Ֆիլիպսի կոր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆիլիպսի կոր, գրաֆիկական պատկեր, որը ենթադրում է գնաճի և գործազրկության մակարդակների միջև հակադարձ կախվածություն։
Առաջարկվել է 1958 թվականին անգլիացի տնտեսագետ Օլբան Վիլյամ Ֆիլիպսի կողմից, ով Անգլիայի էմպիրիկ տվյալների հիման վրա (1861-1957 թվականներ) առաջ բերեց գործազրկության մակարդակի և դրամական աշխատավարձի աճի փոփոխության միջև առկա հարաբերական կախվածությունը։
Կախվածությունը սկզբում ցույց էր տալիս գործազրկության կապը աշխատավարձի փոփոխության հետ. ինչքան բարձր է գործազկության մակարդակը, այնքան ցածր են աշխատավարձն ու գները, և հակառակը՝ ինչքան ցածր է գործազրկության մակարդակը, այնքան զբաղվածությունը բարձր է, բարձր են նաև աշխատավարձը և գների մակարդակը։ Հետագայում այն փոխակերպվեց գների և գործազրկության միջև կապի։
Պատմություն
խմբագրելՖիլիպսի հոդվածը տպագրվելուց հետո 1958 թվականից[1] տնտեսագետները կորը ներառել են մակրոտնտեսական մոդելներում։ Կորը դարձավ հին Քեյնսյան մակրոտնտեսագիտության բաղկացուցիչ մասը։ Ի սկզբանե կարծում էին, որ Ֆիլիպսի կորը ցույց է տալիս գների մակարդակի և գործազրկության երկարաժամկետ կապը։ Դրանից բխում էր, որ կայունացման քաղաքականություն վարելիս պետությունը (կառավարությունը և կենտրոնական բանկը) կարող է ընտրություն կատարել զբաղվածության (և արտադրանքի) և գների մակարդակի միջև։ Մեկ չափանիշ ընտրելն նշանակում էր զոհաբերել մեկ այլ չափանիշ։ Ենթադրվում էր, որ կարելի է խթանել աճը և զբաղվածությունը՝ զոհաբերելով գնաճը, կամ ճնշելով գնաճը՝ համաձայնվելով անկման։
1970-ականներին զարգացած երկրները գտնվում էին լճացման մակարդակում, այսինքն՝ ՀՆԱ-ի աճի տեմպերը ցածր էին, իսկ գնաճը՝ բարձր։ Լճացման մակարդակը համառ էր, և դրամավարկային քաղաքականությամբ տնտեսությունը խթանելու փորձերն ապարդյուն էին։ Սա կասկածի տակ դրեց Ֆիլիպսի եզրակացությունների վավերությունը։ Այս պահից սկսած տնտեսագետները սկսեցին հրաժարվել կորից և փորձեցին կառուցել այլընտրանքային տեսություններ:Բեկումնային պահը եղավ այսպես կոչված քննադատությունը Լուկասի հասցեին, այսինքն՝ մակրոտնտեսական տեսությունների վերանայման կոչ:Լուկասը կարծում էր, որ մակրոտնտեսական մոդելները չպետք է հիմնված լինեն այն հավասարումների վրա, որոնք սկզբում գրվել էին համախառն արտահայտությամբ։ Մակրոտնտեսական փոփոխականների կախվածությունը հիմնավորելու համար նախ պետք է մոդելավորել ռացիոնալ սպառողների և ձեռնարկությունների վարքագիծը։ Ավելին, տնտեսական գործակալները պետք է հաշվի առնեն երկարաժամկետ պլանավորման հորիզոնը։ Ուստի կարևոր է դիտարկել ապագա իրադարձությունների վերաբերյալ ակնկալիքների ձևավորման գործընթացը։ Հիմք ընդունվեց ռացիոնալ սպասումների տեսությունը։
Մասնավորապես, ռացիոնալ սպասումների տեսությունից հետևում է, որ փողի զանգվածի աճով (դրամավարկային քաղաքականության թուլացում) ֆիրմաները պետք է բարձրացնեն գները, այլ ոչ թե թողարկեն, քանի որ պահանջարկի նման խթանումը չի փոխում տնտեսության արտադրական կարողությունները և չի կարող ազդել համախառն առաջարկի վրա։
Անգամ ավելի վաղ՝ 1967-1968թթ., Միլթոն Ֆրիդմանը և Էդմունդ Ֆելփսը կարողացան ճիշտ կանխատեսել լճացումը ՝ հիմնված NAIRU (գործազրկության ոչ արագացող գնաճի մակարդակի) վարկածի վրա, որը բնական գործազրկության գոյության մասին վարկած է։ Դրան համապատասխան՝ համընդհանուր պահանջարկի խթանմամբ երկարաժամկետ հեռանկարում անհնար է նվազեցնել գործազրկությունը։ Դրամավարկային կամ հարկաբյուջետային քաղաքականության մեղմացման միջոցով խթանելու փորձը անխուսափելիորեն կհանգեցնի գնաճի, ինչը կլինի նման փորձի միակ հետևանքը։ Արդյունքն ու գործազրկությունը կմնան նույնը (տես Պոտենցիալ արդյունք)։
Մինչև 1990-ականները մակրոտնտեսական մոդելներում Ֆիլիպսի կորը բացակայում էր։ 1990-ականներից ի վեր, նոր Քեյնսյան տեսության մշակման հետ կապված, լճացման ժամանակ Ֆիլիպսի կորի անհետացումը բացատրվել է Քեյնսյան տեսանկյունից։ Այժմ ենթադրվում է, որ Ֆիլիպսի կորը ցույց է տալիս ոչ թե երկարաժամկետ, այլ կարճաժամկետ կապը գնաճի և գործազրկության միջև։ Կարճաժամկետ հեռանկարում կենտրոնական բանկը կամ կառավարությունը հնարավորություն ունեն ընտրություն կատարելու այս երկու փոփոխականների միջև։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում տնտեսությունը դեռ կվերադառնա իր բնական մակարդակի զբաղվածությանը և պոտենցիալ արտադրանքին, և գները կփոխվեն, որպեսզի ապահովեն երկարաժամկետ հավասարակշռություն։ Այս պարագայում գնաճային սպասումներն առանցքային դեր կխաղան։ Որքան բարձր լինեն գնաճային սպասումները, այնքան բարձր կլինի նույն արտադրանքի գնի մակարդակը։
Ներկայումս մակրոտնտեսագիտության մեջ օգտագործվում է Ֆիլիպսի կորի մեկ այլ ձև, որում ակնհայտորեն ներառված են սպասելիքները։ Փաստորեն, Քեյնսյան վաղ տեսակետները գնաճի և զբաղվածության միջև կարճաժամկետ հարաբերությունների գոյության վերաբերյալ զուգորդվում են Ֆրիդման-Ֆելպսի վարկածի հետ, որը ուժի մեջ է երկարաժամկետ հեռանկարում։
Սահմանում
խմբագրելՀամաձայն Ֆրիդմենի՝ երկարաժամկետում կորն ունի ուղղահայաց գծի տեսք, այլ կերպ ասած՝ ցույց է տալիս սղաճի և գործազրկության մակարդակի միջև կապի բացակայությունը։
- , գնաճի մակարդակը,
- , սպասվող գնաճի մակարդակը,
- , գործազրկության շեղումը բնական մակարդակից,
- , գործազրկության նկատմամբ գնաճի զգայնության գործակից,
- , առաջարկի շոկ։
Ստագֆլյացիա, 1970-ական թվականներին զարգացող երկրների տնտեսությանը հասցված վնաս, որը քննադատեց Ֆիլիպսի կորի գաղափարը։ Քեյնսականները, ովքեր կիսում էին այս տեսության հիմնական նախադրյալները, ստիպված էին ընդունել, որ հստակ հակադարձ կախվածություն գնաճի և գործազրկության միջև չկա և հնարավոր են այլ տարբերակներ։
Հարաբերությունը մատակարարման կորի հետ
խմբագրելՖիլիպսի կորը ագրեգատային մատակարարման կորի մեկ այլ ձև է։ Եթե մենք համարում ենք, որ գործազրկությունն ու արտադրանքը կապված են Օկունի օրենքի հետ, ապա Ֆիլիպսի կորը ստանում է հետևյալ ձևը։ ,
- , գնաճի մակարդակ,
- , սպասվող գնաճի մակարդակը,
- , արտադրանքի շեղումը պոտենցիալ մակարդակից, արտադրանքի բացը,
- , գնաճի զգայունության գործակիցը արտադրանքի շեղմանը։
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլիպսի կոր Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Phillips A. W. The relation between unemployment and the Rate of change of money wage rates in the United Kingdom, 1861–1957 1 // Economica. – 1958. – Т. 25. – №. 100. – С. 283-299.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպսի կոր» հոդվածին։ |