Ֆերդինանդ I Մեծ
Ֆերդինանդ I Մեծ (իսպ.՝ Fernando I El Magno или El Grande), մոտ 1016, Նավառա, Իսպանիա - դեկտեմբերի 27, 1065, Լեոն, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա, Կաստիլիայի կոմսը 1029 թվականից՝ հորեղբոր մահից հետո, Լեոնի թագավորն իր կնոջ միջնորդությամբ, 1037 թվականին աներորդու ջախջախվելուց հետո[3]։ Նավարրայի թագավորի՝ Սանչո Մեծի և Մունիադոնա Սանչեսի որդին։ Ֆերդինանդ I-ին ընդունված էր համարել Կաստիլիայի առաջին թագավորը։ 1056 թվականին նա հռչակել է իրեն ամբողջ Իսպանիայի կայսրը։
Ֆերդինանդ I Մեծ | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, թագավոր և կառավարիչ |
---|---|
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մոտ 1016 |
Ծննդավայր | Նավառա, Իսպանիա |
Վախճանի օր | դեկտեմբերի 27, 1065 |
Վախճանի վայր | Լեոն, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Թաղված | Basilica of San Isidoro |
Դինաստիա | Խիմենես |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Sancho III of Navarre? |
Մայր | Mayor of Castile? |
Ամուսին | Sancha of León? |
Զավակներ | Urraca of Zamora?[1], Սանչո II (Կաստիլիայի թագավոր)[1], Elvira of Toro?, Ալֆոնսո VI Քաջ[2] և García II of Galicia? |
ԿենսագրությունԽմբագրել
Կոմսություն և հարսնացունԽմբագրել
Ֆերդինանդը երիտասարդ էր, երբ Կաստիլիայի կոմսը՝ Գարսիա Սանչեսը մահացավ 1029 թվականին Լեոնում, որտեղ նա գնացել էր, որպեսզի ամուսնանա Լեոն Մերբուդո III թագավորի քրոջ՝ Սանչե Լենսկայի հետ, ով կաստիլական խմբավորման հետ արտաքսյալ ազնվական էր։ Նրա ժառանգորդը դարձավ իր քույրը, Նավարրայի թագավորի՝ Սանչո III-ի կինը՝ Մունիադոննա Սանչեսը։ 1032 թվականին Սանչո III Մեծը եկավ համաձայնության Բերմուդո III-ի հետ ամուսնացնելու իր երիտասարդ որդուն՝ Ֆերդինանդին, նորածին Մունիադոննայի հետ, ով ավելի վաղ պարզ էր, որ Գարսիայի կոմսի՝ Սանչեյի ճակատագիրն էր։ Հենց այդ տարում Ֆերդինանդի մայրը տվեց նրան Կաստիլիայի կոմսի տիտղոսը։
Լեոնի և Կաստիլիայի թագավորը, Իսպանիայի կայսրըԽմբագրել
Սանչո III թագավորի մահից հետո Բերմուդո III-ը սկսել է պատրաստվել Ֆերդինանդ I-ի հետ պատերազմին, որպեսզի վերադարձնի Լեոնին նախկինում նրանից խլած հողերը։ Ֆերդինանդը, ձգտելով ավելի շատ աջակցություն ստանալ կաստիլական ազնվականությունից, 1037 թվականի հուլիսի 1-ին ստանձնեց «Կաստիլիայի արքա» տիտղոսը։ Աշնանը Բերմուդո III-ը զորքով ներխուժել է Կաստիլիա, սակայն Ֆերդինանդը և նրա եղբայրը՝ Նավարրայի թագավորը՝ Գարսիա III Սանչեսը կարողացել են 1037 թվականի սեպտեմբերի 4-ին Տամարոնեյի մոտ ճակատամարտի ժամանակ մեծ հաջողություններ ունենալ։ Բերմուդո III-ը մահացել է պայքարի ժամանակ (մատենագիրները ասում են, որ նա կռվի ժամանակ սպանվել է հենց Ֆերդինանդի կողմից), որից հետո Կաստիլիի թագավորը սկսել է կառավարել Լեոնը կնոջ իրավունքները իրեն վերապահելով, ով դարձել էր եղբոր ժառանգորդը։ Մյուս տարում հռչակել է իրեն Կաստիլիայի և Լեոնի թագավոր։
Լեոնցևներին գրավելու համար Ֆերդինանդը 1050 թվականին Կայանսեում ժողով է հրավիրում, որի ժամանակ էլ հաստատել է նրանց նախկին իրավունքների անձեռնմխելիությունը։ Միևնույն ժամանակ, Ֆերդինանդը համալրել է իր բանակը ապստամբների ու մուսուլմանների դեմ պայքարելու համար։ Միացնելով հյուսիսային Իբերինան (Պիրենեական թերակղզի), Ֆերդինանդը 1039 թվականին հռչակել է իրեն Իսպանիայի կայսր։ Տիտղոսի օգտագործմանը Հենրիխ III կայսրը և Հռոմի պապ Վիկտոր II բացասաբար են վերաբերվել և դիտարկել այդ որպես 1055 թվականի քրիստոնեական աշխարհում գերակայության պահանջ և որպես Սրբազան Հռոմեական կայսրության իրավունքների ուզուրպացիա։ Սա, սակայն, ենթադրում էր ոչ ավելին, քան այն, որ ինքնիշխան Լեոնը հավակնում էր գերակայության առկայության միտքը Պիրենեյան թերակղզու պետությունների վրա, և որ Իբերիան անկախ էր Հռոմեական սուրբ կայսրությունից։ Ֆերդինանդի եղբայրները՝ Գարսիա Նավարացին և Ռամիրոն Արագոնացին դեմ էին նրա պնդումներին, բայց երկուսն էլ զոհվեցին մարտերում։
ԺառանգությունԽմբագրել
Ֆերդինանդը մահացել է 1065 թվականին Լեոնում և նրան հողարկավորել են ջերմեռանդ բարեպաշտության բազմաթիվ դրսևորումներով` թագը գլխին, թագավորական պատմուճանով, վանականի հանդերձանքով դիապատվանդանի մեջ։ Ֆերդինանդը մահից առաջ թագավորությունը բաժանել էր իր որդիների միջև՝ Սանչոն ստացել էր Կաստիլիան, Ալֆոնսոն՝ Լոնը, Գարսիան՝ Գալիսիան և Պորտուգալիան։ Նրա երկու աղջիկները ստացել էինք քաղաքներ՝ Էլվիրան՝ Տորոն, իսկ Ուրրաքան՝ Սամորուն։ Տալով նրանց կալվածներ, նա ցանկանում էր, որպեսզի նրանք հետևեին իր կտակին։ Սակայն Սանաչոն (ծնված 1032 թվականին ու լինելով ավագ որդին) կարծում էր, որ ինքը՝ արժանի էր թագավորության մեծ մասը ժառանգելու, և այդ պատճառով ձգտում էր տարածքներ գրավել՝ նվաճելով դրանք իր հարազատ եղբայրներից ու քույրերից։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Альфонсъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 2. — С. 47—55.
- ↑ Также упоминается в исторических хрониках как Муния или Майор.
ԳրականությունԽմբագրել
- Эпоха крестовых походов / Под ред. Э. Лависса и А. Рамбо. — Смоленск: Русич, 2002. — С. 474—475. — 672 с. — (Популярная историческая библиотека).
- García Gallo Alfonso (1945)։ ։ Reprinted in “Historia de España”, Florentino Pérez Embid, ed. (Madrid: 1953)։ «El imperio medieval español»։ Arbor (իսպաներեն) (Madrid) (4): 199–228։ ISSN 0210-1963
- López Ortiz Jose (1942)։ «Las ideas imperiales en el medioevo»։ Revista Escorial (իսպաներեն) (Madrid) (6): 43–70։ OCLC 6192204
- Martínez Díez Gonzalo (2007)։ Sancho III el Mayor Rey de Pamplona, Rex Ibericus (իսպաներեն)։ Madrid: Marcial Pons Historia։ ISBN 978-84-96467-47-7
- Martínez Díez Gonzalo (2005)։ El Condado de Castilla (711-1038): la historia frente a la leyenda (իսպաներեն)։ 2 volumes։ Valladolid։ ISBN 84-9718-275-8
- Pérez de Urbel Justo (1954)։ «La división del reino por Sancho el Mayor»։ Hispania: Revista española de historia (իսպաներեն) (Madrid: CSIC) (54): 3–26։ ISSN 0018-2141
- Menéndez Pidal Ramón (1929)։ La España del Cid (իսպաներեն)։ Madrid: Editorial Plutarco։ OCLC 1413407
- Reilly Bernard F. (1988)։ The Kingdom of León-Castilla under King Alfonso VI, 1065–1109։ Princeton: Princeton University Press
- Sánchez Candeira Alfonso (1999)։ Rosa Montero Tejada, ed.։ Castilla y León en el siglo XI, estudio del reinado de Fernando I (իսպաներեն)։ Madrid: Real Academia de la Historia։ ISBN 978-84-8951241-2
- Torres Sevilla-Quiñones de León Margarita Cecilia (2000Կաղապար:Ndash2002)։ «El linaje del Cid»։ Anales de la Universidad de Alicante. Historia Medieval (իսպաներեն) (13): 343–360։ ISSN 0212-2480։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-17-ին։ Վերցված է 2020-10-26
Արտաքին հղումներԽմբագրել
- «Кастилия»։ Реконкиста (ռուսերեն)։ Վերցված է 2009-03-24
- «CASTILE & LEON, counts & kings: FERNANDO I»։ Foundation for Medieval Genealogy (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2009-03-24
- «Фердинанд I»։ Все монархии мира (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-31-ին։ Վերցված է 2009-03-23
- Анонимные авторы.։ «Испанские средневековые хроники: Хроника Карденьи I. Хроника Карденьи II. Анналы Толедо I. Анналы Толедо II. Анналы Толедо III.»։ www.kuprienko.info (А. Скромницкий)։ Արխիվացված օրիգինալից 2012-12-04-ին։ Վերցված է 2012-11-17
- «Фердинанд I»։ Gran Enciclopedia Catalana (կատալաներեն)։ Վերցված է 2018-06-10