Ֆիլ Սիլվեր
Ֆիլ Սիլվեր (անգլ.՝ Phil Silvers, մայիսի 11, 1911[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 1, 1985[1][2][3][…], Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, կատակերգու, ռադիոհաղորդավար և հնչյունավորող դերասան, ով հայտնի է դարձել «The Phil Silvers Show» շոուում սերժանտ Բիլկոյի կերպարով։ Արժանացել է երկու «Թոնի» և «Էմմի» մրցանակների։
Ֆիլ Սիլվեր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1911[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 1, 1985[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Mount Sinai Memorial Park Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Հրեաները Ռուսաստանում |
Մասնագիտություն | կատակերգու, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և երգերի հեղինակ |
Ամուսին(ներ) | Ջո Քերոլ Դենիսոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՖիլիպ Սիլվերը ծնվել է 1911 թվականի մայիսի 11-ին Նյու-Յորքի Բրուքլին քաղաքում։ Նա Ռուսաստանից ներգաղթած հրեա ընտանիքի ութերորդ երեխան էր։ 11 տարեկանից սկսել է իր բեմական կարիերան որպես երգիչ, այնուհետև՝ դերասան։ Առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվել է Սիլվերը, եղել է «Hit Parade of 1941» (1940 թվական)։ Խաղացել է կերպարային դերեր Մետրո-Գոլդուին-Մայեր, Columbia Pictures և 20th Century Studios կինոստուդիաներում։ Նրա կարիերայի ամենամեծ հաջողությունը եղել է ռազմական թեմայով կատակերգական սերիալը՝ «You’ll Never Get Rich» (Դու երբեք չես հարստանա), ավելի ուշ անվանափոխվեց «The Phil Silvers Show» ( Ֆիլ Սիլվերի շոուն)(1955—1958 թվական)։ 1945 թվականին Սիլվերն ամուսնացել է Քերոլ Դենիսոնի հետ, ով 1942 թվականին եղել է Միսս Ամերիկա։ 1950 թվականին ամուսնալուծվել են։ 1956 թվականին ամուսնացել է Էվելին Պատրիկի հետ և միասին ապրել են մինչև 1966 թվականը։ Սիլվերը Էվելինի հետ համատեղ կյանքում ունեցել է 5 երեխա։ Նա մահացել է սրտի անբավարարությունից՝ 1985 թվականի նոյեմբերի 1-ին 74 տարեկան հասակում Սենչեր Սիթիում (Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի արվարձանում)։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլ Սիլվեր» հոդվածին։ |