Ֆելիքս Սոբոլև
Ֆելիքս Միխայլովիչ Սոբոլև(ուկրաիներեն՝ Соболєв Фелікс Михайлович, հուլիսի 25, 1931, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 20, 1984, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային վավերագրական կինոյի ռեժիսոր, «Կիևի գիտական կինոյի դպրոցի» հիմնադիրներից և ղեկավարներից մեկը։ Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1970)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1971)։ ԽՄԿԿ անդամ (1956)[1]։
Ֆելիքս Սոբոլև | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 25, 1931 |
Ծննդավայր՝ | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 20, 1984 (52 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր և վավերագրող ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 5237267 |
Կենսագրություն
խմբագրել1953 թվականին ավարտել է Կիևի Ի. Կ. Կարպենկո-Կարիի անվան թատերական արվեստի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, 1959 թվականին՝ ռեժիսորական ֆակուլտետը։ 1953-1956 թվականներին եղել է Նիկոլաևի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան, 1960 թվականից՝ «Կիևնաուչֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1973 թվականից՝ Կիևի Ի. Կ. Կարպենկո-Կարիի անվան թատերական արվեստի պետական ինստիտուտի գիտական կինոյի արվեստանոցի գեղարվեստական ղեկավար։ Ֆելիքս Սոբոլևը հանկարծամահ է եղել 1984 թվականի ապրիլի 20-ին։ Թաղված է Բերկովեցկոյե գերեզմանատանը[2]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրել1960-ականների կեսերին Ֆելիքս Սոբոլևը զգալիորեն փոխել է գիտա-հանրամատչելի կինոյի մասին պատկերացումը։ Սոբոլևի «Կենդանիների լեզուն», «Արդյո՞ք կենդանիները մտածում են», «Հորիզոնից յոթ քայլ այն կողմ» ֆիլմերը դարձել են հանդիսատեսի սենսացիան՝ կինոթատրոնների դահլիճներում հավաքելով բազմաթիվ հանդիսատեսների։ Սոբոլևի ստեղծագործական հայտնագործություններից է «կինոգիտափորձը» կամ «գիտափորձը կադրում», որտեղ ռեժիսորը հանդիսատեսին դարձնում է գիտնականների կողմից պատրաստված գիտափորձի ականատես։ Այդպես է նկարահանվել իր ժամանակի համար արմատական «Ես և մյուսները» ֆիլմը, որը խոսում է կոնֆորմալ վարքագծի և խմբակային ճնշման բացառիկության մասին։ «Կենսոլորտ։ Իրազեկման ժամը» կարճամետրաժ ֆիլմը կինոպատում է աշխարհի և մարդու տեղի մասին այդ աշխարհում, որը նոր ուղղություն է նշանավորել ռեժիսորի աշխատանքում՝ իմացությանն անմատչելի տեսանելի կերպարի որոնումները։ Տասը րոպեանոց «Սխրագործություն» ժապավենը նկարահանվել է գեղագիտությանը մոտ տարբերակով։ Երկու ֆիլմերն էլ նկարահանվել են համակցված նկարահանումների ինտենսիվ կիրառմամբ և էական ազդեցություն են ունեցել իրենց ժամանակին ոչ խաղարկային ֆիլմերի զարգացման վրա։
Իր դերասանական խառնվածքի և նկարահանող խմբի անդամների նկատմամբ բարձր պահանջներ ներկայացնելու շնորհիվ ռեժիսոր Ֆելիքս Սոբոլևը ազդեցություն է գործել ոչ միայն Թատերական արվեստի ինստիտուտի իր ուսանողների, այդ թվում՝ Ալեքսանդր Ռոդնյանսկու, այլև «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում 1970-1980-ականներին աշխատած երիտասարդ ռեժիսորների վրա, որոնց թվում են եղել Անատոլի Բորսյուկը, Վիկտոր Օլենդերը, Իոսիֆ Պաստեռնակը, Անդրեյ Զագդանսկին։ 1998 թվականին Վիկտոր Օլենդերը նկարահանել է «Ֆելիքս Սոբոլև։ Ընդհատված առաքելություն» 10 մասանոց վավերագրական ֆիլմը իր ուսուցչի ստեղծագործության մասին։ Ֆիլմը ցուցադրվել է ուկրաինական «1+1» հեռուստաալիքով[3]։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1960 – Յոթնամյակի դաշտերում
- 1961 - Իմ հրաժարականը
- 1962 - Մեր մարզչին
- 1962 - ժողովրդի երգիչը
- 1963 - Կիբեռնետիկան կլուծի խնդիրը
- 1964 - Ամպրոպի, մորաքույր Մարթայի, շանթարգելի և Դրեմայլոյի մասին
- 1964 - Առեղծվածային 102-ը
- 1965 - Կրոնը և 20-րդ դարը
- 1965 - Պայթած լուսաբացը
- 1967 - Կենդանիների լեզուն
- 1968 - Յոթ քայլ հորիզոնից այն կողմ
- 1970 - Արդյոք կենդանիները մտածում են
- 1970 - Ժրաջան աշակերտներ
- 1971 - Ես և մյուսները
- 1972 - Բարին և չարը
- 1973 - Էտյուդներ բարոյականության մասին
- 1973 - Դեպի կրակը գնացողները
- 1974 - Հույսի ինստիտուտ
- 1974 - Կենսոլորտ։ Գիտակցելու ժամանակը
- 1975 - Սխրագործություն
- 1976 - Մարդկության ակունքներում
- 1978 - Համարձակվիր, դու տաղանդավոր ես
- 1980 - Երբ անհետանում են խոչընդոտները
- 1982 - Կիևյան սիմֆոնիա
- 1982 - Կիևի ձայները (Իոսիֆ Պաստեռնակի հետ համատեղ)
- 1984 - Թիրախում ձեր ուղեղն է (ավարտել է Վիկտոր Օլենդերը)
Պարգևներ և մրցանակներ
խմբագրելՏարի | Փառատոն կամ մրցանակ | Երկիր | Մրցանակ | Ֆիլմ |
---|---|---|---|---|
1966 | Զոնալ կինոփառատոն Լենինգրադում | ԽՍՀՄ | Առաջին տեղի մրցանակ և դիպլոմ | Պայթած լուսաբացը |
1967 | Զոնալ կինոփառատոն «Պրոմեթևս-67» Թբիլիսիում | ԽՍՀՄ | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության առաջին աստիճանի դիպլոմ | Պայթած լուսաբացը |
1967 | Լոմոնոսովյան մրցանակ | ԽՍՀՄ | Առաջին աստիճանի պատվավոր դիպլոմ | Կենդանիների լեզուն |
1968 | III համամիութենական կինոփառատոն Լենինգրադում | ԽՍՀՄ | 2-րդ մրցանակ և դիպլոմ | Կենդանիների լեզուն |
1968 | Գիտական կինոյի միջազգային ասոցիացիայի XXII կոնգրես Հռոմում | Իտալիա | Պատվավոր դիպլոմ | Կենդանիների լեզուն |
1969 | XII միջազգային կինոփառատոն Լայպցիգում | Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն | «Ոսկե աղավնի»մրցանակ | Կենդանիների լեզուն |
1969 | Միջազգային կինոփառատոն Պնոմպենում | Կամբոջա | «Արծաթե գավաթ» մրցանակ | Կենդանիների լեզուն |
1969 | Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն Թեհրանում|Իրան | Ժյուրիի ոսկե մրցանակ | Կենդանիների լեզուն | |
1969 | Բնության պահպանության գծով միջազգային կինոփառատոն Բելգրադում | Հարավսլավիա | Պատվավոր դիպլոմ | Կենդանիների լեզուն |
1969 | Գիտաֆանտաստիկ ֆիլմերի VII միջազգային փառատոն Տրիեստում | Իտալիա | Գրան-պրի «Ոսկե Աստերոիդ» | Յոթ քայլ հորիզոնից այն կողմ |
1969 | Վավերագրական և գիտահանրամատչելի ֆիլմերի X ստուգատես Լենինգրադում | ԽՍՀՄ | Առաջին աստիճանի մրցանակ և դիպլոմ | Յոթ քայլ հորիզոնից այն կողմ |
1969 | Մանկապատանեկան ֆիլմերի II հանրապետական փառատոն Օդեսայում | ԽՍՀՄ | Դիպլոմ | Յոթ քայլ հորիզոնից այն կողմ |
1971 | Միջազգային կինոփառատոն Օլոմոուցում | Չեխոսլովակիա | Մրցանակ և դիպլոմ | Ես և մյուսները |
1971 | Բնության մասին ֆիլմերի միջազգային փառատոն Բուդապեշտում | Հունգարիա | Ոսկե մեդալ և դիպլոմ | Կենդանիների լեզուն |
1971 | Գիտական կինոյի Միջազգային ասոցիացիայի XXV կոնգրես Կիևում | ԽՍՀՄ | Պատվավոր դիպլոմ | Մտածո՞ւմ են արդյոք կենդանիները |
1971 | XIV միջազգային կինոփառատոն Լայպցիգում | ԳԴՀ | «Ոսկե աղավնի»մրցանակ | Մտածո՞ւմ են արդյոք կենդանիները |
1972 | Ուսումնական ֆիլմերի Միջազգային փառատոն Թեհրանում | Իրան | «Ոսկե Դելֆին» մրցանակ և դիպլոմ | Մտածո՞ւմ են արդյոք կենդանիները |
1972 | ԽՍՀՄ Պետական մրցանակ | ԽՍՀՄ | Կենդանիների լեզուն Մտածո՞ւմ են արդյոք կենդանիները | |
1973 | Մոսկովյան VIII կինոփառատոն, Մոսկվա | ԽՍՀՄ | Մրցանակ | Դեպի կրակը գնացողները |
1974 | IX միջազգային տեխնիկական մրցույթ XI ՈւՆԻԱՏԵԿ կոնգրեսի շրջանակներում, Սալեռնո | Իտալիա | Գրան-պրի նկարահանումների նոր մեթոդների մշակման համար | Կենսոլորտ։ Գիտակցելու ժամանակը |
1974 | Համաշխարհային ցուցահանդես Սպոքենում | ԱՄՆ | Դիպլոմ և մրցանակ | Կենսոլորտ։ Գիտակցելու ժամանակը |
1974 | TV ասոցիացիա | ԱՄՆ | Դիպլոմ և մրցանակ | Կենսոլորտ։ Գիտակցելու ժամանակը |
1976 | Միջազգային կինոփառատոն Օլոմոուցեում | Չեխոսլովակիա | Գլխավոր մրցանակ | Սխրանք |
1977 | X համամիութենական կինոփառատոն Ռիգայում | ԽՍՀՄ | Գլխավոր մրցանակ | Մարդկության ակունքներում |
1977 | Միջազգային կինոփառատոն Վենետիկում | Իտալիա | Գլխավոր մրցանակ | Մարդկության ակունքներում |
1986 | XIX համամիութենական կինոփառատոն Ալմաթիում | ԽՍՀՄ | Գլխավոր մրցանակ և առաջադրում «Գիտա-հանրամատչելի Ֆիլմ» անվանակարգում | Թիրախում ձեր ուղեղն է[4] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ СОБОЛЕВ Феликс Михайлович Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.- 640 с., 96 л. ил.
- ↑ «Соболев Феликс Михайлович, 25.07.1931-20.04.1984». bozaboza.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Иванов Ю. Сериал «Феликс Соболев. Прерванная миссия» на экранах студии «1+1» Արխիվացված 2021-03-04 Wayback Machine. // «Зеркало недели» № 16, 18 апреля 1998.
- ↑ «Итоги всесоюзных кинофестивалей 1984, 1985 и 1986 гг.» // Кино: Энциклопедический словарь: 19-й ВКФ (Алма-Ата, 1986)
Արտաքին հղումներ
խմբագրել- Феликс Соболев и другие
- «Я и другие» на сайте Youtube.com
- Интервью с Ф. Соболевым, «Искусство кино». № 9, 1971; № 4, 1975; № 2, 1982.
- Зелинский Ю. (№ 11, 18 марта 2000). «Звезда Феликса Соболева» (ռուսերեն). Зеркало недели. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- Журавлёва Л. (№ 35, 16 сентября 2006). «Тот, кто расслышал язык животных. Режиссёр Феликс Соболев: родился с талантом от Бога, сгорел на заказе ЦК» (ռուսերեն). Зеркало недели. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- Острова. Феликс Соболев Արխիվացված 2019-09-28 Wayback Machine. — фильм о Ф. Соболеве. Телеканал «Культура», 2014 год.