Ֆելիչե Վարինի (գերմ.՝ Felice Varini, մարտի 6, 1952(1952-03-06)[1][2][3][…], Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա), Փարիզում բնակվող շվեյցարացի նկարիչ։ 2000/2001 թվականներին առաջադրվել է Մարսել Դյուշանի անվան մրցանակի համար։ Հիմնականում հայտնի է սենյակներում և այլ տարածքներում իր երկրաչափական հեռանկարային-տեղայնացված նկարներով՝ օգտագործելով պրոյեկտոր-տրաֆարետային տեխնիկա։ Ըստ մաթեմատիկայի պրոֆեսոր և արվեստի քննադատ Ջոել Կոսկասի՝ «Վարինիի աշխատանքը հակա-Մոնա Լիզական է»։

Ֆելիչե Վարինի
իտալ.՝ Felice Varini
Ծնվել էմարտի 6, 1952(1952-03-06)[1][2][3][…] (72 տարեկան)
ԾննդավայրԼոկարնո, Տիչինո, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունինստալյացիոն արտիստ, նկարիչ և լուսանկարիչ
Ժանրլուսանկարչություն և ինստալյացիայի արվեստ
 Felice Varini Վիքիպահեստում

Ֆելիչեն նկարում է ճարտարապետական և քաղաքային տարածություններում, ինչպիսիք են շենքեր, պատեր և փողոցներ։ Նկարները բնութագրվում են մեկ դիտանկյունից, որտեղից դիտողը կարող է տեսնել ամբողջական նկարը (սովորաբար պարզ երկրաչափական ձևեր, օրինակ՝ շրջանակ, քառակուսի, տող), իսկ մյուս դիտանկյունից դիտորդը կտեսնի «կոտրված» մասնատված ձևեր։ Վարինի պնդում է, որ աշխատանքը գոյություն ունի ամբողջությամբ` իր ամբողջական ձևով, ինչպես նաև մասնիկները։ «Իմ մտահոգությունն է, - ասում է նա, - թե ինչ է տեղի ունենում դիտանկյունից դուրս»[4]։

2017 թվականի սեպտեմբերին Ֆելիչե Վարինին ժամանակակից արվեստի տրիենալեի երկրորդ փուլի շրջանակներում իր «Վեցանկյուններ, շրջաններ և սեղաններ» աշխատանքը ցուցադրել է Երևանի երկաթուղային կայարանի շենքում[5][6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Artnet — 1998.
  4. «Interview with Felice Varini (Poetic Mind, 2008, paragraph 12.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  5. ««ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի տրիենալեի շրջանակներում Երևանի Երկաթուղային կայարանում բացվել է Ֆելիչե Վարինի ցուցահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  6. «Ֆելիչե Վարինի. Տասնհինգ դիտակետ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիչե Վարինի» հոդվածին։