Թամարա Սարգսյան
Թամարա Ֆադեի Սարգսյան (փետրվարի 5, 1951, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ գենետիկ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2000):
Թամարա Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1951 (73 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | բժիշկ և գենետիկ |
Ալմա մատեր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Հայր | Ֆադեյ Սարգսյան |
Ֆադեյ Սարգսյանի դուստրը։
Կենսագրություն
խմբագրելԹամարա Սարգսյանը ծնվել է 1951 թվականին Մոսկվայում, գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ Ֆադեյ Սարգսյանի ընտանիքում։ 1972 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1972 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում, պրոֆեսոր՝ 2000 թվականից։ 1998 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի հիմնադիր-տնօրեն[1], Երևանի պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի պրոֆեսոր, 2004 թվականից մոլեկուլյար բժշկության դասընթացի վարիչ։ 2004-2008 թվականներին եղել է Եվրոպական միության (Ստրասբուրգ) Գենետիկ թեստավորման փորձագետ, 2009 թվականից՝ Հայաստանի առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ Եվրոպական միության առողջապահության հանձնաժողովի փորձագետ[2]։
Գիտական գործունեություն
խմբագրելԱշխատանքները վերաբերում են ժառանգական հիվանդություններով պայմանավորված գենային և քրոմոսոմային մուտացիաների որոշմանը, որոնք նպաստում են մոլեկուլային և քրոմոսոմային մակարդակով ժառանգական, սրտային, վարակիչ և այլ հիվանդությունների վաղաժամ ախտորոշմանը, Հայաստանում բժշկական գենետիկայի և մոլեկուլային ախտորոշման զարգացմանը[3]։
Փոխանակման ծրագրերով որպես հրավիրյալ մասնագետ հանդես է եկել մի շարք առաջատար համալսարաններում (Բրատիսլավայի, Բուդապեշտի, Փարիզի, Բոլոնյայի, Չիկագոյի համալսարաններ, Հարվարդի հանրային առողջապահության դպրոց), առողջապահական կենտրոններում, որտեղ hանդես է եկել գիտական զեկույցներով[2]։
Անդամակցություն
խմբագրել- Ցիտոգենետիկների եվրոպական ասոցիացիայի անդամ (ECA), 2000
- Մարդու գենետիկայի եվրոպական միության անդամ (ESHG), 2000
- "Clinical and Experimental Rheumatology" ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, 2002
- Եվրոպական կենսաքիմիական միության ֆեդերացիայի անդամ (FEBS), 2005
- Բժշկական գենետիկների հայկական ասոցիացիայի նախագահ, 2005
- Համակարգային աուտոբորբոքային հիվանդությունների միջազգայիմ միության անդամ (ISSAID), 2005
- Քաղցկեղի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի անդամ, 2008
Պարգևներ
խմբագրել- Պողոսյան մրցանակ, 2001[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Թամարա Սարգսյան
- ↑ 2,0 2,1 «Թամարա Ֆադեյի Սարգսյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Թամարա Սարգսյան / բժշկական գենետիկայի կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.