Մյոսա (նորվ.՝ Mjøsa), Նորվեգիայի խոշորագույն լիճը։ Տեղակայված է երկրի հարավային մասում՝ մայրաքաղաք Օսլոյից մոտ 100 կմ հյուսիս։ Հիմնական գետը, որը թափվում է այս լիճ, Գուդբրանսդալսլոգենն է հյուսիսում, իսկ դուրս եկացողը՝ Վորման (Գլոմմայի վտակ)՝ հարավում։

Մյոսա
Mjøsa

Մյոսա լիճը
60°24′ հս․. լ. 11°00′ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Հեդմարկ, Օպլան, Ակերսխուս
Նորվեգիա Նորվեգիա
Հայելու բացարձակ բարձրությունը 123 մ
Երկարություն 117 կմ
Լայնություն 15 կմ
Ավազանի մակերեսը 365,19 կմ²
Ծավալը 56,24 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 273 կմ
Ամենամեծ խորությունը 468 մ
Միջին խորությունը 178 մ
Պարզությունը 4.5 մ
Թափվող գետերը Գուդբրանսդալսլոգեն
Սկիզբ առնող գետերը Վորմա
Վիքիպահեստում

Անվանում խմբագրել

Մյոսա (նորվ.՝ Mjøsa) անվանումը բավական հին ծագում ունի։ Այն նշանակում է փայլուն, պսպղուն։

Տվյալներ խմբագրել

Մյոսան գտնվում է ծովի մակարդակից 123 մ բարձրության վրա, խորությունը տատանվում է 195-468 մ սահմաններում։ Այսինքն՝ լճի առավել խոր հատվածները գտնվում են ծովի մակարդակից մի քանի հարյուր մետր ցածր։ Գեղեցիկ են լճի ափերը, որոնք բուսածածկ են և երբեմն ժայռոտ։

Հարավային Մինոսուն հրվանդանից հյուսիսային Լիլեհամեր կազմում է 117 կմ։ Ամենալայն հատվածում՝ Խամարի մոտ, հասնում է 15 կմ-ի։ Լճի տարածքը 365 կմ² է, ջրահավաք ավազանը՝ 16420 կմ²։ Լճի ջրային պաշարի ծավալը գնահատվում է 56 կմ³։ Լճի ափի առավելագույն երկարությունը 273 կմ է։

Պատնեշները, որոնք գտնվում են Վորմա գետի վրա, կառուցվել են 1858, 1911, 1947 և 1965 թվականներին։ Դրանք բարձրացրել են լճի մակարդակը մոտ 3,6 մետրով։ Վերջին 200 տարում գրանցվել է 20 ջրհեղեղ, որոնք բարձրացրել են լճի մակարդակը ևս 7 մետրով։ Դրանցից մի քանիսը խորտակել են Համար քաղաքը։

Լիլեհամեր, Յովիկ և Համար քաղաքները հիմնադրվել են լճի ափին։ Լիճը ունի երկարաձիգ տեսք, ծայրերում հավաքված է, և իրենից ներկայացնում է լայնացած գետահուն կամ գետահովիտ, ինչը բնորոշ է Նորվեգիայի լճերի համար։ Ունի մի քանի կղզիներ, որոնցից առավել բերքատուն ու միակ խոշորը Խելգյոյա (սուրբ) կղզին։ Մնացած կղզիները միասին չեն զբաղեցնում այնքան տարածք, որքան այս մեկը։

Արդյունաբերություն խմբագրել

Բացի ոչ մեծ զբոսանավերից ու մոտորանավակներից, ինչպես նաև PS Skibladner շոգենավից, լճում նավարկությունը բացակայում է։ Լճի ափերը հիմնականում երկրագործական կենտրոններ են, որոնք համարվում են առավել բերքատուները ամբողջ Նորվեգիայի տարածքում։

Գլխավոր երկաթուղային ճյուղը Օսլոյի ու Տրոնհեյմի միջով անցնում է լճի արևելյան ափով՝ Համարին ու Լիլեհամերին կից փոքր կղզիներով։

Ձկնորսություն խմբագրել

Մինչ 1789 թվականը ձկնորսությունը մեծ տեղ էր զբաղեցնում լճում։ Նոր ժամանակներում դարձյալ թափ է առել ձկնորսությունը, շատ է հանդիպում կարմրախայտը։

Մյոսա լճում հանդիպում են 20 տեսակի ձկներ։ Դրանցից առավել տարածված են գայլաձուկ, թառափ, մանրածածան, ձամբռիկ, շագանակագույն կարմրախայտ։ Վերջինս կարող է կշռել մինչև 20 կգ։ Տարածված են նաև ձողաձուկազգիները և տարատեսակ մանրաձկներ։

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյոսա» հոդվածին։