Սյոր Էուրդալ
Սյոր Էուրդալ (նորվ.՝ Sør-Aurdal), կոմունա Նորվեգիայի Օպլանդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Բագն քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 1108.99 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[1]։
Սյոր Էուրդալ նորվ.՝ Sør-Aurdal | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Կոմունա | ||
Մտնում է | ![]() | ||
Վարչկենտրոն | Բագն | ||
Հիմնական լեզու | չեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||
Բնակչություն (2007) | 3176 (260 տեղ) | ||
Տարածք | 1108.99 (93 տեղ) | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1838 թ. | ||
Սահմանակցում է | Նուր Էուրդալ, Էտնեդալ, Նուրե Լան, Սյոնրե Լան, Ռինգերիկե, Ֆլո, Նես և Գուլ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 0540 | ||
sor-aurdal.kommune.no |
Սյոր Էուրդալի զինանշանըԽմբագրել
Սյոր Էուրդալ կոմունայի զինանշանը հաստատվել է 1990 թվականի փետրվարի 9-ին և իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված դեղին գույնի միջնադարյան կրոնական իր (զարդատուփ է, որով տեղափոխում են սրբերի մասունքները)։ Այն ներկայումս գտնվում է Հենդալ եկեղեցում[1]։
ԲնակչությունԽմբագրել
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Սյոր Էուրդալ կոմունայում բնակվում է 3176 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում նվազում է գրանցել[1]։
ՊատկերասրահԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- Store norske leksikon.(նորվ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2009-02-11 at the Wayback Machine.(նորվ.)