Ֆենիս ամրոց
Ֆենիս ամրոց [1][2] (իտալ.՝ Castello di Fénis, ֆր.՝ Château de Fénis), միջնադարյան ամրոց, որը տեղակայված է Իտալիայի Վալլե Դ'Աոստա ինքնավար մարզի Ֆենիս կոմունայում: Շնորհիվ գեղատեսիլ ճարտարապետության և ամրոցի հոյակապ պահպանության՝ ծառայում է որպես համաժողովրդական զբոսաշրջային գրավչությամբ տարածաշրջան:
![]() | |
Տեսակ | Ամրոց |
Տեղագրություն | ![]() |
Հասցե | Frazione Chez Sapin - 11020 Fénis (AO) Italia |
Վարչական միավոր | Ֆենիս |
Երկիր | ![]() |
Կառուցված | 1242 թվական |
Պատվիրող | Շալան ընտանիք, Աոստայի կոմսեր |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Կայք | regione.vda.it |
![]() | |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Առաջին անգամ ամրոցը փաստաթղթում հիշատակվել է 1242 թվականին՝ որպես Շալան ընտանիքի (ֆր.՝ Challant)՝ Աոստայի կոմսերի սեփականություն: 1320 թվականից մինչև 1420 թվականը ամրոցը փուլ առ փուլ ընդլայնվել մինչև ներկայիս տեսքին:
Ամրոցը Շալան ընտանիքին է պատկանել մինչև 1716 թվականը, երբ վերջին սեփականատերը ստիպված է եղել այն վաճառել պարտքերի պատճառով: Դրանից հետո ամրոցն անկում է ապրել, օգտագործվել է որպես գյուղական կացարան, ծառայել է որպես ախոռ և գոմ։
1895 թվականին ճարտարապետ Ալֆրեդո դ'Անդրադեն (պորտ.՝ Alfredo d'Andrade) ձեռք է բերել ամրոցն ու նախաձեռնել վնասված շինությունների վերականգնումը: Հաջորդ տարի ամրոցը հայտարարվել էր ազգային հուշարձան։ 1935 թվականին ավարտվել է Երկրորդ վերականգնողական գործողությունը, և ամրոցը վերջնականապես համապատասխանել է ներկայիս տեսքին։ Այդ ժամանակ էլ շինությունները կահավորվել են հին կահույքով, որը ձեռք է բերվել հնաոճ իրերի շուկայում։
Ամրոցն այժմ պատկանում է Վալլե դ'Աոստայի ինքնավար մարզին և ծառայում է որպես թանգարան:
ՆկարագրումԽմբագրել
Ամրոցն Աոստա քաղաքից տեղակայված է 15 կմ դեպի արևելք՝ փոքր բլրի գագաթին։ Դոնժոնն ունի հինգանկյուն ձև, որի անկյուններում աշտարակներ են: Այն շրջապատված է կրկնակի ատամնավոր պատի մի քանի պահակային աշտարակներով:
Բակ դուրս են գալիս փայտե պատշգամբների երկու շերտ՝ 15-րդ դարի հին ֆրանսիական լեզվով պատի որմնանկարներով։ Բակից մինչև հանգստավայրերը տանում է կիսաշրջանաձև քարե սանդուղք։
Ամրոցն ունի երեք հարկ. առաջին հարկում կա ճաշարան, զինանոց, խոհանոց, անձրևաջրերի հավաքման ցիստեռն և այլ ծառայողական տարածքներ։ Երկրորդ հարկում են գտնվում տանտերերի և կապելլայի սենյակները, որոնք նույնպես զարդարված են որմնանկարներով։ Երրորդ հարկում (փակ է այցելության համար) գտնվում են ծառաների սենյակները։
Զանգվածային մշակույթումԽմբագրել
1985 թվականին Ֆենիս ամրոցում նկարահանվել է Ֆրակիան ընդդեմ Դրակուլայի կատակերգությունը: