Ալեքսանդրա Շևչենկո (ուկրաիներեն՝ Олександра Шевченко, ապրիլի 24, 1988(1988-04-24), Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական «Femen» շարժման համահիմնադիր, ակտիվիստ և առաջնորդ[2][3][4][5][6]։

Ալեքսանդրա Շևչենկո
ուկրաիներեն՝ Олександра Шевченко
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1988(1988-04-24) (36 տարեկան)
ԾննդավայրԽմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
Մայրենի լեզուռուսերեն և ուկրաիներեն
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
Մասնագիտությունիրավապաշտպան և կանանց իրավունքների պաշտպան
ԱնդամությունՖեմեն[1]
 Alexandra Shevchenko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդրա Շևչենկոն ծնվել է Խմելնիցկի քաղաքում, 1988 թվականի ապրիլի 24-ին։ 2008 թվականի ապրիլի 10-ին Ալեքսանդրա Շևչենկոն Օքսանա Շաչկոյի հետ Կիևում մասնակցել է Աննա Գուցոլի կազմակերպած ուկրաինական չգրանցված կանանց շարժմանը։ Ակտիվիստները բողոքել են ուկրաինացի կանանց սեռական շահագործման դեմ։

2011 թվականի վերջին Ալեքսանդրա Շևչենկոն, Իննա Շևչենկոյի և Եվգենիա Կրայզմանի կազմակերպած շարժումները հասել է միջազգային մակարդակի․ հոկտեմբերի 31 ակտիվիստները բողոքել են ֆրանսիացի քաղաքական գործիչ Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ։ Նոյեմբերի 5-ին Հռոմում կազմակերպած նրանց բողոքը եղել է իտալացի քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ, հաջորդ օրը՝ Հռոմի պապի դեմ, նոյեմբերի 10-ին Ցյուրիխում տեղի ունեցած ակտիվիստների բողոքը եղել է մարմնավաճառության դեմ, դեկտեմբերի 9-ին Ալեքսանդր Շևչենկոն Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի մոտ բողոքել է Վլադիմիր Պուտինի դեմ։

2013 թվականին Ալեքսանդրա Շևչենկոն Բեռլինում բացել է «FEMEN» ուսումնական կենտրոնը, նույն թվականի փետրվարի 9-ին նա Բեռլինի կինոփառատոնում բողոքել է կանանց սեռական օրգանների ալյանդակման դեմ. նրա մերկ կրծքին գրված է եղել՝ «2013 թվականի մարտի 6-ին FEMEN-ի ակտիվիստուհիները, համագործակցելով ֆրանսիացի գրող Գալյա Աքերմանի հետ, ֆրանսերենով թողարկեցին իրենց առաջին գիրքը՝ "FEMEN" վերնագրով»։

2013 թվականի օգոստոսին Շևչենկոն քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում։

Անձնական կյանք խմբագրել

2014 թվականին Ալեքսանդրա Շևչենկոն ամուսնացել է սևաստոպոլցի ֆոտոլրագրող Դմիտրի Կոստյուկովի հետ[7]։ Նրանք ծանոթացել են 2013 թվականին, երբ աշխատել են «New York Times» լույս տեսած FEMEN-ի մասին հոդվածի վրա։ Դմիտրի Կոստյուկովից Ալեքսանդրա Շևչենկոն ունի որդի՝ Թիմը[8] Ж։ Ապրում է Փարիզում։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2014, «Ուկրաինան հասարակաց տուն չէ», (անգլ.՝ Ukraine Is Not a Brothel) ավստրալացի ռեժիսոր Քիթի Գրինի վավերագրական ֆիլմը
  • 2014, «Ես Ֆեմեն եմ» (ֆր.՝ Je suis Femen), Ալեն Մարգոյի ֆրանսիական վավերագրական ֆիլմը
  • 2014, «Մերկ պատերազմ» (անգլ.՝ Naked War), ֆրանս-գերմանական վավերագրական ֆիլմ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.themistressofbooks.com/spotlight/interview-sasha-shevchenko-from-femen
  2. "The Femen Phenomenon", Gleb Garanich, Photographer's Blog, 1 March 2012, "Olexandra" is used here, in its original Ukrainian version and not translated into Russian. [Accessed 4 January 2020].
  3. "Ukraine's Femen: Topless protests 'help feminist cause'", Sam Wilson, BBC News, 24 October 2012. [Accessed 4 January 2020].
  4. "UKRAINE: Ukrainian Femen activist Oleksandra Shevchenko, who was recently deported from Tunisia, is arrested with two fellow protesters after staging an anti-Lukashenko topless protest in Kiev", REUTERS, 18 June 2013, reprinted on screenocean website.[Accessed 4 January 2020].
  5. Jeffrey Tayler (2013 թ․ մարտի 13). «The Woman Behind Femen's Topless Protest Movement - Jeffrey Tayler». The Atlantic. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. «FEMEN». FEMEN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. Активистка Femen Саша Шевченко вышла замуж
  8. Sasha Shevchenko on Instagram: “Я устала. Физически. Морально. Быть мамой очень тяжело. Сегодня Тимулён плохо спал ночью. Перемещался во сне по кровати, будто я к себе не…”

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Շևչենկո» հոդվածին։