Ֆելիքս Ժան Բատիստ Ժոզեֆ Նև (ֆր.՝ Félix-Jean-Baptiste-Joseph Nève, հունիսի 13, 1816(1816-06-13)[1], Ath, Ա, Էնո, Բելգիա - մայիսի 23, 1893(1893-05-23)[1], Լյուվեն, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա), բելգիացի արևելագետ, հայագետ։ Փիլիսոփայական գիտությունների տնօրեն (1838Բելգիայի արքունական ակադեմիայի, Պետերբուրգի կայսերական Գիտությունների ակադեմիայի, Հռոմի կաթոլիկական ակադեմիայի, Մխիթարյան միաբանության պատվավոր անդամ։ Հայկական և հնդկական, մատենագրության, սանսկրիտի մասնագետ։

Ֆելիքս Նև
Félix Nève
Ծնվել էհունիսի 13, 1816(1816-06-13)[1]
Ath, Ա, Էնո, Բելգիա
Մահացել էմայիսի 23, 1893(1893-05-23)[1] (76 տարեկան)
Լյուվեն, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա
Մասնագիտությունլեզվաբան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
 Félix Nève Վիքիպահեստում

1841 թվականից Լուվենի համալսարանի մատենագրության և արևելյան լեզուների դասախոս։ Նևի հայագիտական գործունեությունն սկսվել է 1841 թվականից՝ «Պատմական ակնարկ հայոց լեզվի և գրականության» հոդվածի և Առաքելոց շարականի ֆրանսերեն թարգմանությամբ։ Նևը անդրադարձել է հայոց լեզվին, այբուբենին, հայ հեթանոսական պաշտամունքի առանձին կողմերին, հայ դպրության սկզբնավորմանը, քրիստոնեական կոթողներին, շարականներին, երգաբանությանը, հայրախոսությանը։

Գրել է Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Եղիշեի, Թովմա Մեծոփեցու և այլոց կենսագրությունները՝ նրանց ստեղծագործությունների թարգմանությամբ ու ծանոթագրություններով, նկարագրել մոնղոլական ավերիչ արշավանքները Հայաստանում, լույս ընծայել խաչակրաց արշավանքների մասնակից բելգիացիների մասին հայկական սկզբնաղբյուրներում պահպանված տեղեկությունները, գրել Արծրունիների տան պատմությունը են։ 1855 թվականին, Փարիզի արքունական մատենադարանում պահվող երկու ձեռագրերի հիման վրա հրատարակել է «Ուսումնասիրություն Թովմա Մեծոփեցու և նրա 15-րդ դարի Հայոց պատմության մասին» աշխատությունը, իսկ 1858 թվականին Նևի թարգմանությամբ «Պատմությունը» լույս է տեսել ֆրանսերենով։ Նևի հայագիտական ուսումնասիրություններն ու թարգմանությունները ամփոփված են «Քրիստոնյա Հայաստանը և յուր գրականությունը» (1886) գրքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 239