Սանչո II (Կաստիլիայի թագավոր)

Սանչո II Ուժեղ (մոտ 1036, Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - հոկտեմբերի 7, 1072 կամ 1072, Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), Կաստիլիայի թագավոր (1065 թ). և Լեոնի թագավոր (1072 թ.):

Սանչո II
իսպ.՝ Sancho II de Castilla
Դիմանկար
Ծնվել էմոտ 1036
ԾննդավայրՍամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Մահացել էհոկտեմբերի 7, 1072 կամ 1072
Մահվան վայրՍամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Գերեզմանmonastery of San Salvador de Oña
Քաղաքացիություն Կաստիլիայի թագավորություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունկառավարիչ և ռազմիկ
ԱմուսինAlberta?[1]
Ծնողներհայր՝ Ֆերդինանդ I Մեծ[2], մայր՝ Sancha of León?[2]
Զբաղեցրած պաշտոններMonarch of the Kingdom of Castile?, Monarch of the Kingdom of León? և monarch of Galicia?
 Sancho II of Castile Վիքիպահեստում

Արագոն և Նավարա խմբագրել

1063 թվականին մասնակցել է իր հոր՝ Ֆերդինանդ I Մեծի և Ռամիրո I Արագոնացու միջև մղվող պատերազմին, որի ընթացքում վերջինս վախճանվեց Գրաուսայի ճակատամարտում։

1065 թվականին Ֆերդինանդ I Մեծի մահից հետո ժառանգեց Կաստիլիան։

1067 թվականին մասնակցեց «երեք Սանչոների պատերազմին», որը մղվում էր Սանչո IV Նավարացու և Սանչո I Արագոնացու դեմ։ 1068 թվականին պատերազմն ավարտվեց Կաստիլիայի հաղթանակով։ Սանչո Կաստիլիացին իր տիրապետության տակ վերցրեց Բուրեբան, Ալտա-Րիոխան և Ալավան[3]։

Հարաբերությունները եղբայրների և քույրերի հետ խմբագրել

Սանչոն Ֆերդինանդ I թագավորի և Սանչա Լեոնացու ավագ որդին էր, այդ պատճառով էլ դժգոհ էր իր ժառանգությունից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա արժանի էր թագավորության մեծ մասին, ձգտում էր գրավել իր հարազատ եղբայրներին և քույրերին պատկանող հողերը։

1068 թվականին պատերազմ սկսվեց իր և կրտսեր եղբայր Ալֆոնսո VI Լեոնացու միջև։ Սանչոն հաղթեց եղբորը Լյատնադեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։

1071 թվականին Սանչոն և Ալֆոնսոն միանում են և հարձակվում իրենց եղբայր Գալիսիայի թագավոր Գարսիյայի վրա, և կիսում են նրա թագավորությունը։ Գարսիան փախչում է Սևիլիայի տիրակալ ալ-Մուտամիդի մոտ։

1072 թվականին Սանչոն և Ալֆոնսո VI-ը կրկին գժտվեցին։ Սանչոն Սիդի օգնությամբ Ալֆոնսոյին հաղթեց Գալպեխարի ճակատամարտում։ Ալֆոնսոն գերի ընկավ, եղբայրը նրան փակեց իր պալատներից մեկում։ Սանչոն թագադրվեց Լեոնի թագավոր և այդպիսով դարձավ հոր ժառանգության մեծ մասի տիրակալը։

Ուրրակայի օգնությամբ Ալֆոնսոն փախավ Տոլեդո։ Փախստականի անվան տակ Սանչոյի ճամբար եկավ Վելիդո Ալֆոնսոն (իսպ.՝ Vellido Dolfos, իսպ.՝ Bellido Dolfos, իսպ.՝ Vellido Adolfo), որը 1072 թ. հոկտեմբերի 7-ին սպանեց Սանչոյին։

Ժառանգություն խմբագրել

 
Սանչո II գերեզմանը Բուրգոս

Սանչոյի մահից հետո Գարսիան դարձավ Գալիսիայի, Ալֆոնսոն՝ Կաստիլիայի թագավոր։ Կաստիլիացիների մի մասը Ալֆոնսոյին մեղադրում էին Սանչոյի մահվան մեջ։ ԱԼֆոնսոն երդվեց, որ ինքը կապ չունի եղբոր մահվան հետ։ Դա պատկերված է Արմանդո Մենոկալյայի նկարում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Medieval Culture and the Mexican American BorderlandsTexas A&M University Press, 2001. — P. 174.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. «Санчо II». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.

Գրականություն խմբագրել

  • {{Рыжов К. САНЧО II // Все монархи мира. Западная Европа. — М.: Вече, 1999. — С. 422. — 10 000 экз. — ISBN 5-7838-0374-X.}}
  • Эпоха крестовых походов / Под ред. Э. Лависса и А. Рамбо. — Смоленск: Русич, 2002. — 672 с. — (Популярная историческая библиотека).

Արտաքին հղումներ խմբագրել

Խիմենես արքայատոհմ
Նախորդը
Ալֆոնսո VI Քաջ
Լեոնի թագավոր
1072
Հաջորդը
Ալֆոնսո VI Քաջ
Հաջորդը
Ֆերնանդո I
Կաստիլիի թագավոր
1065 — 1072
Հաջորդը

Ալֆոնսո VI Քա