Սերգեյ Մանասարյան
հայ դիվանագետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Մանասարյան Հենրիկի (փետրվարի 25, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Սերգեյ Մանասարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Կենսագրություն
խմբագրել1981 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, տեխնիկական գիտությունների թեկնածու է։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1981-1988 թթ. աշխատել է գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտում։
- 1988 թ. Պետպլան, այնուհետև՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն՝ որպես փոխվարչապետի օգնական։ Այնուհետև Սերգեյ Մանասարյանը եղել է Հայաստանի վարչապետի օգնական, վարչապետի աշխատակազմի ղեկավար, կառավարության քարտուղար-նախարար։
- 1996 թ. ՀՀ ԱԳՆ, նշանակվել՝ փոխարտգործնախարար
- 1999-2005 թթ. աշխատել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպան։ Համատեղության կարգով եղել է Հայաստանի դեսպան նաև Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում և Օմանում։
- 2005-2010 թթ. աշխատել է Բուլղարիայում Հայաստանի դեսպան։ Համատեղության կարգով եղել է Հայաստանի դեսպան նաև Օմանում։
- 2010 թ. օգոստոսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
- 2010 թ. օգոստոսի 27-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ[2]։
- 2012 թ. փետրվարի 23-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։
- 2016 թ. փետրվարի 10-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[4]։
- 2016 թ. փետրվարի 10-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)[5]։
Պարգևատրվել է Բուլղարիայի բարձրագույն «Ստարա Պլանինա» շքանշանով[փա՞ստ]:
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու դուստր[փա՞ստ]։
Աղբյուրներ
խմբագրել- ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայք Արխիվացված 2012-06-08 Wayback Machine
- ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը(չաշխատող հղում)
- ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորած պատվիրակության այցը Հորդանան(չաշխատող հղում)
- Սերգեյ Մանասարյանը մասնակցել է Ժողովրդավարությունների համայնք 7-րդ նախարարական համաժողովին
- Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է Հայաստանի դերակատարությունը ՍԾՏՀ-ում
Նախորդող - |
ՀՀ Կառավարության քարտուղար-նախարար Սերգեյ Մանասարյան |
Հաջորդող - |
Նախորդող Էդվարդ Նալբանդյան |
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Մարոկկոյի Թագավորությունում, Սոցիալիստական Ժողովրդական Լիբիական Արաբական Ջամահիրիայում, Սոցիալիստական Եթովպիայում, Սուդանի Դեմոկրատական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Սերգեյ Մանասարյան 1999 - 2005 |
Հաջորդող Ռուբեն Կարապետյան |
Նախորդող Սևդա Սևան |
Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Սերգեյ Մանասարյան 2005 - 2010 |
Հաջորդող Արսեն Սհոյան |
Նախորդող - |
Օմանի Սուլաթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Սերգեյ Մանասարյան 2000 - 2012 |
Հաջորդող Ֆադեյ Չարչօղլյան |
Նախորդող Արմեն Սարգսյան |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյան 10 փետրվարի 2016 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ս. Մանասարյանին Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտկանություններից ազատելու մասին
- ↑ Ս. Մանասարյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին
- ↑ Ս. Մանասարյանին Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ