Ֆիլիկուդի (իտալ.՝ Isola Filicudi), կղզի Իտալիայի հարավում, որը Լիպարյան կղզեխմբի ութ կղզիներից մեկն է։ Տեղակայված է Սիցիլիա կղզուց 30-50 կմ դեպի հյուսիս-արևելք։ Այն Լիպարի կոմունայի մի մասն է։

Ֆիլիկուդի
Տեսակկղզի և frazione?
Երկիր Իտալիա[1]
Վարչատարածքային միավորԼիպարի
Մասն էԼիպարյան կղզիներ
Երկարություն5,4 կմ
Լայնություն3,1 կմ
Մակերես9,5 կմ²
Բնակչություն235 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Ընդհանուր մակերեսը կազմում է 9,5 կմ2։ Կղզու վրա կան մի քանի փոքր գյուղեր, որոնցից են Պեկորինի Մարնեն և Վալդիկիեզան։ Ֆիլիկուդիում արտադրվում է գինի, ձիթապտղի յուղ, հացահատիկ և բանջարեղեն։ 1997 թվականին կղզու երեք քառորդը, որն ընդգրկում է մոտավորապես 7 կմ2 տարածք, դարձավ բնական արգելավայր։

Ֆիլիկուդիի ամենաբարձր կետը Ֆոսսա Ֆելչի լեռն է, որն ունի 774 մ բարձրություն։ Այլ լեռներից են Մոնտե Մոնտանյոլան, որն ունի 349 մ բարձրություն և Մոնտե Տերիոնեն։ Վերջինիս բարձրությունը 278 մ է։ Կապո Գրացիանոն բրոնզե դարի գյուղի մնացորդներ են։ Ափի աջակողմյան հատվածում վեր է խոյանում է Լա Կաննա հրաբխային քարաժայռը, որը գտնվում է ծովի մակարդակից 74 մ բարձրության վրա։

Պատմություն խմբագրել

Ֆիլիկուդին կղզու ժամանակակից անունն է, որը «Փյունիկիա» հին հունական անվան աղավաղված տարբերակն է։ Ֆիլիկուդին մյուս Լիպարյան կղզեխմբի կղզիների պես բնակեցված է եղել նեոլիթյան դարաշրջանից սկսած։ Ինչպես վկայում են հնագիտական գտածոները, կղզին բնակեցվել է դեռևս բրոնզե դարում։ Ֆիլիկուդին անմարդաբնակ է եղել դարեր շարունակ, մինչև որ այն գրավել են հույները։ Հռոմեական և բյուզանդական մնացորդներ ևս կարելի է գտնել կղզու վրա։ Սկսած 1970-ական թվականներից կղզին վերահայտնագործվել և բնակեցվել է լուսանկարիչների ու արվեստագետների կողմից, ինչպիսիք են Սերգիո Լիբիսզևսկին, Էտտորե Սոտտսասսը, նովելիստ Ռոլանդ Զոսը և խմբագիր Ջուլիո Էյնաուդին։ Նրանց շնորհիվ Ֆիլիկուդին ժամանակակից զբոսաշրջության կենտրոն է։

Մարդիկ խմբագրել

  • Ջոն Բոնիկա (ծնվել է 1917 թվականին) անեսթեզիոլոգ և պրոֆեսիոնալ ըմբիշ
  • Ռոլանդ Զոս (ծնվել է 1951 թվականին) վիպագիր և կոմպոզիտոր

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ խմբագրել