Օքսանա Շաչկո (ուկրաիներեն՝ Оксана Шачко, հունվարի 31, 1987(1987-01-31)[1], Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 23, 2018(2018-07-23)[2][1], Մոնրուժ, Օ դը Սեն, Ֆրանսիա[3][1]), ուկրաինացի նկարչուհի, Ֆեմեն ռադիկալ ֆեմինիստական խմբի ակտիվիստ[4]։ 2008 թվականի ապրիլին Աննա Գուցոլի և Ալեքսանդրա Շևչենկոյի հետ հիմնադրել են «Ֆեմեն» ֆեմինիստ ակտիվիստների խումբը, որը տարբեր երկրներում հրապարակավ բողոքում է սեռական շահագործման, եկամտի անհավասարության և կաթոլիկ եկեղեցու քաղաքականության դեմ[5]։

Օքսանա Շաչկո
ուկրաիներեն՝ Оксана Василівна Шачко
Դիմանկար
Ծնվել էհունվարի 31, 1987(1987-01-31)[1]
ԾննդավայրԽմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհուլիսի 23, 2018(2018-07-23)[2][1] (31 տարեկան)
Մահվան վայրՄոնրուժ, Օ դը Սեն, Ֆրանսիա[3][1]
Քաղաքացիություն Ուկրաինա
Կրոնաթեիզմ
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան և նկարչուհի
ԱնդամությունՖեմեն
 Oksana Shachko Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Օքսանա Շաչկոն ծնվել է Ուկրաինայի արևմտյան մասում գտնվող Խմելնիցկիում, ուղղափառ ընտանիքում[6]։ Նրա ծնողները երկուսն էլ աշխատել են գործարանում։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանները փակվել են, և նրանք երկուսն էլ կորցրել են իրենց աշխատանքը քաղաքական և տնտեսական ճգնաժամի համատեքստում[6]։

1995 թվականին՝ 8 տարեկան հասակում, Օքսանա Շաչկոն միացել է Նիկոշ դպրոցին՝ նախատեսված չափահասների համար և հայտնի ուղղափառ պատկերագրության դասավանդմամբ։ Դպրոցն ավարտելուց հետո[7][8][9] նրա վաղ շրջանի ստեղծագործությունները ցուցադրվել են Ուկրաինայում և ԱՄՆ-ում մի շարք խմբակային ցուցահանդեսներում[8]։ Տասներկու տարեկանում նա սկսել է նկարել ֆրեսկոներ՝ աշխատելով ուղղափառ եկեղեցում։ Այնուհետև ցանկություն է հայտնել միանալու մենաստանին[7] և դառնալ միանձնուհի, բայց մայրն ու ընտանիքը համոզել են նրան դա չանել[10]։

14 տարեկանում նա մերժել է Ռուս Ուղղափառ եկեղեցին ու կրոնը և դարձել է աթեիստ, հավատալով, որ ուղղափառ քահանաներն ավելի շատ իրենց դրսևորում են որպես առևտրականներ, քան Աստծո ներկայացուցիչները[10]։ Ապրուստը վաստակելու համար նա շարունակել է նկարել[11]։

2000 թվականին ընդունվել է Խմելնիցկիի ազատ համալսարան՝ ուսումնասիրելու փիլիսոփայությունը, ինչը խորը ճգնաժամ առաջ բերեց նրա մոտ[12]։ Նրան սկսեց մտահոգել կանանց հատկացվող տեղի, նրանց մտքերն ու ստեղծարարությունն արտահայտելու պակասը[6]։ Այլ ուսանողների հետ նա հիմնեց «Նոր հեռանկարների կենտրոն» կազմակերպությունը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ և ուսանողական իրավունքների համար։ Այստեղ նա հանդիպեց Աննա Գուցոլին և Ալեքսանդրա Շևչենկոյին։ Հետագայում "Je suis Femen" («Ես Ֆեմեն եմ») վավերագրական ֆիլմում նա նշել է, որ այս փորձը կոփել է իր քաղաքական և փիլիսոփայական հայեցակարգերը՝ իրեն դարձնելով կանանց իրավունքների և խոսքի ազատության համար պայքարող ակտիվիստ[12]։

Ակտիվիզմ

խմբագրել

2008 թվականի ապրիլին Աննա Գուցոլի և Ալեքսանդրա Շևչենկոյի հետ հիմնադրել են «Ֆեմեն» ֆեմինիստ ակտիվիստների խումբը[13]։ Ի սկզբանե խումբը բողոքում էր կանանց վրա ազդող հարցերի շուրջ, այնուհետև սկսեց բողոքել ուկրաինացի կանանց սեռական շահագործման[14] և 2008 թվականին սեքս-տուրիզմի դեմ[15][16]։ Սկզբում Ֆեմենը ուշադրություն գրավեց ներքնազգեստով կատարված ցույցերով, սակայն 2009 թվականին Օքսանա Շաչկոն Կիևում կայացած ցույցի ժամանակ մերկացրեց կուրծքը[17], որից հետո Ֆեմենի ակտիվիստները պարբերաբար բողոքի էին դուրս գալիս առանց վերնազգեստի՝ կանանց և քաղաքացիական իրավունքների օրակարգը ընդլայնելով Ուկրաինայում և ամբողջ աշխարհում[18]։

 
Մերկ Շաչկոն Ֆեմենի բողոքի ակցիայի ընթացքում՝ սատարելով Ալիյա Մագդա Էլմահդիին 2012 թվականի մարտին

Ֆեմենի անդամները, ներառյալ Օքսանան, տարբեր առիթներով բազմիցս ձերբակալվել են։ Հավանաբար ամենատհաճ դրվագը տեղի է ունեցել 2011 թվականին, երբ մի խումբ ակտիվիստներ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալների։ Բելառուսական ԿԳԲ-ն առևանգել է Օքսանային և երկու այլ կանանց, տարել անտառ, հագուստները հանել տվել, վրաները բենզին լցրել և սպառնացել այրել[19][20]։

Շաչկոն համագործակցել է ֆրանսիացի գրող Գալյա Աքմենմանի հետ, որը գրել է Ֆեմենի պատմությունը։ Այն 2013 թվականին հրապարակել է Calmann-Lévi հրատարակչությունը[21]։ 2014 թվականին թողարկվել է Շաչկոյի մասին պատմող Je suis Femen («Ես Ֆեմեն եմ») վավերագրական ֆիլմը։

Անվտանգության ուժերի կողմից մի քանի հարձակումներից հետո 2013 թվականին Ֆրանսիան Շաչկոյին քաղաքական փախստականի կարգավիճակ է տվել[22]։ Ապրել է Փարիզում և զբաղվել նկարչությամբ։

Արվեստ

խմբագրել

Մահվանից առաջ Շաչկոն կենտրոնացրել էր Iconoclast կոչվող արվեստի գործերի վրա. ավանդական մեթոդով ներկայացված ուղղափառ կերպարներ, որի վրա նա ներկայացրել է տրանսգրեսիվ արվեստի տարրեր՝ կրոնական դոգման դիմակայելով ֆեմինիստական, քաղաքական կամ մարդասիրական ուղերձով։ Շաչկոյի առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է Փարիզում 2016 թվականի մայիսին[8]։

2018 թվականի հուլիսի 23-ին Շաչկոյին մահացած են գտել Փարիզի իր բնակարանում։ Շաչկոն 31 տարեկան էր։ Աննա Գուցոլը Ukrayinska Pravda թերթին ասել է, որ իրենք սպասում են պաշտոնական հաղորդման[23]։ Հաղորդվեց, որ նա ինքնասպան է եղել՝ իրեն կախելով[24][25][26]։

Elle magazine ամսագիրը 2019 թվականի փետրվարին գրեց, որ Շաչկոն ինքնասպանության փորձ կրկին արել էր տարիներ առաջ[27]։

Արվեստի գրախոսություն

խմբագրել
  • "Oksana Shachko: from Femen to painter", by Armelle le Turc, Crash, winter 2017-2018.
  • "Oksana Shachko: Counter-Religious Iconography", text by Stacey Batashova, video by Apollonaria Broche, 032C Արխիվացված 2018-07-11 Wayback Machine, October 4, 2016.
  • "Oksana Shachko, une Femen en pleine crise de foi", by Sabrina Silamo, Télérama on May 14, 2016.[28]
  • "Oksana Shachko : l'ex-Femen iconoclaste expose sa Vierge Marie en burqa", by Ronan Tésorière and Amandine Pointel, Le Parisien on June 3, 2016.[29]
  • "Elle quitte les Femen pour peindre des icônes religieuses", by Jérémy André and Jérôme Wysocki, Le Point on January 13, 2016.[30]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 La cofondatrice des Femen, Oksana Chatchko, s’est suicidée à Paris
  3. 3,0 3,1 3,2 Oksana Shachko, a Founder of Feminist Protest Movement, Dies at 31
  4. Notes on the Death of Oxana Shachko, A deeply religious child, she came to identify as an atheist, a materialist, a communist, and, at last, a feminist.
  5. Ukrainian activist Oksana Shachko co-founded women’s rights group Femen
  6. 6,0 6,1 6,2 «A MEETING WITH OKSANA SHACHKO - CRASH Magazine». CRASH Magazine (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  7. 7,0 7,1 «Oksana Chatchko : mort d'une Femen désabusée». Libération.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  8. 8,0 8,1 8,2 «"ICONOCLASTE // Oksana Shachko". Galerie Mansart (in French)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  9. «Oksana Chatchko, première des Femen... et peintre d'icônes orthodoxes». La Croix (ֆրանսերեն). 2018 թ․ հուլիսի 25. ISSN 0242-6056. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  10. 10,0 10,1 «'Oksana Shachko Invented a Grammar of Activism': How the Co-Founder of FEMEN Used Art as a Powerful Feminist Statement». artnet News (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  11. «Pour Oxana Shachko, les Femen sont "sexy ET en colère!"». Le Temps (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  12. 12,0 12,1 «Oksana SHACHKO». www.leshommessansepaules.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  13. «The femen phenomenon». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  14. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  15. Feminine Femen targets 'sexpats', Kyiv Post (May 22, 2009)
  16. How they protest prostitution in Ukraine, France 24 (August 28, 2009)
  17. (Ֆրանսերեն) Femen Les féministes venues du froid Արխիվացված 2013-01-10 Wayback Machine, Paris Match (February 18, 2012)
  18. FEMEN activist Supports the Egyptian Revolution Արխիվացված 2011-07-01 Wayback Machine
  19. We met death squads (Russian)
  20. Trio 'abducted and abused' for Belarus topless protest by BBC
  21. «FEMEN Book (2013)». FEMEN.info. 2013 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  22. Vagianos, Alanna (2018 թ․ հուլիսի 25). «Co-Founder Of Feminist Group Femen Found Dead In Paris». HuffPost. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  23. «Co-founder of feminist topless protest group found dead in her Paris apartment». Independent.co.uk. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  24. Nechepurenko, Ivan (2018 թ․ հուլիսի 27). «Oksana Shachko, a Founder of Feminist Protest Movement, Dies at 31». The New York Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  25. «Femen co-founder Oksana Shachko found dead in Paris flat». The Guardian. Agence France-Presse. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  26. Paris killed her. Life and death of Oksana Shachko (Russian) by RFE/RL
  27. Inside the Life of Oksana Shachko, Femen's Radical Feminist
  28. «Oksana Shachko, une Femen en pleine crise de foi». Telerama.fr.
  29. VIDEO. OKSANA SHACHKO : L'EX-FEMEN ICONOCLASTE EXPOSE SA VIERGE MARIE EN BURQA
  30. Wysocki, Jérôme (2016 թ․ հունվարի 13). «Elle quitte les Femen pour peindre des icônes religieuses». Lepoint.fr.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսանա Շաչկո» հոդվածին։