Ֆերմին Ագուայո

ֆրանսիացի նկարիչ

Ֆերմին Ագուայո (իսպ.՝ Fermín Benedicte Aguayo, օգոստոսի 14, 1926(1926-08-14)[1], Sotillo de la Ribera, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[1] - նոյեմբերի 22, 1977(1977-11-22)[2][3][1], Le Kremlin-Bicêtre[1]), իսպանական և ֆրանսիական նկարիչ, որը նկարել է տաշիզմ և ինֆորմալիզմ ոճերով։

Ֆերմին Ագուայո
ֆր.՝ Fermín Aguayo
Ի ծնեիսպ.՝ Fermín Aguayo y Benedicte[1]
Ծնվել էօգոստոսի 14, 1926(1926-08-14)[1]
ԾննդավայրSotillo de la Ribera, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[1]
Վախճանվել էնոյեմբերի 22, 1977(1977-11-22)[2][3][1] (51 տարեկան)
Մահվան վայրLe Kremlin-Bicêtre[1]
Քաղաքացիություն Իսպանիա և  Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն

խմբագրել

Ֆերմին Ագուայոյի հայրն ու երկու եղբայրները սպանվել են 1936 թվականին՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին։ Ֆեմինը և մայրը փախել են Բիլբաո, որտեղից էլ հետագայում գաղթել են Սարագոսա։ Մայրը տեղավորվել է աշխատանքի, իսկ որդին հաճախել է դպրոց։ Մի քանի տարի անց մայրը մահացել է ենթադրաբար տուբերկուլոզից։

Ֆեմինը ինքնուս նկարիչ է, 1942 թվականից մասնակցել է սիրողական ցուցահանդեսների։ 1946 թվականին առաջին անգամ հայտնվել է նկարչական թանգարանում։ 1948 թվականին ծանոթացել է Ռոբեր Դելոնեի, Պաբլո Պիկասոյի, Ախրիպենկոյի և Ժակ Լիպշիցի աշխատանքների հետ։ Նրա մի քանի աշխատանքներ ներկայացվել են Մադրիդի ցուցահանդեսներում։

1951 թվականին տեղափոխվել է Փարիզ։ Պաբլո Պալասուելոյի միջոցով Ֆերմինը ծանոթացել է ֆրանսուհի Ժաննա Բյուշեի հետ, ով նկարներ էր հավաքում իր պատկերասրահի համար։ 1958 թվականին Ժաննա Բյուշեի պատկերասրահում տեղի է ունեցել Ֆերմինի ցուցահանդեսը։ Նա ծանոթացել է պոետ, թարգմանիչ և նկարչական քննադատ Կլոդ Էստեբանի հետ, ում գրքերը հետագայում պատկերազարդել է։ 1962 թվականին նրա աշխատանքները ներկայացվել են Լոնդոնում, 1973 թվականին՝ Նյու Յորքում։

Կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդ է եղել։ Մահացել է Փարիզում 1977 թվականին։ Թաղված է Փարիզի Բանյոյի գերեզմանացում։ Ֆերմին Ագուաիոյի մահից հետո նրա աշխատանքները ներկայացվել են Փարիզում, Միլանում, Սարագոսեում և Մադրիդում։ 2005 թվականին, Ռեյնա Սոֆիա թանգարանում կայացել է Ֆերմինի աշխատանքների ամենամեծ ցուցահանդեսը։

Գրականություն

խմբագրել
  • Esteban Cl. L’Immédiat et l’Inaccessible. Paris: Galilée, 1978
  • Arnaud J.-L., e.a. Aguayo. Paris: Editions Cercle d’Art, 2004

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 մահվան վկայական
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Gran Enciclopedia Aragonesa (իսպ.) — 1977.

Արտաքին հղումներ

խմբագրել