Մաքսիմ Ռիսանով (անգլ.՝ Maxim Rysanov, ռուս.՝ Максим Рысанов, 1978, Կրամատորսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի ալտահար։

Մաքսիմ Ռիսանով
Ծնվել է1978
Կրամատորսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր Ուկրաինա,  ԽՍՀՄ և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդիրիժոր և վիոլինահար
Գործիքներալտ
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց
Կայքmaximrysanov.com
 Maxim Rysanov Վիքիպահեստում

Նա սովորել է Մոսկվայում, այնուհետև Լոնդոնի Գիդհոլի երաժշտական դպրոցում։ Այժմ հիմնականում հանդես է գալիս որպես սոլո ալտահար` կատարելով ինչպես ալտի համար գրված ստեղծագործություններ, այնպես նաև ստեղծագործություններ փոխադրված ալտի համար։ Ձայնագրել է բազմաթիվ ձայնասկավառակներ։ Ներկայումս բնակվում է Մեծ Բրիտանիայում։

Մրցանակներ խմբագրել

Հաղթել է մի քանի երաժշտական մրցույթներում, որոնց թվում` Վալենտինո Բուկկի մրցույթի հաղթող (Հռոմ, 1995), GSMD Gold Medal (Լոնդոն, 2000), Կարմելի կամերային համույթների միջազգային մրցույթ (ԱՄՆ, 1999), Բորնմուտ քաղաքի դիրիժորներ մրցույթ (Մեծ Բրիտանիա, 2003), Վոլգոգրադի երիտասարդ երաժիշտների մրցույթի դափնեկիր է (1995), այլ մրցանականերից են Haverhill Sinfonia Competition (Մեծ Բրիտանիա, 1999), Լայոնել Թերթիսի անվան ալտահարների միջազգային մրցույթ (Մեծ Բրիտանիա, 2003), Ժնևի CIEM մրցույթ (2004)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #135499720 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Ռիսանով» հոդվածին։