Ֆեդերիկա Գուիդի

իտալացի քաղաքական գործիչ

Ֆեդերիկա Գուիդի (իտալ.՝ Federica Guidi, մայիսի 19, 1969(1969-05-19), Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի ձեռնարկատեր, քաղաքական գործիչ։ Մատտեո Ռենզիի կառավարությունում զբաղեցրել է տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը (2014-2016)։

Ֆեդերիկա Գուիդի
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ University of Modena and Reggio Emilia?
Մասնագիտություն՝ ձեռնարկատեր, քաղաքական գործիչ և գործարար
Ծննդյան օր մայիսի 19, 1969(1969-05-19) (54 տարեկան)
Ծննդավայր Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոդենայի և Ռեջո նել Էմիլիայի համալսարանների իրավաբանական ֆակուլտետները։ Երկու տարի աշխատել է Rolo Finance ընկերությունում որպես ֆինանսական վերլուծաբան։ 2002-2011 թվականներին աշխատել է Իտալական արդյունաբերության համընդհանուր դաշնությունում նախ Էմիլիա Ռոմանիա մարզի տարբեր ենթակառուցվածքներում, ապա 2008-2011 թվականներին` կազմակերպության փոխտնօրեն։ Եղել է Բոլոնիայի Ducati Energia S.p.A ընկերության փոխտնօրենը, Հռոմի Aspen Institute Italia և Միլանի Fondo Italiano d’Investimento SGR S.p.A. ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ[1]։

2014 թվականի փետրվարի 22-ից Ռենզիի կառավարությունում զբաղեցրել է տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը։ Այս նշանակումը տարակարծությունների տեղիք է տվել` պայմանավորված այն հանգամանքով, որ ավելի վաղ Սիլվիո Բերլուսկոնին Ֆեդերիկա Գուիդիին հրավիրել էր իր «Առա'ջ, Իտալիա'» նորացված կուսակցություն, չնայած նա մի քանի անգամ հրաժարվել էր առաջարկից։ Բացի այդ` քննարկվել է հետաքրքրությունների հակասության խնդիրը, քանի որ նրա ընտանեկան Ducati Energia S.p.A. ընկերությունը գործարար կապեր է ունեցել Enel ընկերության, փոստի և երկաթուղու հետ, որոնք գործել են տնտեսական զարգացման նախարարի ենթակայությամբ։ Պաշտոնավարման հաջորդ օրը Գուիդին հրաժարական է ներկայացրել Ducati Energia և Fondo Italiano d’Investimento ընկերություններում իր զբաղեցրած պաշտոններից[2]։ 2014 թվականի մայիսի 6-ին Հռոմում Եվրոպայի զարգացած յոթ պետությունների էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ֆեդերիկա Գուիդին հայտարարել է «Հարավային հոսք» նախագիծը սատարելու մասին, ինչը մեծ կարևորություն էր ներկայացնում Իտալիայի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման համար[3]։

2016 թվականի մարտի 31-ին Ջանլուկա Ջեմելիի հետ հեռախոսազրույցի հապարակումից հետո հրաժարական է տվել (Պոտենցայի դատախազությունը Ջեմելիի դեմ քննություն էր սկսել ENI ընկերության կողմից Վիջանոյում արտադրական թափոններն օգտագործելու օրենքը խախտելու կապակցությամբ. Ջեմելին կասկածվում էր իրավիճակին ապօրինի ազդեցություն ունենալու համար` գործող նախարարի հետ կապեր ունենալով)։ Հայտնվել է, որ Գուիդին խոստացել էր կայունության օրենքում ֆինանսական փոփոխություններ անել, որոնք կհամապատասխանեին Ջեմելիի տնտեսական շահերին (հեռախոսազրույցում նա նաև հիշատակել է սահմանադրական բարեփոխումների նախարար Մարիա Էլենա Բոսկիին, ով Գուիդիի խոսքերով համաձայնել է այդպիսի փոփոխություններ կատարելուն)։ Կառավարության ղեկավար Մատտեո Ռենզիին ուղղված համապատասխան նամակում (Ռենզին այդ պահին ԱՄՆ-ում էր) Գուիդին հերքել է իր մեղքը` հրաժարականը պայմանավորելով քաղաքական նկատառումներով[4][5]։ Corriere della Sera թերթում տպագրած բաց նամակում Գուիդին բացատրել է, որ ինքը միայն կառավարության արդեն ընդունած որոշման մասին հայտնել է այն մարդուն, ում իր ամուսինն էր համարում[6]։ 2016 թվականի ապրիլի 5-ին նախագահ Սերջիո Մատարելլան տնտեսական զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Մատտեո Ռենզիին[7]։

Ընտանիք խմբագրել

Ֆեդերիկա Գուիդին Ducati Energia ընկերության տնօրեն, Իտալական արդյունաբերության համընդհանուր դաշնության փոխտնօրեն Գուիդալբերտո Գուիդիի դուստրն է։ Մամուլում հրապարակվել են Գուիդալբերտո Գուիդիի հեռախոսազրույցները ակտիվիստ Լիգա Սևերայի փաստաբան Դոմենիկո Այելոյի հետ (Domenico Aiello), որոնցում նա խոստացել է համագործակցել Այելոյի հետ` վերջինիս շահավետ պաշտոն առաջարկելով։ Ֆեդերիկա Գուիդին 2014 թվականի մարտին` նախարարի պաշտոն զբաղեցնելուց քիչ առաջ, Այելոյին նշանակել է Կատանիայի մի քանի համայնքներում աղբահանությամբ զբաղվող Geo Ambiente Srl ընկերության կառավարության արտակարգ կոմիսար[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Biografia di Federica Guidi» (իտալերեն). Governo Italiano. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. Giorgio Dell’Arti (2014 թ․ փետրվարի 26). «Federica Guidi». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. «Италия не откажется от "Южного потока"». Pravda.ru. 2014 թ․ մայիսի 6. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. Leo Amato, Giuliano Foschini, Marco Mensurati (2016 թ․ մարտի 31). «La ministra Guidi si è dimessa per l'intercettazione con il compagno: "Domani passa l'emendamento"» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Antonella Baccaro (2016 թ․ ապրիլի 1). «Guidi e la decisione di dimettersi. La voglia di reagire, poi le pressioni» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  6. Federica Guidi (2016 թ․ ապրիլի 2). «Guidi: «Una scelta umana sofferta.Non ho rivelato alcun segreto»» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  7. «Governo, Mattarella affida a Renzi interim del ministero dello Sviluppo economico» (իտալերեն). la Repubblica. 2016 թ․ ապրիլի 5. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  8. Marco Lillo (2015 թ․ դեկտեմբերի 24). «Governo Renzi, il vero ministro Guidi è il papà (che decide le nomine sul treno)» (իտալերեն). il Fatto Quotidiano. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել