Ֆանի Լուուկկոնեն (ֆին.՝ Fanni Luukkonen, մարտի 13, 1882(1882-03-13), Օուլու, Ֆինլանդիա - հոկտեմբերի 27, 1947(1947-10-27), Հելսինկի, Ֆինլանդիա), ֆին կանանց Lotta Svärd ռազմական կազմակերպության ղեկավար 1929 թվականից մինչև 1944 թվականը։

Ֆանի Լուուկկոնեն
ֆին.՝ Fanni Luukkonen
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1882(1882-03-13)
ԾննդավայրՕուլու, Ֆինլանդիա
Մահացել էհոկտեմբերի 27, 1947(1947-10-27) (65 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա
ԳերեզմանKruununsaari
ՔաղաքացիությունFlag of Finland.svg Ֆինլանդիա
Մասնագիտությունուսուցչուհի և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության խաչի շքանշան և Գերմանական արծվի շքանշան
Fanni Luukkonen Վիքիպահեստում
Ֆանի Լուուկկոնենը

ԿենսագրությունԽմբագրել

Ֆանի Լուուկկոնենը ծնվել է Օուլուում, 1882 թվականին, Օլլի և Կատարինա Սոֆյա Լուուկկոնենների ընտանիքում, ընտանիքում երկրորդ երեխան էր։ Ժողովրդական դպրոցն ավարտելուց հետո նա հաճախել է Օուլուի աղջիկներ դպրոց։ Նրա դասղեկը պիետիզմի հայտնի քարոզիչ Անգելիկա Վենելն էր, որի ազդեցությունը դպրոցն ավարտելուց հետո երկար ժամանակ զգացվում էր նրա բազմաթիվ շրջանավարտների վարքի և մտածողության վրա։ Ավարտել է Հելսինգֆորսի համալսարանին կին կանանց մանկավարժական ուսումնարանը 1902 թվականին։ Դրանից հետո աշխատել է Օուլուի դպրոցում որպես ուսուցչուհի, այնուհետև՝ 1912 թվականից, զբաղեցրել է Սորտավալի մանկավարժական ճեմարանին կից աղջիկների դպրոցի ավագ մանկավարժի պաշտոնը։

Քաղաքացիական պատերազմի տարիներին ծառայել է շյուցկորում, իսկ դրա ավարտից հետո միացել է նորաստեղծ Լոտա Սվյարդ կազմակերպությանը, որը նա ղեկավարել է 1929 թվականին։

1939-1940 թվականների խորհրդային-ֆիննական պատերազմի ավարտից հետո, 1940 թվականի հունիսին Մարշալ Մաներհեյմը Լուուկկոնենին հանձնել է Ազատության առաջին աստիճանի Խաչի շքանշանը (մարտական ծառայությունների համար)։ Նա առաջին կինն էր, ով արժանացավ նման պարգևի։ 1944 թվականին նա լրացուցիչ պարգևատրվել է այդ շքանշանի աստղով։ Գրաված Կարելիայի ճամբարներով և ճակատային զորամասերով վերահսկիչ շրջայցեր կատարելուց հետո նա այցելել է Հիտլերի շտաբ, որտեղ Ֆյուրերը նրան հանձնել է գերմանական արծվի շքանշանի խաչը` աստղով (3-րդ կարգի շքանշան վեցից)[1]։

1941-1944 թվականների խորհրդային-ֆիննական պատերազմի ավարտին, Մոսկվայի զինադադարի պայմանների պահանջով Լուուկկոնենի ղեկավարած ռազմական կազմակերպությունը պաշտոնապես լուծարվել է։

Իր կյանքի վերջին տարիները Ֆանի Լուուկկոնենն ապրել է Հելսինկիում, որտեղ զբաղվել է գրական թարգմանություններով։ Նա բազմիցս նշել է, որ սկսել է սպառնալիքներով և վիրավորանքներով նամակներ ստանալ իր կողմից ղեկավարած ռազմական կազմակերության գործունեության պատճառով տուժած անձանցից։ Այդ նամակները հիմնականում անանուն են եղել։

Ֆանի Լուուկկոնենը մահացել է Հելսինկիում, 1947 թվականի հոկտեմբերի 27-ին, սրտի կաթվածից և թաղվել է Կրուունունսարիում։ Գերեզմանաքարի վրա փորագրված են լոտերի խորհրդանիշն ու «Isänmaa on Jumalan ajatus» («Հայրենիքն Աստծո գաղափարն է») արտահայտությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Etusivu»։ kansallisbiografia.fi։ Վերցված է 2020-04-24 

Արտաքին հղումներԽմբագրել