Ֆազալ Իլահի Չոուդհուրի (ուրդու՝ فضل الہی چوہدری, հունվարի 1, 1904(1904-01-01), Kharian, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան - հունիսի 2, 1982(1982-06-02), Լահոր, Պակիստան), պակիստանցի պետական գործիչ, եղել է Պակիստանի նախագահը (1973-1978 թվական)։

Ֆազալ Իլահի Չոուդհուրի
ուրդու՝ فضل الہی چوہدری
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1904(1904-01-01)
ԾննդավայրKharian, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան
Մահացել էհունիսի 2, 1982(1982-06-02) (78 տարեկան)
Մահվան վայրԼահոր, Պակիստան
Քաղաքացիություն Պակիստան և  Բրիտանական Հնդկաստան
Մայրենի լեզուՈւրդու
Կրոնիսլամ
ԿրթությունFaculty of Law, Aligarh Muslim University? և Փանջաբի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, նախարար և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններՊակիստանի նախագահ, Speaker of the National Assembly of Pakistan?, Member of the National Assembly of Pakistan?, Member of the National Assembly of Pakistan?, Member of the Provincial Assembly of the Punjab?, Member of the Provincial Assembly of the Punjab?, Member of the Provincial Assembly? և Deputy Speaker of the National Assembly of Pakistan?
ԿուսակցությունՄուսուլմանական լիգա, Մուսուլմանական լիգա և Պակիստանի ժողովրդական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Տարրական կրթություն է ստացել իր հայրենի քաղաքում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ալիգարհի համալսարան։ 1925 թվականին քաղաքագիտության մագիստրոս է ստացել, իսկ 1927 թվականին գիտական աստիճան է ստացել Փենջաբի համալսարանում` իրավունքի ոլորտում։ Համալսարանն ավարտելուց հետո նա վերադարձել է Գուջրաթ, որտեղ միության խորհուրդ է ընտրվել[1]։

1942 թվականին միացել է Մուսուլմանական լիգային։ 1945 թվականին դարձել է Գուջրաթի Մուսուլմանական լիգայի նախագահը։ Նա կարևոր դեր է խաղացել Մուսուլմանական լիգայի գաղափարների տարածման գործում իր քաղաքի բնակչության շրջապատում[1]։

Պակիստանի անկախացումից հետո Ֆազալը դարձել է հանրապետության խորհրդարանի քարտուղարը։ Ավելի ուշ նա կրթության և առողջապահության ոլորտում նախարար է նշանակվել։ 1951 թվականին ընտրվել է Փենջաբի ազգային ասամբլեայի անդամ։ 1956 թվականին ընտրություններում ընտրվել է որպես Պակիստանի ազգային ասամբլեայի խոսնակ, այդ պաշտոնին է մնացել մինչև 1958 թվականը[1]։

1970 թվականին Պակիստանի ժողովրդական կուսակցությունից ընտրվել է Ազգային ասամբլեայի անդամ և ավելի ուշ հաստատվել է որպես դրա խոսնակ։ 1973 թվականին սահմանադրության ընդունումից հետո դարձել է Պակիստանի նախագահը։ 1977 թվականի հուլիսի 5-ին երկրում իշխանության են եկել զինվորականները, իսկ 1978 թվականի սեպտեմբերի 16-ին Ֆազալ Իլահին հրաժարվել է պետության ղեկավարի պաշտոնից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Fazal Ilahi Chaudhry» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.