Ֆերարայի մայր տաճար
Ֆերարայի մայր տաճար (իտալ.՝ basilica Cattedrale di San Giorgio Martire), Իտալիայի Ֆերարա քաղաքի մայր տաճար, Ֆերարայի և Կոմակյոյի կաթոլիկ արքեպիսկոպոսության նստավայր: Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Ֆերարայի քաղաքապետարանի դիմաց, որը նախկինում եղել է դ’Էստե հերցոգների նստավայրը և բակով միացած է արքեպիսկոպոսական պալատին: Նվիրված է Ֆերարայի հովանավոր համարվող Սուրբ Գևորգին:
Ֆերարայի մայր տաճար | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար և փոքր բազիլիկ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ֆեռարա[2] |
Հասցե | corso Martiri della Libertà 57 ‒ piazza Duomo |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Ferrara-Comacchio? |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Իտալիայի մշակութային ժառանգություն[1][2] |
Նվիրված | Սուրբ Գևորգ |
Ճարտարապետական ոճ | Ռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 15-րդ դար[1] |
![]() | |
![]() | |
cattedralediferrara.it |
Կառուցման պատմությունԽմբագրել
Ներկայիս տեղում տաճարը կառուցվել է 12-րդ դարում, երբ Ֆերարայի կենտրոնը տեղափոխվել է Պո գետի ձախ ափ: Օծվել է 1135 թվականին: Տաճարի սկզբնական վայրում Ֆերարայի նախկին հին կենտրոնում մինչ օրս գտնվում է Սուրբ Գևորգի թեմական եկեղեցին (իտալ.՝ Basilica di San Giorgio fuori le mura):
Տաճարը ռոմանական ոճով կառուցված եռանավ բազիլիկ է: Գլխավոր (արևմտյան) ճակատամասը պատված է սպիտակ մարմարի սալիկներով: Այն ունի կլոր պատուհաններ, բազմաթիվ բարձրաքանդակներ: Ճակատամասի գլխավոր տարրը երկու սյուների վրա հենված փոքր պորտալն է, որը բնորոշ է իտալական միջնադարյան ճարտարապետությանը: Պորտալը եզրափակվում է Տիրամոր քանդակով՝ գրկին մանուկ Քրիստոսը, իսկ Տիրամոր քանդակից վեր բարձրաքանդակներ միջոցով ներկայացվում է Ահեղ դատաստանը: Գլխավոր պորտալը, որը գտնվում է փոքր պորտալի ներքևի հատվածում, զարդարված է բարձրաքանդակներով, որոնք ներկայացնում են երևակայական էակների: Այն պսակում է Սուրբ Գևորգի պատկերով տիմպանը[3]:
Տաճարի հարավային պատին կան երկհարկ լոջաներ: Այստեղ է տեղակայված նաև տաճարի երկրորդ պորտալը, որը 18-րդ դարում ավելացվել է տաճարին կից առևտրական շարքերի կառուցման ժամանակ: Այս պորտալի շուրջը եղել են տարվա եղանակների թեմայով սալիկներ, որոնք ներկայումս գտնվում են տաճարի թանգարանում: Այս սալիկների վրա պատկերված են եղել հեթանոս աստվածներ, օրինակ՝ հունվարը ներկայացված է երկդեմ Յանուսի կերպարանքով:
Հարավային պատի մոտ զանգակատան կառուցումը սկսվել է դասական վերածննդի շրջանում՝ 1451-1493 թվականներին: Այն կառուցվել է Լեոն Բատիստա Ալբերտիի նախագծով և սալիկապատվել սպիտակ և վարդագույն մարմարով: Ավարտին է հասցվել 16-րդ դարում:
Աբսիդները, որոնք կառուցվել են Ռոսսետտիի նախագծով[4], զարդարված են աղյուսե կամարներով և մարմարյա սյուներով:
Տաճարի ներքին հարդարանքը ոչնչացել է 17-րդ դարի հրդեհից և վերականգնվել Ֆերարայի համար ոչ այնքան բարենպաստ ժամանակաշրջանում բարոկկո ոճով: Հին ինտերիերից պահպանված առարկաներից առավել հետաքրքրություն են ներկայացնում հին երգեհոնի փեղկերը, որոնք նկարազարդել է Կոզիմո Տուրան: Դրանք ներկայումս գտնվում են տաճարի թանգարանում:
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Tourer.it
- ↑ 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ VERZEICHNISS ÜBER DAS v.DERSCHAUISCHE Kunstkabinett zu NÜRNBERG.... Nürnberg, bei dem verpflichteten Auctionator Schmidmer., 1825., 250 S., Verzeichniss der seltenen Kunst-Sammlungen.,1825., Google Books, online, S. 21 (Das gleiche Gemälde wurde von ihm verändert als Altarbild in dem Dom zu Ferrara gestaltet.)
- ↑ [U. Vasè, Rossetti, in "La domenica dell'operaio", 9 ottobre 1921.]
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆերարայի մայր տաճար կատեգորիայում։ |