Ֆեոդոր Դունաևսկի
Ֆեոդոր Լեոնիդովիչ Դունաևսկի (ռուս.՝ Фёдор Леонидович Дунаевский, հունիսի 14, 1969, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային, ռուս և իսրայելցի դերասան։
Ֆեոդոր Դունաևսկի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Իսրայել |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն
խմբագրելՖեոդոր Դունաևսկին ծնվել է 1969 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում։ Նախապապը եղել է ճարտարապետ, պապը՝ պատմության պրոֆեսոր, իսկ հայրը՝ կենսաֆիզիկոս։ Ծնողները ամուսնալուծվել են, երբ Ֆեոդորը տասնչորս տարեկան էր։ Սովորել է թիվ 875 դպրոցում, որտեղ հաճախել է թատերական ստուդիա։ Մի քանի անգամ նրան վտարել են դպրոցից, իսկ հերթական ծեծկռտուքից հետո հաշվառել անչափահասների տեսչությունում։ Տասնչորս տարեկան հասակում մանկապարտեզում աշխատել է որպես դռնապան։ Սովորել է բժշկական ուսումնարանում, որից հետո աշխատել է որպես շտապ օգնության ֆելդշեր։ Տարվել է շախմատով և բիաթլոնով[1][2][3]։
ԿԻնոյում հայտնվել է պատահաբար։ Նրա համադասարանցի Անաստասիա Նեմոլյաևան իր դասընկերներից մի քանիսի լուսանկարները տարել է «Մոսֆիլմի» դերասանական բաժին՝ ներկայացնելով քասթինգի։ Ֆեոդորին հրավիրել են փորձերի և այնուհետև առաջարկել են գլխավոր դեր Կարեն Շահնազարովի «Ցրիչը» (1986) ֆիլմում[1][4][5][6][7]։
Առնոլդ Շվարցենեգերի և Թոմ Քրուզի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ Ֆեոդոր Դունաևսկին եղել է նրանց էքսկուրսավարը «Մոսֆիլմում»[1]։
1991 թվականին հայրենադարձվել է Իսրայել, խաղացել Թել Ավիվի կամերային թատրոնում։ Աշխատել է ռադիոյում, հնչյունավորել է սերիալներ։ Նկարահանվել է «Թել Ավիվի երիտասարդները» սերիալում։ Աշխատել է որպես մոդել դիզայներ Դորոն Աշքենազիի (Թել Ավիվ, Իսրայել) մոտ[8]։
1993-1995 թվականներին վերադարձել է Մոսկվա, սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում (Սերգեյ Սոլովյովի, Վ. Ռուբինչիկի արվեստանոց)։
1996-2000 թվականներին ապրել է Իտալիայում։ Կազմակերպել է ընկերություն, որը մասնագիտացած է բեռնափոխադրումների ոլորտում, բացել է նրա մասնաճյուղերը Ղազախստանում և Ուկրաինայում։ 2001 թվականին փակելով բիզնեսը՝ բացել է «Կալիտկա» պրոդյուսերական կենտրոնը[1]։
Մի քանի անգամ վերադարձել է Ռուսաստան, նկարահանվել սերիալներում[9]։
2016-2017 թվականներին զբաղվել է երաժշտությամբ՝ ստեղծելով «Banda Dunaevsky» խումբը։ Ֆեոդոր Դունաևսկին եղել է վոկալիստ, իսկ երաժիշտներ եղել են Վալենտին Պետրիչենկոյի «Բուրլեսկ-Նվագախումբը»։ Խումբը կատարել է իտալերեն երգեր՝ «Blue Canary», «Tu vuò fa l’americano», «Criminal Tango», «Quando Quando Quando» և այլն[10]։
2017 թվականին Դունաևսկին բանկային գործավարի դեր է կատարել «СерьГа» խմբի «Приметы» տեսահոլովակում[11]։
Անձնական կյանք
խմբագրելՖեոդոր Դունաևսկին մի քանի անգամ ամուսնացած է եղել։ Ունի հինգ երեխա[12]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1986 | ֆ | Ցրիչը | Курьер | Իվան Միրոշիկով |
1987 | ֆ | Դեպի պատերազմ տանող մեծ ճանապարհից առաջ | Перед большой дорогой на войну | Սպիրիդոն |
1988 | ֆ | Թանկագին Ելենա Սերգեևնա | Дорогая Елена Сергеевна | Վիտյոկ Շևչենկո |
1988 | ֆ | Երեք խիզախները | Трое отважных | |
1991 | ֆ | Небеса обетованные | Անդրեյ, Ժաննայի համակուրսեցին, վկա հարսանիքի ժամանակ | |
1991 | ֆ | Կախարդ ջութակահարը | Волшебник-скрипач | |
1992 | ֆ | Թել Ավիվի երիտասարդությունը | Молодёжь Тель-Авива | |
1993 | ֆ | Маэстро с ниточкой | «Շերիֆ», դեռահասների քրեական առաջնորդ (լուսագրերում նշված չէ) | |
2012 | ս | Սերմնագռավ | Грач | Եվգենի Կարասյով, գեներալ Կարասյովի այրու որդին (10-րդ սերիա) |
2012 | ս | Топтуны | Ալբերտ Տիխոնովիչ Սավրասով, պաշտոնյա (էպիզոդ՝ «Потёртый Янус») | |
2016 | ս | Կազակներ | Казаки | Ալեքսեյ Միխայլով |
2017 | ս | Մորոզովա | Морозова | Սերգեյ Մարկովիչ Իզմայլով, պլաստիկ վիրաբույժ (էպիզոդ՝ «Գեղեցկության գինը») |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Чумаков В. Курьер вернулся // Gala Биография. — 2006. — № 04. — С. 108—120.
- ↑ Наталья Дьячкова (2018 թ․ դեկտեմբերի 4). «Фёдор Дунаевский: В «Курьере» я снялся из-за денег» (ռուսերեն). Собеседник. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Звезда фильма «Курьер» рассказал о работе дворником и справке от психиатра» (ռուսերեն). Пятый канал. 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Андрей Петров (2013 թ․ սեպտեմբերի 11). «Почему Фёдор Дунаевский не снимается больше в кино?» (ռուսերեն). Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Сергей Прудников (2016 թ․ հունիսի 24). «Фёдор ДУНАЕВСКИЙ: «Я говорил своими словами»» (ռուսերեն). Вечерний Санкт-Петербург. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Мария Молчанова (2017 թ․ ապրիլի 15). ««Курьер» Карена Шахназарова» (ռուսերեն). Эхо Москвы. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Иван Усачёв (2017 թ․ հունվարի 24). «Тайны нашего кино. «Курьер»» (ռուսերեն). ТВ Центр. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Дмитрий Борисов, Александр Плющев (2013 թ․ օգոստոսի 4). «Попутчики. Фёдор Дунаевский» (ռուսերեն). Эхо Москвы. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Сергей Прудников (2016 թ․ հուլիսի 4). «Фёдор Дунаевский о «Курьере» 30 лет спустя, смерти Базина и Израиле» (ռուսերեն). Афиша Daily. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Юлия Милович-Шералиева (2017 թ․ նոյեմբերի 27). «Фёдор Дунаевский. Реабилитация образа» (ռուսերեն). Суперстиль. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ ««СерьГа» сняла фильм об ограблении банка» (ռուսերեն). Intermedia. 2017 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Алина Шувалова (2016 թ․ հունիսի 4). ««Без церемоний»: Фёдор Дунаевский» (ռուսերեն). M24.RU. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆեոդոր Դունաևսկի (անգլ.) Internet Movie Database կայքում