիջի համալսարանի հրատարակչության Բիզնես և մարդու իրավունքներ հանդեսի խմբագիրն է[5]։

Նա մեկնաբանել է նավթի և գազի արտահանման ազդեցությունը կանանց և տեղի աղքատ համայնքների վրա, ինչպես նաև առկա իրավական շրջանակների «կուրությունը», որոնք խորացնում են գենդերային անհավասարությունը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Flaviana Bahati Charles, Tanzania. Mediator, Lawyer». Peace And Pluralism (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Agius, Michael (2017). «Mtandika Newsletters :: Action in Africa». www.actioninafrica.org. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
  3. 3,0 3,1 «About Mtandika :: Action in Africa». www.actioninafrica.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  4. «TLS Committees․ CONTINUING LEGAL EDUCATION (CLE) COMMITTEE․ 7. Flaviana Charles» (ամերիկյան անգլերեն). Tanganyika Law Society. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
  5. «Editorial board». Cambridge Core (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
  6. «Promote women's participation in the extractive industry sector». www.ippmedia.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.