Ֆիբի Պրինսի ինքնասպանություն

2010 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած Ֆիբի Պրինսի ինքնասպանության հիմքում ընկած է վեց դեռահասների դատական հետապնդում մի շարք մեղադրանքներով, որոնց թվում նաև քաղաքացիական իրավունքների խախտում[1]։ Այն հանգեցրել է նաև Մասաչուսեթս նահանգի օրենսդիր մարմնի կողմից հակաբուլինգական ավելի խիստ օրենսդրության ընդունմանը[2]։

Պրինսը ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հարավային Հեդլի քաղաք էր տեղափոխվել Իռլանդիայից[3]։ Իր ինքնասպանությունը, որը տեղի է ունեցել համադասարանցիների կողմից մի քանի ամիս բուլինգի ենթարկվելուց հետո, աշխարհի ուշադրությունը սևեռել է ԱՄՆ-ի դպրոցներում տեղի ունեցող բուլիգի վրա։ Իր մահվան արդյունքում 2010 թվականի մարտին նահանգի կողմից ընդունվել է հակաբուլինգական օրենքը։ Մասաչուսեթսի օրենսդրությունը ստորագրվել է 2010 թվականի մարտի 3-ին[2]։

Մեղադրյալները դատապարտվել են 2011 թվականին[4][5]։ 2011 թվականի մայիսի 5-ին մեղավոր ճանաչվելուց հետո մեղադրյալները դատապարտվել են պայմանական ազատազրկման և համայնքային ծառայության պատիժների[6]։

Նախապատմություն խմբագրել

Ֆիբի Նորա Մերի Պրինսը ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 24-ին Բեդֆորդում՝ Բեդֆորդշիր, Անգլիա[7][8], և երկու տարեկան հասակում տեղափոխվել է Իռլանդիա՝ Քլեր կոմսության Ֆանորեի ծովափնյա համայնք[9]։ Պրինսը հաճախել է Լիմերիկ կոմսության մասնավոր Վիլիերի միջնակարգ դպրոց[10]։ Նա 2009 թվականի աշնանը տեղափոխվել է ԱՄՆ իր մոր և չորս քույր-եղբայրների հետ։ Իր մայրը մի քանի տարի ապրել է Բոստոնում[11]։ Իսկ նրա հայրը, որն ազգությամբ բրիտանացի էր, մնացել է Լիսդունվարնա քաղաքում՝ Իռլանդիա[12]։

Բուլինգը դպրոցում և ինքնասպանություն խմբագրել

Վերջերս Իռլանդիայից ԱՄՆ տեղափոխվելով՝ Պրինսը Հարավային Հեդլի ավագ դպրոցում մի քանի շաբաթ շարունակ ենթարկվել է ծաղրանքի և բուլինգի առնվազն երկու ուսանողական խմբերի կողմից՝ 2009 թվականի դեկտեմբերի վերջին երկու աղջիկների հետ վեճերից հետո[13]։ 2009 թվականի օգոստոսին մինչ Պրինսի դպրոց ընդունվելը իր հորաքույրը զգուշացրել է դպրոցի աշխատակիցներին, որպեսզի ուշադիր լինեն նրա նկատմամբ, քանի որ նա հեշտ էր ենթարկվում տարեկիցների կողմից իրականացվող բուլինգին և ճնշումներին։ Հետագայում հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ Պրինսը փաստացի եղել է չորս աղջիկներից մեկը, ով Իռլանդիայում բուլինգի է ենթարկել ուսանողներից մեկին, ում հետ վիճաբանություն է եղել մի տղայի հետ հարաբերությունների պատճառով։ Այն բանից հետո, երբ այդ բռնության զոհը ծնողների կողմից տեղափոխվել է այլ դպրոց, Պրինսը գրել է նամակ, որտեղ ներողություն է խնդրել, որը գովել է զոհի մայրը, ով մեղադրել է հասակակիցներին ճնշման ու բուլինգի և դպրոցի ղեկավարությանը անգործության մեջ[14][15]։

2010 թվականի հունվարի 14-ին մեղադրյալներից երեքը իբրև թե դպրոցում՝ գրադարանում և լսարաններում, ոտնձգությունների և ծաղրանքի են ենթարկել Պրինսին։ Մեղադրյալներից մեկը ընկերներից մեկի ավտոմեքենայով Պիինսին հետևել է մինչ տուն, նետել դատարկ էներգետիկ ըմպելիքի շիշը նրա ուղղությամբ և բղավել վիրավորանքներ նրա հասցեին։ Դա եղել է վերջին դեպքը, որից հետո Պրինսը ինքնասպան է եղել՝ կախվելով իրենց տան երկրորդ հարկ տանող աստիճանահարթակում։ Նրա մարմինը գտնվել է 12-ամյա քրոջ կողմից։ Նրա մահից հետո մի շարք կոպիտ մեկնաբանություններ են տեղադրվել նրա ֆեյսբուքյան էջում, որոնց մեծամասնությունը ջնջվել է[16][17][18][19]։ Նրա ծնողները որոշել են թաղել նրան Իռլանդիայում[20]։

Արձագանք խմբագրել

Դպրոցում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել է դպրոցում իրականացվող բուլինգի խնդիրը և եղել են ծնողներ, ովքեր հայտարարել են, որ երեխաների նկատմամբ տեղի ունեցած բուլինգը ամբողջապես անտեսվել է դպրոցի աշխատակիցների կողմից։ Այս միջադեպից հետո Մասաչուսեթս նահանգի օրենսդիր մարմինը արագացրել է հակաբուլինգային օրենսդրության ընդունման գործընթացը[21][22][23][24] և այն ստորագրվել է 2010 թվականի մայիսի 3-ին[2]։ Հիմք ընդունելով Մասաչուսեթսի այս օրինագիծը՝ Նյու Յորք նահանգում[25] նմանատիպ օրենք է ընդունվել։ Հակաբուլինգային օրենսդրությունը խթանելու համար առաջարկվել է «Ֆիբիի օրենքի» ընդունումը[26]։ 2010 թվականի հուլիսին Հարավային Հեդլի դպրոցի կոմիտեն որդեգրել է ավելի ընդգրկուն հակաբուլինգային քաղաքականություն[27]։

Վեց մեղադրյալները Պրինսի մահից հետո ենթարկվել են բռնության և մահվան սպառնալիքների, իսկ նրա հայրը մտահոգություն է հայտնել մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ, ովքեր դեռևս պետք է դատարանի առաջ կանգնեին[28]։

Քրեական գործ խմբագրել

2010 թվականի մարտի 29-ին Հյուսիսարևմտյան շրջանի իրավաբան Էլիզաբեթ Շեյբելը հրավիրել է մամուլի ասուլիս[29]՝ ըստ որի Հարավային Հեդլի դպրոցի երկու տղա և չորս աղջիկ դեռահասներ մեղադրվում էին Հեմփշիր շրջանի գլխավոր դատավորի կողմից։ Երկու տղաների համար մեղադրանքները տատանվում էին օրենքով սահմանված բռնաբարությունից, քաղաքացու իրավունքների խախտումից, հանցավոր ոտնձգությունից մինչև ստալկինգ։ Բռնաբարության մեջ մեղադրված տղաներից մեկը ներգրավված չի եղել բուլիգի մեջ։ Լրացուցիչ օրինազանցության վերաբերյալ բողոքներ են ներկայացվել նաև չորս աղջիկներից երեքի նկատմամբ, քանի որ նրանք դեպքի պահին անչափահաս են եղել։ Հարձակման ժամանակ մահացու զենք օգտագործելու համար մեղադրանք է առաջադրվել նաև մեկ անչափահասի, ով դատարկ շիշ է նետել Ֆիբիի ուղղությամբ։ Երեք անչափահաս իգական սեռի ներկայացուցիչներից մեկ այլ անձի նկատմամբ հարուցվել է առանձին իրավախախտման վերաբերյալ դիմում մեկ այլ աշակերտի նկատմամբ կատարած հարձակման և ծեծի ենթարկելու համար (այդ աղջիկը հարձակման էր ենթարկվել, երբ հայտնվել էր լրատվական հաղորդման մեջ, որը ներկայացնում էր բռնությունը Հարավային Հեդլի ավագ դպրոցում)[30]։ Այնուամենայնիվ այս վեց մեղադրյալներից առնվազն չորսը դեռ սովորում էին այդ դպրոցում նույնիսկ նրանց մեղադրանքների հայտարարումից հետո[31][32][33][34][35]։

Իր հայտարարության մեջ, Դ․ Ա․ Շեյբելը ուղղակիորեն հակասել է դպրոցի տեսուչ Գաս Սայերի նախկին պնդումներին, որ դպրոցի պաշտոնյաները տեղյակ չեն եղել դպրոցում տեղի ունեցող բռնության մասին։

  Հակառակ նախկինում հրապարակված զեկույցների, Ֆիբիի նկատմամբ ոտնձգությունը բավական ծանոթ երևույթ է Հարավային Հեդլիի ավագ դպրոցի աշակերտների մեծամասնության համար։ Հետաքննությունը պարզել է, որ ավագ դպրոցի որոշ դասախոսներ, անձնակազմ և ադմինիստրատորներ նույնպես նախազգուշացվել են Ֆիբի Պրինսի նկատմամբ ոտնձգությունների մասին նրա մահից առաջ։ Ֆիբիի մահից առաջ իր մայրը խոսել է առնվազն անձնակզմի երկու անդամների հետ Ֆիբիի նկատմամբ կատարվող ոտնձգությունների մասին։

Որոշ կողմնակի անձիք, այդ թվում առնվազն չորս աշակերտներ և երկու պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, միջամտել են ոտնձգությունների ժամանակ կամ այդ մասին հայտնել են ադմինիստրատորներին։ Հարավային Հեդլի ավագ դպրոցում գերակշռող է եղել դեռահասների սիրային հարաբերությունների հետ կապված բռնությունների ընկալման բացակայությունը։ Այն, իր հերթին, հանգեցրել է դպրոցի կարգապահական կանոնների իրականացման անհամաչափ մեկնաբանության, երբ դեպքեր են նկատվել և արձանագրվել։

Այս հետաքննությունը վերանայելիս մենք հաշվի ենք առել, թե արդյոք Հարավային Հեդլիի հանրային դպրոցների դասախոսների, անձնակազմի և ադմինիստրատորների գործողությունները կամ անգործությունները անհատապես կամ հավաքական կերպով հավասարազոր են հանցավոր վարքագծի, թե ոչ։ Մեր կարծիքով՝ այդպես չի եղել։ Այնուամենայնիվ, դպրոցում որոշ չափահասների գործողությունները կամ անգործությունը մտահոգիչ են[36][37]։

 

Շեյբելը նշել է, որ նախաքննությունները շարունակվել են և որ հավանական է, որ այլ մեղադրանքներ առաջադրվեն Հարավային Հեդլիի այլ աշակերտների դեմ։ Նա հորդորել է դպրոցներին որդեգրել հակաբուլինգային իրազեկման և վերապատրաստման դասընթացներ անձնակազմի և աշակերտների համար, և Պրինսի ընտանիքի ցանկությունն է եղել զգուշավորության փոխարեն արդարություն հաստատել միայն քրեական արդարադատության համակարգի միջոցով[33]։ «Այժմ հատուցումների և հաշվեհարդարների ժամանակ չէ»․ ասել է Շեյբելը[38]։

Շրջանի իրավաբանի մամուլի ասուլիսից երկու օր անց, դպրոցի տեսուչ Գաս Սայերը կրկին հերքել է, որ դպրոցի անձնակազմը անտեսել է Ֆիբի Պրինսի նկատմամբ կատարված բռնությունը[39][40]։ Հարավային Հեդլի դպրոցի պաշտոնյանները հրապարակել են հայտարարություն, որ նրանք ձեռնարկել են կարգապահական տույժեր ուսանողների մեկ այլ փոքր խմբի նկատմամբ և հեռացրել են նրանց դպրոցից[41]։ Այնուամենայնիվ, դպրոցի հայտարարություից պարզ չի եղել, թե արդյոք մեղադրյալներից որևէ մեկը իրականում հեռացվել է դպրոցից։ Առնվազն մեկ լրատվական հաղորդում նշել է, որ բոլոր մեղադրյալները դեռ դպրոցում են[42]։

Ապրիլի 6-ին Հեմփշիրի Գերագույն դատարանում մեղադրյալներից երեքն իրենց փաստաբանների միջոցով իրենց մեղավոր չեն ճանաչել։ Մյուս երեքը՝ Մասաչուսեթսի օրենքի համաձայն անչափահասներ (մինչև 17 տարեկան), ապրիլի 8-ին Հեդլիի Ֆրանկլին-Հեմփշիր անչափահասների դատարանում անմեղ են ճանաչվել։ Երեք անչափահաս աղջիկները նույնպես մեղադրվել են որպես երիտասարդ հանցագործներ՝ չափահասների հանցագործությունների մեղադրանքներով[43][44]։ Դատական փաստաթղթերի պատճենները՝ երեք անչափահաս աղջիկների անչափահասների նկատմամբ հարուցված գործի ամբողջական մանրամասներով, տեղադրվել են CNN-ի ինտերնետային էջում[45]։ Բոլոր վեց ամբաստանյալները հրաժարվել են ներկայանալ դատարանում և չեն ներկայացել իրենց դատական նիստին։ Բոլորին հրամայվել է հեռու մնալ Պրինսի ընտանիքից[32][44][46]։

2011 թվականի մայիսին նրա գործը լուծվել է՝ ավելի քիչ մեղադրանքով իրենց մեղավոր ճանաչելու պայմանավորվածություններից հետո։ Ամբաստանյալներից հինգը պայմանական ազատազրկման են ենթարկվել, մի քանիսը դատապարտվել են հասարակական աշխատանքների[6]։ Տղաների դեմ մեղադրանքները հեռացվել են Պրինսի ընտանիքի խնդրանքով[28]։

Հաշտության համաձայնություն խմբագրել

Ֆիբի Պրինսի մայրը՝ Էնն Օբրեյնը, 2010 թվականի հոկտեմբերին հաշտության համաձայնություն է կնքել Հարավային Հեդլի քաղաքի հետ՝ ըստ որի 225,000 դոլարի դիմաց համաձայնել է դատի չտալ կամ չբացահայտել կարգավորման մանրամասները[47]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2010: The year that was». Boston Herald. 2010 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 Bierman, Noah (2010 թ․ մայիսի 4). «Grieving family by his side, governor signs legislation». The Boston Globe. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
  3. "Grand jury indicts 9 students in connection with Phoebe Prince bullying case Արխիվացված Ապրիլ 1, 2010 Wayback Machine" Gazettenet.com
  4. Heslam, Jessica (2011 թ․ սեպտեմբերի 24). «DA pushes for speedy bully trial». Boston Herald. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «The Phoebe Prince Case … Will Her Alleged Bullies Plead Not Guilty?». Fox News Insider. 2010 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. 6,0 6,1 Schworm, Peter (2011 թ․ մայիսի 6). «'Blind eye to bullying' over, DA says». Boston.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  7. «Six face court after death of Bedford-born teenage girl». 2010 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. «Newsvine - School Bullying and Cyberbullying Suicide Connection». Digits.newsvine.com. 2010 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  9. Laura Crimaldi, In Ireland, hearts break for Phoebe Prince as for their beloved one has died. «In Ireland, hearts break for Phoebe Prince - BostonHerald.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  10. Stephanie Reitz. «9 charged with bullying Mass. teen who killed self». The Associated Press. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  11. Drew, April (2010 թ․ մարտի 30). «Fun-loving Phoebe Prince remembered by Irish and U.S. friends». IrishCentral. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  12. Contrada, Fred (2010 թ․ ապրիլի 9). «Phoebe Prince bullying story leaves Irish in County Clare reticent to talk about it». The Republican (Springfield, Massachusetts). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  13. Cullen, Keven (2011 թ․ մայիսի 5). «Actions not taken by peers could have saved young girl's life». Boston.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  14. Bazelon, Emily (2010 թ․ օգոստոսի 17). «Did her school in Ireland turn a blind eye to early warnings of her troubles?». Slate. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  15. «Aunt warned school Phoebe Prince was bullied in Ireland». IrishCentral.com (անգլերեն). 2010 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  16. «Phoebe Prince's Suicide : Cause of death revealed». Today24News. 2010 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
  17. E. Constantine, Sandra (2010 թ․ ապրիլի 10). «Bullying details outlined». The Republican (Springfield, Massachusetts). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  18. Nate Walsh, Court documents detail bullying of Phoebe Prince «Court documents detail bullying of Phoebe Prince». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին. Note: additional information appears in the video posted on this news webpage, with glimpses of the actual court documents. The audio commentary for this video is incorrect about Longe throwing a bottle, as the video shot of the court document clearly shows it saying this was an empty can of "Monster Drink"
  19. Eckholm, Erik; Zezima, Katie (2010 թ․ ապրիլի 9). «Documents Detail a Girl's Final Days of Bullying». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  20. «Phoebe Prince's friends and neighbors in Ireland still in mourning». 2010 թ․ ապրիլ. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  21. Cullen, Kevin (2010 թ․ հունվարի 24). «The untouchable Mean Girls». The Boston Globe. Boston.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  22. McCabe, Kathy (2010 թ․ հունվարի 24). «Teen's suicide prompts a look at bullying». The Boston Globe. Boston.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  23. Constantine, Sandra (2010 թ․ հունվարի 27). «In wake of Phoebe Prince's apparent suicide, hundreds pack South Hadley meeting to discuss bullying in schools». The Republican. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  24. Vaznis, James (2010 թ․ հունվարի 26). «Beacon Hill lawmakers see urgent need for antibullying bill». The Boston Globe. Boston.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  25. Dunphy, Mark (2010 թ․ մայիսի 11). «Phoebe Prince Death Inspires Anti-Bullying Bill In New York». The Clare Herald. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
  26. «Irish teenager Phoebe Prince's suicide outrage sparks mass US backlash». Belfast Telegraph. 2010 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
  27. «South Hadley, Mass. OK's school bullying policy». The Boston Globe. 2010 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  28. 28,0 28,1 The Trials of Phoebe Prince ABC Documentary January 13, 2012
  29. «Six teenagers, three juveniles charged in 'unrelenting' bullying of Phoebe Prince». Necn.com. 2010 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
  30. Campbell, Matthew (2010 թ․ մարտի 29). «Teens Charged in Bullying Still At School». CBS 3 Springfield. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին.
  31. Campbell, Matthew. «Teens Charged in Bullying Still At School». CBS 3 Springfield - News and Weather for Western Massachusetts | Local News. CBS 3 Springfield. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  32. 32,0 32,1 Reitz, Stephanie (2010 թ․ ապրիլի 8). «3 girls in Mass. bullying case plead not guilty». Boston.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  33. 33,0 33,1 James Vaznis (2010 թ․ մարտի 29). «9 charged in death of South Hadley teen, who took life after bullying». The Boston Globe. Boston.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  34. «Northwestern D.A. announces indictments issued in bullying death». WGGB News. 2010 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  35. CNN Wire Staff (2010 թ․ մարտի 29). «Prosecutor: 9 teens charged in bullying that led to girl's suicide». CNN.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին. {{cite news}}: |author= has generic name (օգնություն)
  36. «Statement from Northwestern D.A. Elizabeth D. Scheibel». Boston Herald. 2010 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  37. Crimaldi, Laura (2010 թ․ մարտի 29). «DA: School knew of brutal bullying of Phoebe Prince -». Boston Herald. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  38. Saulmon, Greg (2010 թ․ ապրիլի 8). «South Hadley Police Chief David J. LaBrie watching threats against Phoebe Prince's alleged bullies; developer of Web sites targeting female defendants declines to name client». The Republican (Springfield, Massachusetts). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  39. Constantine, Sandra (2010 թ․ մարտի 31). «South Hadley superintendent Gus Sayer says DA's findings in Phoebe Prince case consistent with school's investigation». The Republican (Springfield, Massachusetts). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  40. «South Hadley Students Speak Out». World News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  41. Marie Szaniszlo and Jessica Van Sack, At least two tied to Phoebe Prince's death expelled «At least two tied to Phoebe Prince's death expelled - BostonHerald.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  42. «Principal at South Hadley High School Defends His Actions». NECN (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  43. Braude Beat: Deadly bullying case watch video for full details: «Braude Beat: Deadly bullying case». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  44. 44,0 44,1 «Three More Teens Face Arraignment in Phoebe Prince Case - WGGB abc40/FOX 6: News, Weather, Sports: Springfield, MA». 2011 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  45. O'Neill, Ann (2010 թ․ ապրիլի 9). «Court filing reveals taunted teen's anguish in final hours». CNN. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  46. Nate Walsh, Court documents detail bullying of Phoebe Prince «Court documents detail bullying of Phoebe Prince». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
  47. «South Hadley paid Phoebe Prince family $225,000 to avoid lawsuit over bullying». boston.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.