Ֆելիքս Ալոնսո Կանտորնե

իսպանացի պետական և քաղաքական գործիչ

Ֆելիքս Ալոնսո Կանտորնե (իսպ.՝ Félix Alonso Cantorné, օգոստոսի 8, 1959(1959-08-08), Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ լրագրող։ Կատալոնիայի Ալտաֆուլյա քաղաքի քաղաքապետը և Իսպանիայի 11-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ։

Ֆելիքս Ալոնսո Կանտորնե
Félix Alonso Cantorné
Դրոշ
Դրոշ
Ալտաֆուլյայի քաղաքապետ
 հունիսի 11, 2011
Դրոշ
Դրոշ
Իսպանիայի Կորտեսի պատգամավոր
 հունվարի 8, 2016
 
Կուսակցություն՝ Միավորված և այլընտրանքային ձախեր, Կատալոնիայի կոմունիստական կուսակցություն, Catalunya en Comú? և Q118523877?
Կրթություն՝ Բարսելոնայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր օգոստոսի 8, 1959(1959-08-08) (64 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա

Կենսագրություն խմբագրել

Ֆելիքս Ալոնսո Կանտորնեն ծնվել է 1959 թվականի օգոստոսի 8-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Ավարտել է Բարսելոնայի համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը։ 1976 թվականին աշխատանքային գործունեություն է ծավալել «Cataluña Express»-ում, իսկ 1981 թվականից՝ սպորտային թերթի խմբագրությունում։

1981 թվականին դարձել է Կատալոնիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Շուտով դարձել է Կատալոնիայի ժուռնալիստների միության համահիմնադիր անդամ։ Որպես լրագրող աշխատել է Կատալոնիայում հրատարակվող «Սպորտ» հեղինակավոր թերթում, ինչպես նաև իսպանական տարբեր լրագրերում։

Ֆելիքս Ալոնսո Կանտորնեն 1999 թվականին տեղափոխվել է Ալտաֆուլյա, որտեղ նրա նախաձեռնությամբ ստեղծվել է լեզվական խորհուրդ։ 2003 թվականին Իսպանիայի քաղաքային ընտրություններում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ըստ ձայների քանակի։ Պասկուալ Մարագալի նախագահության տարիներին դարձել է Կատալոնիայի ռադիոհեռուստատեսային կորպորացիայի խորհրդատվության խորհրդի անդամ, իսկ 2006 թվականից՝ միջազգային ծառայությունների բաժնի տնօրենը։ Որպես Միավորված և այլընտրանքային ձախերի կուսակցության թեկնածու Ֆելիքսը մասնակցել է 2007 թվականի քաղաքային ընտրություններին, սակայն ձախողվել է[1]։

2011 թվականի ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Կատալոնիայի Ալտաֆուլյա քաղաքի քաղաքապետ։ Պաշտոնավարման ժամանակահատվածում եղել է նաև Տարրագոգեների տարածաշրջանային խորհրդի և Քաղաքային համայնքների անկախության ասոցիացիայի անդամ։ Անթաքույց կերպով դեմ է եղել Իսպանիայում «BCN World» նախագծի իրագործմանը։ 2015 թվականի Իսպանիայի քաղաքային ընտրություններում վերընտրվել է Ալտաֆուլյայի քաղաքապետի պաշտոնում։ 2016 թվականի հունվարի 8-ից՝ Իսպանիայի Թագավորության 11-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ[2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Generalitat de Catalunya (3 de julio de 2017). «Consulta de dades» (կատալոներեն).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Congreso de los Diputados (3 de julio de 2017). «Alonso Cantorné, Félix». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  3. EUiA (3 de julio de 2017). «L'alcalde d'Altafulla, Fèlix Alonso, candidat a les primàries d'Alternativa Altafulla per escollir el cap de llista a les properes eleccions». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  4. «Fèlix Alonso: 'El sud de Catalunya tindrà veu a les Corts. Una veu clara i pròpia'». 3 de julio de 2017. {{cite web}}: Unknown parameter |periódico= ignored (օգնություն)