Օքտայ Աղաև
Օքտայ Ջաֆար օղլի Աղաև (ադրբ.՝ Oqtay Cəfər oğlu Ağayev, նոյեմբերի 7, 1934, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 14, 2006, Բաքու, Ադրբեջան), խորհրդային ադրբեջանցի էստրադային երգիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ[1];
Օքտայ Աղաև | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Oqtay Ağayev |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1934 Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | նոյեմբերի 14, 2006 (72 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Ժանրեր | էստրադա |
Մասնագիտություն | դերասան, երգիչ և օպերային երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | Ադրբեջանի ժողովրդական արտիստ և Q66451429? |
ԿենսագրությունԽմբագրել
Օքտայ Աղաևը ծնվել է 1934 թվականին Բաքվում: 1953 թվականին ընդունվել է Ասաֆ Զեյնալլու անվան երաժշտական քոլեջ: Նրա ուսուցիչը Սոֆյա Իվանովնա Հալֆենն էր: Օքտայ Աղաևը եղել է մենակատար Ադրբեջանում երկու խոշոր փոփ երաժշտության նվագախմբերում: Մինչև 1970 թվականը նա եղել է նվագախմբի մենակատարը, Ռաուֆ Հաջիևի ղեկավարությամբ: Իսկ մինչև 1984 թվականը եղել է Թոֆիգ Ահմեդովի ղեկավարությամբ ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի մենակատար: Օքտայ Աղաև շրջագայել է աշխարհի տարբեր երկրներում (Ալժիր, Մարոկկո, Լեհաստան, Չեխոսլովակիա, Բուլղարիա, Ռումինիա և այլն) և նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում: Նա 11 համերգ է ունեցել Կրեմլում:
Օքտայ Աղաևը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 14-ին[2]: