Ֆադեյ Աշոտի Չարչօղլյան (ծնվ. 9 հուլիսի 1973 թ., ք. Երևան), հայ դիվանագետ, Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2010-1016), Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2016)։

Ֆադեյ Չարչօղլյան
Ծնվել էհուլիսի 9, 1973(1973-07-09) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունդիվանագետ

ԿրթությունԽմբագրել

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 1996 թ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆունկցիոնալ խնդիրների վարչության կցորդ։
  • 1996-1997 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի կցորդ։
  • 1997-1999 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության քարտուղարության կցորդ։
  • 1999-2002 թթ. - Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության երրորդ Քարտուղար, երկրորդ քարտուղար, ապա՝ հյուպատոս։
  • 2002-2003 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության երկրորդ քարտուղար։
  • 2003-2005 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության դիվանագիտական անձնակազմի բաժնի պետ, ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար։
  • 2005 թ. - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար։
  • 2005-2010 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ։
  • 2010 թ. մարտի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2012 թ. փետրվարի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 2016 թվականի հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած դիվանագիտական պաշտոններից[3]:
  • 2016 թվականի հունիսի 15-ի ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք)[4]:

Դիվանագիտական աստիճանԽմբագրել

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Ֆադեյ Չարչօղլյանը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի թոռն է, ՀՀ գլխավոր բժշկական գենետիկ Թամարա Սարգսյանի որդին։

Տիրապետում է ռուսերեն, արաբերեն, անգլերեն լեզուներին։

Նախորդող
Վահագն Մելիքյան
Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ֆադեյ Չարչօղլյան

29 մարտի 2010 թթ. - 2 հունիսի 2016 թվական
Հաջորդող
Մանվել Բադեյան
Նախորդող
Սերգեյ Մանասարյան
Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ֆադեյ Չարչօղլյան

23 փետրվարի 2012 թթ. - 2 հունիսի 2016 թվական
Հաջորդող
Մանվել Բադեյան
Նախորդող
Գագիկ Ղալաչյան
Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ֆադեյ Չարչօղլյան

15 հունիսի 2016 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

ԾանոթագրություններԽմբագրել