Ֆայվիշ Արոնես (ռուս.՝ Файвиш (Файвель Львович) Аронес, հունիսի 21, 1893(1893-06-21)[1], Դաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 27, 1982(1982-08-27)[1], Թել Ավիվ, Իսրայել), թատրոնի հրեա դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, պոետ և թարգմանիչ:

Ֆայվիշ Արոնես
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 1893(1893-06-21)[1]
ԾննդավայրԴաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 27, 1982(1982-08-27)[1] (89 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
ԳերեզմանSouthern Tel-Aviv Cemetery (Darom)[1]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Israel.svg Իսրայել
Մասնագիտությունդերասան և բանաստեղծ

ԿենսագրությունԽմբագրել

Ֆայվիշ Արոնեսը ծնվել է 1893 թվականին[2], Դվինսկում, դերձակի ընտանիքում: Եղել է Պոալեյ Ցիոնի անդամ[3], Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից: Պարգևատրվել է Գեորգիևյան մեդալով: Խարկովի («Ունզեր Վինկլ») և Մինսկի պետական հրեական թատրոնների, Մոսկվայում բելառուսական հրեական ստուդիայի դերասան: Հյուրախաղերով հանդես է եկել Յալթայում, Ֆրունզեում, Ալմա Աթայում, Կիսլովոդսկում, Եվպատորիայում, Խարկովում, Կրեմենչուգում, Պոլտավայում, Կիևում և այլ քաղաքներում[4]: 1935 թվականից աշխատել է Բիրոբիջանի պետական հրեական թատրոնում որպես դերասան և ռեժիսոր: Թատրոնում ներկայացվում էին Արոնեսի պիեսները («Աղքատ, բայց ուրախ» և այլն.) և այլ դրամատուրգների պիեսներ, որոնք նա թարգմանել էր իդիշերենից: Ձերբակալվել է 1949 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ-ում հրեական մշակույթի ջախջախման ժամանակ: Մասնավորապես մեղադրվում էր իր շրջապատում[5], իբր ԽՍՀՄ-ում գործող «հրեաների նկատմամբ հալածանքների» վերաբերյալ զրպարտչական հերյուրանքների տարածման մեջ և դատապարտվում է 10 տարի ուղղիչ աշխատանքային ճամբարում: Արդարացվել է 1956 թվականի սեպտեմբերի 14-ին[6]:

1972 թվականից ապրել է Իսրայելում: Բնեյ-Բրակի Ոսկե մեդալի մրցանակի դափնեկիր է:

Իդիշերեն թարգմանությունների (պոեզիա և դրամատուրգիա) հեղինակ է: Արոնեսի «Արիստոկրատ» պիեսը ներկայացվել է ինչպես ԽՍՀՄ-ում այնպես էլ արտասահմանում: Ճամբարային բանաստեղծությունների գիրքը հրատարակվել է 1980 թվականին իդիշերեն:

ԸնտանիքԽմբագրել

  • Կինը` Բերտա (Բելլա) Արոնես
  • Որդին` Մարկ (Մայրում) Արոնես[7]
  • Զաչմիկը` Գերշոն Գինսբուրգի, հրեական մշակութային գործիչ, Հարավային Աֆրիկայի հրեական մշակութային միության մասնակից,Հարավ-աֆրիկյան կոմկուսի անդամ[8]

ՖիլմագրությունԽմբագրել

  • Սահման — ռաբբի, 1935[9]

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել