Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ (Լամբորջինի)

Ֆերուչչո Լամբորջինի, (իտալ.՝ Ferruccio Lamborghini, ապրիլի 28, 1916(1916-04-28), Չենտո, Ֆերերա, Իտալիա - փետրվարի 20, 1993(1993-02-20)[1], Պերուջա, Իտալիա), իտալացի արդյունաբերող ու գործարար, Lamborghini Trattori, Automobili Lamborghini և մի շարք այլ ընկերությունների հիմնադիր։

Ֆերուչչո Լամբորջինի
Ferruccio Lamborghini
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1916(1916-04-28)
ԾննդավայրՉենտո, Ֆերերա, Իտալիա
Մահացել էփետրվարի 20, 1993(1993-02-20)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՊերուջա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա
ԱզգությունԻտալիայի թագավորություն
Իտալիա
Մասնագիտությունձեռնարկատեր, ճարտարագետ, մեխանիկ, ավտոարշավորդ և գործարանատեր
ԾնողներԱնտոնիո Լամբորջինի, Էվելինա Լամբորջինի
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքի մեջ վաստակի համար շքանշանի ասպետ»
ԵրեխաներՏոնինո Լամբորջինի, Պատրիցիա Լամբորջինի
Ստորագրություն
Изображение автографа
 Ferruccio Lamborghini Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ֆերուչչո Լամբորջինին տրակտորի և Lamborghini Jarama-ի միջև

Ֆերուչչո Լամբորջինին ծնվել է 1916 թվականի ապրիլի 28-ին Ռենացցո փոքրիկ գյուղում, Չենթոյից ոչ հեռու (գավառ Ֆերարայում)։ Նրա ծնողները` Անտոնիո և Էվելինա Լամբորջինիները, զբաղվում էին հողագործությամբ։ Ֆերուչչոն մանկուց հետաքրքրվում էր տեխնիկայով, և ծնողները, տեսնելով որդու հոբբին, ֆերմայի գոմերից մեկում փոքրիկ արհեստանոց են ստեղծում, որտեղ Ֆերուչչոն ձուլում էր դետալներ, որոնք անհրաժեշտ էին ֆերմայի տեխնիկայի, ինչպես նաև սեփական տարբեր մեխանիզմների նախագծման համար։ Մի անգամ դետալներից մեկի ձուլման ժամանակ արտադրամասում մի փոքր պայթյուն է տեղի ունենում, որը գրեթե հրդեհի պատճառ է դառնում ամբողջ ֆերմայում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

Պատերազմի ավարտից հետո Ֆերուչչոն վերադառնում է հայրենի գյուղ, որտեղ զբաղվում է գյուղատնտեսական կարիքների համար ռազմական տեխնիկայի վերամշակմամբ։ Հաջողության հասնելով այս հարցում` նա հիմնադրում է Lamborghini Trattori S.p.A. ընկերությունը և արդեն 1949 թվականին թողարկում է իր նախագծած տրակտորը։ 1960 թվականին Լամբորջինին հիմնում է իր երկրորդ` Lamborghini Bruciatori ընկերությունը` սառեցման համակարգերի արտադրման արդյունաբերությունը։

Լամբորջինիի երկու ձեռնարկություններն էլ բավականին հաջող էին և զգալի ներդրում են ունենում պատերազմից ավերված Իտալիայի տնտեսության զարգացման գործում։

Automobili Lamborghini S.p.A.-ի հիմնադրում խմբագրել

 
Ձախից աջ` Ջոտտո Բիզզարինին,Ֆերուչչո Լամբորջինին և Ջան Պաոլո Դալլարան Սանտ Ագատա Բոլոնյեզեում 1963 թվականին Lamborghini V12-ի շարժիչի նախատիպով

Lamborghini Trattori S. p. a ընկերության տրակտորների արտադրության հարուստ սեփականատերը` Ֆերուչչո Լամբորջինին, սպորտային մեքենաների սիրահար էր, մասնավորապես Ֆերրարիի։ Նա ուշադրություն էր դարձրել, որ «Ֆերրարի» ավտոմեքենայի շղթայակցումը նման է նրան, ինչ ինքն օգտագործել էր իր տրակտորներում, բայց տարբերվում էր ցածր հուսալիությամբ։ Ահա թե ինչու էր նա քննադատում Էնցո Ֆերրարիին։ Ֆերուչչոն ցնցվել էր Էնցոյի այն հայտարարությամբ, որ տրակտորներ արտադրողը իրավունք չունի քննադատելու ֆերրարի ավտոմեքենան։ Զայրացած` նա այրվում է մի գաղափարով` «ստեղծել լավագույն ֆերրարին, քան Ֆերրարիինն է»[2]։

Այդ նպատակով 1963 թվականին նա հիմնում է իր` Automobili Ferruccio Lamborghini S.p.A.գործարանը` Ֆերրարիի Սանտ Ագատա Բոլոնյեզեի գործարանից ոչ հեռու և աշխատանքի հրավիրում Ֆերրարիի նախկին ինժեներներին` Ջան Պաոլո Դալարային և Բոբ Վալլեսին։

 
Ֆերուչչո Լամբորջինիի ստորագրությունը

Վերաբերմունք մրցարշավներին խմբագրել

Սպորտային մեքենաների արտադրողի համար Ֆերուչչոն շատ յուրահատուկ վերաբերմունք ուներ ավտոմոբիլային մրցումների նկատմամբ։ Մինչ մյուս ավտոարտադրողները պայքարում էին մրցարշավի ընթացքում ցույց տալ արագությունը, իրենց ավտոմեքենաների կառավարելիությունը և տեխնիկական կատարելությունը, Ֆերրուչչո Լամբորջինին հստակ հասկացնում է, որ իր ընկերությունը չի մասնակցի մրցումներին, ոչ էլ կաջակցի թիմերից որևէ մեկին։ Նման քաղաքականությունը տրամագծորեն հակառակ էր «Ֆերրարի» ընկերության վարած քաղաքականությանը։ Սերիական ավտոմեքենաները արտադրվում էին մրցումներին մասնակցելու համար անհրաժեշտ Ֆինանսներ ստանալու նպատակով։

Նման վերաբերմունքը երբեմն շփում էր առաջացնում Ֆերուչչոյի և նրա ինժեներների, «Ֆերրարիի» նախկին աշխատակիցների միջև, ովքեր մրցարշավների սիրահար էին։ Մի քանի ինժեներներ ազատ ժամանակ սկսում են նախագծել շարժիչի միջին դիրքով ավտոմեքենա` մրցումներին մասնակցելու համար։ Ինքը`Ֆերուչչոն, այս նախագիծը տեսել էր արդեն նախատիպի փուլում։ Նա թույլ է տալիս շարունակել նախագիծը, սակայն մեքենայի ոչ մի մրցարշավային տարբերակ չի արտադրվում։ Ավելի ուշ այս նախագիծը դնում է Lamborghini Miura-ի հիմքը։

Վերջ բիզնեսին խմբագրել

1972 թվականին Լամբորջինին զգալի գումարներ է ծախսում տրակտորային արտադրության ընդլայնման համար` պայմանագրով Հարավային Ամերիկա մատակարարելու համար։ Պայմանագիրը խզվում է, և ֆինանսական դժվարությունները ստիպում են Ֆերուչչոյին վաճառել իր տրակտորային ընկերության մի մասը։

Նույն` 1972 թվականին Ժորժ-Անրի Ռոսետին դառնում է Լամբորջինիի գործընկերը իր ավտոմոբիլային բիզնեսում։ Մեկ տարի անց Ֆերուչչոն վաճառում է իր «Automobili Lamborghini S. p.A.» բաժինը Ռենե Լեյմերին։

Ավտոմոբիլային բիզնեսից հեռանալուց հետո խմբագրել

1974 թվականին Լամբորջինին գնում է նախկինում իրեն դուր եկած 740 ակր հողը` La Fiorita անունով անշարժ գույքի հետ միասին, Տրանզիմենո լճի ափին, Կաստիլոնե-դել-Լանգո, Ումբրիա։ Սկզբում նա գնում է այնտեղ հանգստանալու, որսի գնալու, բայց շուտով վերցնում է մեծ գործեր։ Նա սկսում է խաղող աճեցնել, որից գինի է պատրաստում, որը պարգևներ է նվաճում։ Նա ճանապարհորդում է, և այդ ընթացքում նրան համակում է գոլֆի դաշտ կառուցելու գաղափարը, որը նա կառուցում է իր հողում, նաև ստեղծում է գոլֆի ավտոմեքենաներ։ Բացի այդ, նա մեքենա է ստեղծում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի համար[3]։

Նրա ավտոտնակում են իր բոլոր լավագույն ստեղծագործությունները, որոնցով նա, անկասկած, հպարտանում է։ Ֆերրուչչոն հեռանում է միայն ավտոմոբիլային բիզնեսից, բայց Lamborghini Calor-ը և Lamborghini Oleodinamica-ը մնում են նրա ձեռքում։

Ըստ որոշ տեղեկությունների, Ֆերուչչոն 1974-ին, այսինքն` 58 տարեկան հասակում, ամուսնանում է երրորդ անգամ, բայց այլ աղբյուրներ ասում են, որ ամուսնություններ չեն եղել, և Պատրիցիան` դուստրը, ծնվել է Աննիտայից` երկրորդ կնոջից։ Ֆերրուչչո Լամբորջինին մահացել է 1993 թվականի փետրվարի 20-ին, սրտի կաթվածից։ Նրա մարմինը թաղվել է Չերտոզ դը Բոլոնիայի վանքի գերեզմանատանը, ընտանեկան դամբարանում։

Կերպարը մշակույթում խմբագրել

2017 թվականի մայիսին հայտնի է դառնում, որ իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը մարմնավորելու է իտալացի լեգենդար ավտոարդյունաբերող Ֆերուչչո Լամբորջինիի դերը «Լամբորջինի. լեգենդ» կենսագրական դրամայում[4]։

Մրցանակներ խմբագրել

  • «Աշխատանքի ասպետ» (1969)[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 The Independent (բրիտ․ անգլ.)Britain: 1986. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  2. «Интервью с Ферруччо Ламборгини». Thoroughbred & Classic Cars 12 (անգլերեն). 1991-01. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «Ферруччо Ламборгини | LamboElite». lamboelite.ru. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Антонио Бандерас сыграет итальянского автопромышленника Ферруччо Ламборгини». aif.by. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  5. Ferruccio Lamborghini - Cavaliere

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերուչչո Լամբորջինի» հոդվածին։