Մոնռուժ
Մոնտրուժ ( ֆր.՝ Montrouge), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մոնռուժ | |||
ֆր.՝ Montrouge[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Օ դը Սեն, arrondissement of Antony?, Սենա և Մեծ Փարիզ | ||
Առաջին հիշատակում | 1194 | ||
Մակերես | 2,07 կմ² | ||
ԲԾՄ | 76 մետր, 67 մետր, 85 մետր | ||
Բնակչություն | ▼46 273 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92120[3] | ||
Պաշտոնական կայք | ville-montrouge.fr(ֆր.) | ||
| |||

Աշխարհագրություն
խմբագրելՄոնռուժը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։ Ընկած է երկրի մայրաքաղաք Փարիզից հարավ-արևմուտք։ Նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։ Քաղաքի անունն առնչվում է այդ տարածաշրջանի հողերի կարմրադեղնավուն գույնին ( ֆր.՝ Montrouge նշանակում է «կարմիր սար»)։
Պատմություն
խմբագրելՔաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1194 թվականին Սեն-Լազար վանքի տարեգրության մեջ։ Մինչև 13-րդ դարը այս տարածքը գտնվում էր բենեդիկտյան «գիյոմիտներ» ուխտի եղբայրության տիրապետության տակ (ուխտը կոչվել է ասկետ և ճգնավոր Գիյոմ դը Մալևալի անունով)։ Մոտ 1640 թվականին այստեղ թագավորական որսի համար արգելոց է ստեղծվել։ 1860 թվականին Մոնռուժի մի մասը (այսպես կոչված Փոքր Մոնռուժ / Petit Montrouge թաղամասը միացվել է Փարիզին (ներկայումս Փարիզի XIV շրջանի թաղամաս երից մեկն է), որի հետևանքով քաղաքի տարածքը 305 հեկտարից նվազել է մինչև 105 հեկտար։ 1875 թվականին Մոնռուժին հաջողվել է իր կազմում ներառել հարևան համայնքների որոշ տարածքներ։
1955 թվականից ի վեր Մոնռուժում ամեն տարի կազմակերպվում է Ժամանակակից արվեստի սալոն։
Տրանսպորտ
խմբագրելՓարիզի հետ ուղիղ կապ կա մետրոյի երկու գծերով (4-րդ գծի «Մերի-դը Մոնռուժ » և 13-րդ գծի «Շատիյոն — Մոնռուժ» վերջին՝ տերմինալային կայարանները)։
Անվանի անձինք
խմբագրել- Ադրիեն-Ֆիրմեն Պիյոն, (1766–1844) - ֆրանսիացի թատերագիր, բանաստեղծ և արձակագիր
Ժողովրդագրություն
խմբագրելScript error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".
Պատկերասրահ
խմբագրել-
Մոնռուճ քաղաքը Իլ դը Ֆրանս երկրամասի «Petite Couronne» հատվածի քարտեզին
-
Մետրոյի կայարանի շինարարությունը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
Գրականություն
խմբագրել- Монруж // Многоножки — Мятлик. — М. : Советская энциклопедия, 1954. — С. 252. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 28).
Արտաքին հղումներ
խմբագրել- Մոնռուժ քաղաքի պաշտոնական կայքը(Ֆրանսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնռուժ» հոդվածին։ |