Ֆեդերիկո Դի Ֆրանչեսկո

իտալացի ֆուտբոլիստ

Ֆեդերիկո Դի Ֆրանչեսկո (իտալ.՝ Federico Di Francesco, հունիսի 14, 1994(1994-06-14)[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, իտալական «Բոլոնյա» ակումբի հարձակվող:

Football pictogram.svg
Ֆեդերիկո Դի Ֆրանչեսկո
Federico Di Francesco.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 14, 1994(1994-06-14)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Պիզա, Տոսկանա, Իտալիա
Հասակ 171 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բոլոնյա
Համար 14
Պատանեկան կարիերա
?—2013 Իտալիա Պեսկարա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013 Իտալիա Պեսկարա 7 (0)
2013—2015 Իտալիա Պարմա 0 (0)
2013—2014  Իտալիա Գուբբիո 11 (0)
2014  Իտալիա Պեսկարա 1 (0)
2014—2015  Իտալիա Կրեմոնեզե 27 (5)
2015—2016 Իտալիա Վիրտուս Լանչանո 37 (8)
2016—այժմ Իտալիա Բոլոնյա 24 (4)
Ազգային հավաքական
2013 Իտալիա Իտալիա (մինչև 19) 2 (0)
2016 Իտալիա Իտալիա (մինչև 21) 4 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

Ֆեդերիկոն «Պեսկարա» ակումբի սան է: Նույն ակումբում էլ նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան: Նա իր նորամուտը թիմի հիմնական կազմում կատարել է 2013 թվականի մարտի 30-ին՝ Սերիա Ա-ի 30-րդ տուրի շրջանակներում անցկացված «Պարմա» ակումբի դեմ խաղում: «Պեսկարան» այդ խաղում պարտվել է 0:3 հաշվով: 2012-2013 մրցաշրջանի ամբողջ ընթացքում նա անցկացրել է 7 խաղ Իտալիայի առաջնությունում[2]

2013 թվականի ամռանը Ֆեդերիկոն տեղափոխվել է «Պարմա» ակումբ: 2013/14 մրցաշրջանի առաջին կեսին նա վարձավճարով տեղափոխվել է «Գուբբիո» ակումբ: Նա Սերիա C1-ում (Իտալիայի 3-րդ դիվիզիոն) անցկացրել է 11 խաղ, սակայն չի կարողացել գոլ խփել: Մրցաշրջանի երկրորդ կեսը նա վարձավճարով անցկացրել է «Պեսկարա» ակումբում՝ մասնակցելով 1 խաղի Սերիա Բ-ում[3]: 2014/2015 մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել է «Կրեմոնեզե» ակումբում՝ մասնակցելով 27 խաղի և խփելով 5 գոլ[4]: «Պարմա» ակումբի կազմում Ֆեդերիկոն ոչ մի խաղ չի անցկացրել:

2015 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Վիրտուս Լանչանո» ակումբ[5]: 2015/2016 մրցաշրջանում նա անցկացրել է 37 խաղ և խփել 8 գոլ[6]:

2016 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Բոլոնյա» ակումբ[7][8]: Նա իր նորամուտը թիմի կազմում կատարել է 2016 թվականի օգոստոսի 12-ին՝ «Տրապանի» ակումբի հետ խաղում, որում «Բոլոնյան» հաղթել է 2:0 հաշվով[9]: 2016/2017 մրցաշրջանում նա անցկացրել է 24 խաղ և խփել 4 գոլ:

ԸնտանիքԽմբագրել

Ֆեդերիկոն իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի որդին է:

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

Ելույթներ Առաջնություն Գավաթ[10] Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Պեսկարա Սերիա A (Իտալիա) 2012/13 7 0 0 0 0 0 0 0 7 0
Ընդհանուր 7 0 0 0 0 0 0 0 7 0
  Գուբբիո (վարձավճար) Սերիա C1 2013/14 11 0 0 0 0 0 0 0 11 0
Ընդհանուր 11 0 0 0 0 0 0 0 11 0
  Պեսկարա (վարձավճար) Սերիա Բ 2013/14 1 0 1 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 1 0 1 0 0 0 0 0 2 0
  Կրեմոնեզե (վարձավճար) Սերիա C1 2014/15 27 5 2 0 0 0 0 0 29 5
Ընդհանուր 27 5 2 0 0 0 0 0 29 5
  Վիրտուս Լանչանո Սերիա Բ 2015/16 37 8 1 0 0 0 0 0 38 8
Ընդհանուր 37 8 1 0 0 0 0 0 38 8
  Բոլոնյա Սերիա A (Իտալիա) 2016/17 24 4 3 1 0 0 0 0 27 5
Ընդհանուր 24 4 3 1 0 0 0 0 27 5
Ամբողջ կարիերա 107 17 7 1 0 0 0 0 114 18

2017 թվականի մայիսի 30-ի տվյալներով

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել