Ֆաբերժեի թանգարան (Բադեն-Բադեն)

Թանգարան Սանկտ Պետերբուրգում

Ֆաբերժեի թանգարան (գերմ.՝ Fabergé Museum), թանգարան գերմանական Բադեն-Բադենում, որն ամբողջությամբ նվիրված է Կառլ Ֆաբերժեի ստեղծագործական կյանքին։ Հիմնադիրը կոլեկցիոներ Ալեքսանդր Իվանովն է։

Ֆաբերժեի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԲադեն-Բադեն
ՀասցեSophienstraße 30
Հիմնադրվել է2009
ՀիմնադիրԱլեքսանդր Իվանով
Կայքfabergemuseum.de(գերմ.)(ռուս.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հավաքածու Խմբագրել

Ֆաբերժեի թանգարանում ցուցադրվում է ավելի քան 700 ցուցանմուշ, որոնք ստեղծվել են Ֆաբերժեի ընկերությունում։ Այստեղ է գտնվում ծխախոտատուփերի աշխարհում ամենամեծ հավաքածուն։ Բացի այդ, թանգարանում ցուցադրվում են նաև կենդանիների մանրակերտեր, ամենօրյա օգտագործման առարկաներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր։

Թանգարանի ամենահայտնի նմուշներից էր 1902 թվականին պատրաստած ձուն, որը կոչվում է Ռոտշիլդյան։ Այն 2014 թվականին նվիրում են Էրմիտաժին[1][2].

Հավաքածուի մեջ աչքի է ընկնում արծաթյա սկահակը՝ նապաստակի տեսքով պատրաստած։ Այն ստեղծվել է Զատկի տոնի համար՝ 1907 թվականին։

Կայսերական ձվերից այստեղ է պահվում «Կեչուց» ձուն, որը Նիկոլայ կայսրը Զատկի տոնին պետք է նվիրեր մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3], սակայն այդպել է չի նվիրում[4]։ Մինչև 2001 թվականը համարվում էր կորսված[5]։

Պատմություն Խմբագրել

Բադեն-Բադենի Ֆաբերժեի թանգարանը բացվել է 2009 թվականի մայիսին՝ մոսկվացի կոլեկցիոներ Ալեքսանդր Իվանովի կողմից։

Իվանովի խոսքերով, որոշ առարկաներ ձեռք բերելու և թանգարան ստեղծելու համար ծախսվել է ավելի քան 17 միլիոն եվրո, որից մեկ միլիոնը միայն անվտանգության համակարգ ձեռք բերելու համար է ծախսվել։ Իվանովը ընտրել է Բադեն-Բադենը, քանի որ. «Այն գտնվում է Ֆրանսիային մոտ և մեծ հետաքրքրություն է ներկայացնում հասարակության համար, բացի այդ, այն պատմականորեն ամենահայտնի առողջարանային քաղաքն է ռուսների շրջանում»: Քաղաքի կառավարությունը նույնպես շահարգրգռված է եղել թանգարան ստեղծելու գործում[2]։

Շուտով թանգարանի կից նոր բաժին է ավելացվել, որտեղ ցուցադրվում են հին եվրոպացի վարպետների և մինչկոլումբոսյան Պերուի զարդեղեն։ Հնաոճ ավտոմեքենաներ ցուցադրելու նպատակով թանգարանը պետք է մեծանա 2 000 քառակուսի մետրով։ Իվանովն ունի 50 ամերիկյան մեքենա՝ ստեղծված 1890-ից 1930 թվականները։

2009 թվականին ապրիլին, Կայմանյան կղզիներում գրանցված «Faberge Ltd.» անվանումով ընկերությունը հայց ներկայացրեց Ֆաբերժեի թանգարանին, որ «Ֆաբերժե» անվանումը պատկանում է իրեն և միայն նա կարող է այդ անվանումով հանդես գալ։ 2010 թվականի հունվարին Մայնի Ֆրանկֆուրտում կայացած միջնորդական դատի ժամանակ որոշվեց, որ թանգարանն իրավունք ունի օգտագործելու «Ֆաբերժե» անվանումը[1]։

Պատկերասրահ Խմբագրել

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 «Ротшильдовское - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2020-01-06 
  2. 2,0 2,1 ``Tycoon Ivanov Vies Faberge, Boosts $2 Billion Museum Collection, Bloomberg
  3. «Расчёт даты Пасхи»։ Православная и католическая пасхи в 20-м и 21-м веках։ nabasice.narod.ru։ Վերցված է 2014-07-18 
  4. «Фаберже»։ «Берёзовое», яйцо Фаберже (1917)։ faberge-eggs.info։ Վերցված է 2014-07-18 
  5. «Mieks Faberge Eggs»։ Birch-Egg, 1917 (անգլերեն)։ mieks.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-27-ին։ Վերցված է 2014-07-18 

Արտաքին հղումներ Խմբագրել