Ֆերդինանդ Մկրտչյան

բարդ տեղեկատվական համակարգերի բնագավառի գիտնական

Ֆերդինանդ Անուշավանի Մկրտչյան (հուլիսի 12, 1947(1947-07-12)[1], Բարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), բարդ տեղեկատվական համակարգերի բնագավառի հայ գիտնական։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր (1996): ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2014)[2]։

Ֆերդինանդ Մկրտչյան
Ծնվել էհուլիսի 12, 1947(1947-07-12)[1] (76 տարեկան)
Բարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՌԳԱ Ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՀԱՊՀ (1969)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1988) և պրոֆեսոր (1996)

Կենսագրություն խմբագրել

Ֆերդինանդ Մկրտչյանը ծնվել է 1947 թվականին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1969 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1973-1991 թվականներին աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում, 1991-1997 թվականներին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Էկոտեղեկագիտության ինստիտուտի փոխտնօրեն, 1997 թվականից՝ տնօրեն։ 1994 թվականից ՌԴ բնական ԳԱ թղթակից անդամ։

Աշխատանքները վերաբերում են երկրի մակերևույթի վրա կատարվող երևույթների հայտնաբերման խնդիրներում տեղեկատվական մեթոդների, հեռակառավարման և հպումային փորձարարական հետազոտությունների տվյալների վիճակագրության մշակման ալգորիթմային և ծրագրային ապահովման հարցերին։ Զարգացրել է ԷՀՄ-ների վիճակագրական լուծումներ ընդունելու ուսուցման տեսությունը, ապացուցել խանգարումակայունության դեպքում հարատևության սահմանային օրենքը[3]։

Պարգևներ խմբագրել

  • ՌԴ ԳԱ Կապիցայի արծաթե մեդալ, 1995
  • Պետրոս I-ի արծաթե մեդալ, 1996
  • Վեռնադսկու արծաթե մեդալ, 2001

Երկեր խմբագրել

  • Оптимальное различение сигналов и проблемы мониторинга. Москва, 1982.
  • Методы обработки данных радиофизического исследования окружающей среды. Москва, 1987 (համահեղինակ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=524&langid=2
  2. Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.