Ֆերենց Բերկեշ (հունգ.՝ Berkes Ferenc, օգոստոսի 8, 1985(1985-08-08), Բայա, Հունգարիա), հունգարացի շախմատի գրոսմայստեր, Հունգարիայի շախմատի ութակի չեմպիոն (2004, 2007, 2010, 2012, 2013, 2014, 2016 և 2018 թվականներ)[3]։

Ֆերենց Բերկեշ
Պետություն(ներ) Հունգարիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 8, 1985(1985-08-08) (38 տարեկան)
ԾննդավայրԲայա, Հունգարիա
Կոչումգրոսմայստեր[1] և միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2615
ՖԻԴԵ համար718572
365chessFerenc_Berkes
Chesstempo համար21251
ICCF համար21251
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2], Շախմատային օլիմպիադա 2008[2], Շախմատային օլիմպիադա 2010[2], Շախմատային օլիմպիադա 2012[2], Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն 2011, Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018
Մարզական ակումբThe Preetzer և Էպինգեն շախմատի ակումբ
 Ferenc Berkes Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆերենց Բերկեը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 8-ին Հունգարիայի հարավում գտնվող Բայիա քաղաքում։ Շախմատի պարապմունքներն անցկացրել է մոտակա Կեչկեմետ քաղաքում։

1994 թվականին Բերկեշը հաղթել է Հունգարիայի մինչև 10 առաջնությունում, որից հետո առաջին անգամ ներկայացրել է իր երկիրը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ 2002 թվականին նա հաղթել է մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում[4]։ 2001 թվականին Ֆերենցը լրացրել է միջազգային վարպետի նորմը, իսկ մեկ տարի անց ստացել է գրոսմայստերի կոչում։ Նրա առաջին հաղթանակը Հունգարիայի մեծահասակների առաջնությունում գրանվցել է 2004 թվականին։ 2004 թվականին Մոսկվայի 3-րդ «Աերոֆլոտ Օփեն» մրցաշարում նա կիսել է 4-16-րդ տեղերը[5]։ 2011 թվականի նա մասնակցել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը, սակայն երկրորդ փուլում դուրս է մնացել Զախար Եֆիմենկոյի կղմից կրած պարտությունից հետո[6]։

Նա 2019 թվականի Եվրոպայի անհատական առաջնությունում նա 3-11-րդ տեղերը կիսել է Կասպեր Պիորունի, Դավիդ Անտոն Գիջարոյի, Նիկլաս Հուշենբեթի, Սերգեյ Մովսիսյանի, Լիվիու-Դիտեր Նիսիպեանուի, Գրիգորի Օպարինի, Մաքսիմ Ռոդշտեյնի և Էլտաջ Սաֆարլիի հետ[7]։

2023 թվականի Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Բերկեշը եղել է վարկանիշով 82-րդ տեղը։ Նա մինչև 1/8 եզրափակիչ հաջող ելույթներ է ունեցել, սակայն 1/8 եզրափակչում զիջել է հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային[8]։

2017 թվականին Ֆերենցը կիսել է առաջին տեղը Վիկտոր Կորչնոյի հուշամրցաշարում (Ցյուրիխ)՝ հարգանքի տուրք մատուցելով իր սիրելի շախմատիստի հիշատակին։ Նա հարցազրույցներում բազմիցս նշել է, որ Վիկտոր Կորչնոյն իր կուռքն է։

Գրոսմայստերի առավելագույն վարկանիշը եղել է 2706՝ 2011 թվականին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 OlimpBase
  3. Bánusz Tamás a bronzérmes, a rájátszásban kettős győzelmet aratott Gledura Benjáminnal szemben
  4. Crowther, Mark (2002 թ․ նոյեմբերի 25). «TWIC 420: World Youth Chess Championships». Chess.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. Crowther, Mark (2004 թ․ մարտի 1). «TWIC 486: 3rd Aeroflot Chess Festival». Chess.co.uk. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  6. Crowther, Mark (2011 թ․ սեպտեմբերի 21). «The Week in Chess: FIDE World Cup Khanty-Mansiysk 2011». London Chess Center. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «2019 European Individual Championship chess tournament results - ChessFocus.com». www.chessfocus.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  8. «FIDE World Cup 2023: Preliminary lists of eligible players announced».
  9. ФЕРЕНЦ БЕРКЕ Ш

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Բերկեշ» հոդվածին։