Ֆաբիո Գրոսսո

իտալացի ֆուտբոլիստ

Ֆաբիո Գրոսսո (իտալ.՝ Fabio Grosso, նոյեմբերի 28, 1977(1977-11-28)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Իտալիայի ազգային հավաքականի կազմում 2006 թվականին հաղթել է Աշխարհի առաջնությունը՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումներում (հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ իրացրել է վերջինը) դառնալով որոշիչ գոլերի հեղինակ։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո դարձել է ֆուտբոլային մարզիչ։

Ֆաբիո Գրոսսո
իտալ.՝ Fabio Grosso
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 28, 1977(1977-11-28)[1][2] (46 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ֆրոզինոնե
Պատանեկան կարիերա
1994—1995թթ․ Իտալիա Ռենատո Կուրի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995—1998թթ․ Իտալիա Ռենատո Կուրի 108 (47)
1998—2001թթ․ Իտալիա Կիետի 68 (17)
1999թ․  Իտալիա Տերամո 0 (0)
2001—2004թթ․ Իտալիա Պերուջա 67 (7)
2004—2006թթ․ Իտալիա Պալերմո 90 (2)
2006—2007թթ․ Իտալիա Ինտերնացիոնալե 23 (2)
2007—2009թթ․ Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 53 (2)
2009—2012թ․ Իտալիա Յուվենտուս 47 (2)
Ազգային հավաքական
2003—2009թթ․ Իտալիա Իտալիա 48 (4)
Մարզչական կարիերա
2013—2014թթ․ Իտալիա Յուվենտուս (երիտ.) օգնական
2014—2017 Իտալիա Յուվենտուս (երիտ.) մարզիչ
2017—2018 Իտալիա Բարի
2018—2019 Իտալիա Հելլաս Վերոնա
2019 Իտալիա Բրեշիա
2020—2021 Շվեյցարիա Սիոն
2021—մ․ժ․ Իտալիա Ֆրոզինոնե
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Գլխավոր մարզիչ:

Կյանքի վաղ տարիներ խմբագրել

Ֆաբիո Գրոսսոն ծնվել է 1977 թվականի նոյեմբերի 28-ին[3]։ Ֆաբիոյի մայրը Հռոմից էր, իսկ հայրը՝ Տոնինո,ն երիտասարդ ժամանակ հանդես է եկել տեղական ակումբի կազմում[4]։

Ֆաբիոյի կարիերայի առաջին ակումբը Պեսկարա գավառի Չիտա Սանտ Անջելո քաղաքի «Ռենատո Կուրի» ակումբն էր։ Այդտեղ իր հետ աշխատել էր մարզիչ Չետտեո դի Մասկիոն, վերջինս բացահայտել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են՝ Մասսիմո Օդդոն և Մարկո Վեռատտին։ Գնահատելով Գրոսսոյի ֆուտբոլային ինտելեկտն ու տեխնիկան, դի Մասկիոն նրան տվեց «la Centralina» (վերահսկիչ բլոկ) մականունը։ 1998 թվականին խաղացողն ու մարզիչը միասին հաղթեցին Աբրուցիի տեղական սիրողական առաջնությունը՝ Էչչելենցան, որը այդ ժամանակ համարվում էր Իտալիայի 6-րդ ֆուտբոլային առաջնությունը։ Հետագայում Գրոսսոն խոստովանեց որ հաղթանակը Էչչելենցայում տվեց նրան «հաղթանակի նույն համը» ինչ որ հաղթանակը Սերիա Ա-ում[3]։ Իր կարիերայի սկզբնամասում Գրոսսոն հանդես էր գալիս, հարձակվողական կիսապաշտպանի և ձախ վինգերի գոտիներում[5]։

Ակումբային կարիերա խմբագրել

Գրոսսոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսեց Սերիա C-ի ակումբներից մեկի՝ «Կիետիի» կազմում։ Նա հանդես եկավ հարձակողական կիսապաշտպանի դիրքում՝ անցկացրած 68 հանդիպումներում դառնալով 17 գոլի հեղինակ։

2001 թվականին Գրոսսոն պայմանագիր կնքեց «Պերուջայի» հետ և իր դեբյուտը նշեց Սերիա A-ում՝ արդեն հանդես գալով պաշտպանի դիրքում։ Տաղանդավոր տղային նկատեց Սերսե Կոսմին, որը 90-ական թվականներին աշխատում էր ումբրիացիների հետ ինչպես նաև ծայրամասերից ճշտգրիտ ֆուտբոլիստների ընտրության կատարմամբ։

2004 թվականի գարնանը Պերուջան արտաքսվեց Սերիա B, իսկ Ֆաբիոն շարունակեց կարիերան նորանոր հաջողություններ գրանցող «Պալերմոյում»։ Սիցիլիայում անցկացրած երկու բավականին հաջող մրցաշրջաններից հետո, Ֆաբիոն 5,5 մլն․ եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ինտեր»։

Միլանում անհիմն հույսեր էին կապում, որ Գրոսսոն կշարունակի ցուցադրել իր լավագույն որակները՝ համառությունը և անզիջողությունը խլումների ժամանակ, հարձակմանը մշտական միանալը, և «ստանդարտների» հաջող իրացումը, բայց և այնպես պաշտպանը ոչ միշտ էր ընդգրկվում «ներաձուրիների» հիմնական պահեստային կազմի մեջ։

2007 թվականի հուլիսին Գրոսսոն տեղափոխվել է Լիոն։ Այնտեղ նա դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և սուպերգավաթակիր։

2009 թվականի օգոստոսի վերջին, տրանսֆերային պատուհանի փակումից անմիջապես առաջ, տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»։

Գրոսսոն լքեց Յուվենտուսը 2011-12 մրցաշրջանի ավատից հետո միաժամանակ հաղթելով սկուդետտոն։ Պաշտպանին երկար ժամանակ չէր հաջողվում ակումբ գտնել, ինչից հետո նա որոշում կայացրեց ավարտել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։

Մրցելույթները ազգային հավաքականի կազմում խմբագրել

Իտալիայի հավաքականի մարզաշապիկով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2003թ․ ապրիլի 30-ին Շվեյցարիայի դեմ խաղում։

Ֆաբիո Գրոսսոն 2006 թվականին դարձավ սույն թվականի Աշխարհի առաջնության հերոսը։ Նրա ակտիվում գրանցված է որոշիչ 11-մետրանոցը (որը նա վաստակեց 1/8 եզրափակչում Ավստրալիայի դեմ հանդիպման 90-րդ րոպեին), կիսաեզրափակչում 119-րդ րոպեին Գերմանիայի դարպասը ուղարկած հաղթական գնդակը և Ֆրանսիայի դեմ եզրափակիչ հանդիպման իրացրած հետխաղյա վերջին որոշիչ 11-մետրանոցը։

Մարզչային կարիերա խմբագրել

2013 թվականին Գրոսսոն՝ Ջանլուկա Ձամբրոտայի, Ֆիլիպպո Ինձագիի և Մարկո Մատերացիի հետ ստացավ UEFA Pro մարզչական լիցենզիան[6]։

2013 թվականի հուլիսի կեսերին Գրոսսոն «Յուվենտուս» վերադառնալու և իտալական գրանդի երիտասարդական ակումբի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը ստանձնելու հրավեր ստացավ «Յուվենտուսի» ղեկավարությունից, իսկ 2013 թվականի հուլիսի 21-ից անցավ գործի։

2014-2017 թվականներին ստանձնել էր «Յուվենտուսի» երիտասարդական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ 2017-18 մրցաշրջանում «Բարին» գլխավորելուց հետո, զբաղեցրեց «Հելլաս Վերոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Նվաճումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 Giagni, Tommaso. (2018 թ․ հուլիսի 4). «Oltre i sogni» (իտալերեն). L'Ultimo Uomo. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Fabio Grosso "è nato" a San Giovanni Lipioni (Ch)» (իտալերեն). PrimaDaNoi.it. 2006 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  5. Kelly, James. (2018 թ․ հունիսի 13). «How Fabio Grosso became an unlikely Italian icon» (անգլերեն). These Football Times. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «Inzaghi, Crespo, Materazzi ecco gli allenatori di domani». repubblica.it. 2013 թ․ հուլիսի 19. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբիո Գրոսսո» հոդվածին։