Օքսանա Լինիվ
Օքսանա Լինիվ (ուկրաիներեն՝ Оксана Линів, հունվարի 6, 1978, Բրոդի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դիրիժոր։ Գրացի օպերայի առաջին կին-դիրիժորը։
Օքսանա Լինիվ | |
---|---|
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Оксана Ярославівна Линів |
Ծնվել է | հունվարի 6, 1978 (46 տարեկան) Բրոդի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ուկրաինա |
Մասնագիտություն | դիրիժոր |
Պարգևներ | |
Կայք | oksanalyniv.com |
Oksana Lyniv Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԵրկու երաժիշտների աղջիկ է, երգչախմբի ղեկավարի թոռնուհի։ 1992-1996 թվականներին ֆլեյտա նվագել և դիրիժորություն է սովորել Ստանիսլավ Լյուդկևիչի անվան Լվովի պետական ուսումնարանում։ 1996-2003 թվականներին սովորել է Նիկոլայ Լեսենկոյի անվան Լվովի ազգային երաժշտական ակադեմիայում, Բոգդան Դաշակի դասարանում։ Ակադեմիայում սովորելու տարիներին Բոգդան Դաշակը նրան իր ասիստենտն է դարձնում։
2004 թվականին մասնակցել է Բամբերգի ֆիլհարմոնիայի՝ Գուստավ Մալերի անվան դիրիժորների առաջին մրցույթին։ Սա Օքսանայի առաջին ճանապարհորդությունն էր այլ երկիր։ Դրանից հետո, 2005 թվականին դարձել է Բամբերգի ֆիլհարմոնիայի դիրիժոր Ջոնաթան Ջոննաթան Նոթի ասիստենտուհին։
2005 թվականին Օքսանա Լինիվը տեղափոխվել է Դրեզդեն, որտեղ սովորել է Կառլ Մարիա ֆոն Վեբերի երաժշտության բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում (ստացել է հետդիպլոմային կրթություն)։
Գերմանական ակադեմական ծառայությունների փոխանակումների (DAAD), Գյոթեի ինստիտուտ-հիմնադրամի և «Օսկար և Վիր Փիթերների» հիմնադրամի կրթաթոշակառու է։
2007-2009 թվականներին աջակցել է գերմանացի երաժիշտների ասոցացիայի «Դիրիժորների ֆորումին»։ Այդ ժամանակ նա հաճախել է վարպետության դասերի այնպիսի հայտնի գործիչների մոտ, ինչպիսիք են Հարմութ Հենխենը, Կուրթ Մազուրտ, Գեորգ Ֆրիչը և Ռոնալդ Զայֆարթը։
Որպես դիրիժոր հանդես է եկել Ուկրաինայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռումինիայում, Էստոնիայում և Շվեյցարիայում կազմակերպված համերգներում։
Օքսանան Օդեսայի օպերայի և բալետի ազգային թատրոնում դիրիժոր է եղել այնպիսի ստեղծագործությունների համար, ինչպիսիք են «Բոհեմ»-ը, «Գեղջկական ասպետություն»-ը, «Ռիգոլետտո»-ն, «Մադամ Բատերֆլայ»-ը։ 2013/2014 թվականներից Օքսանա Լինիվը աշխատել է գլխավոր երաժշտական տնօրեն Կիրիլ Պետրենկոյի մոտ՝ որպես երաժշտական ասիստենտ։ Աշխատել է Բավարիայի պետական օպերայում, որտեղ որպես դիրիժոր հանդես է եկել «Կոմս Օրի», «Տիտոսի ողորմածությունը» ստեղծագործություններում։
2017 թվականի փետրվարին ընտրվել է որպես Գրացի օպերայի և Գրացի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2017-2018 թվականների գլխավոր դիրիժոր[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Українка стала головним диригентом австрійської опери Газета по-українськи 03.02.2017
Արտաքին հղումներ
խմբագրել- Biografie auf der Seite der Bayerischen Staatsoper Արխիվացված 2017-04-02 Wayback Machine
- Porträt «Die Dirigentin» (SZ vom 17. Juni 2015)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսանա Լինիվ» հոդվածին։ |