Լայնատերևուկ
Լայնատերևուկ
Լայնատերևուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Centaureinae
Ցեղ Տերեփուկ (Centaurea)
Տեսակ Լայնատերևուկ (C. benedicta)
Միջազգային անվանում
Centaurea benedicta

Լայնատերևուկ, օրհնափուշ, փշականկառ (լատին․՝ Centauréa benedícta), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող երկամյա կամ միամյա խոտաբույս։

Ցողունն արմատի մոտից սկսած ուժեղ ճյուղավորված է։ Տերևները երկարավուն են, համարյա նստադիր, ալիքաձև կամ փետրափև կտրտված, խոշոր կոպիտ ջղերով, որոնք ցանց են կազմում, տերևաթիթեղներն ատամիկների վրա փշեր ունեն։ Ամբողջ բույսը ծածկված է խիտ խավով։ Ծաղկում է ամռան սկզբում և կեսերին։ Ծաղիկներն խողովակավոր են և կառուցվածքով նման են բոլոր բարդածաղկավորներին։ Զամբյուղները ծածկված են վերնադիր տերևներով․ զամբյուղների ներքին ծաղիկների թերթիկները վերջանում են փետրաձև փշերով։ Արտաքին ծաղկաթերթերը խոշոր են, խոտատիպ, վերջանում են փշով, զամբյուղի հատակը ծածկված է թաղանթատիպ ծաղկակիցներով։ Պտուղը գլանաձև է, ունի փուփուլիկ, որը կազմված է 8-10 ատամնավոր մազմզուկներից ու բազմաթիվ կարճ մազիկներից։

Տարածում խմբագրել

Տարածված է Վաղարշապատում, Արտաշատում, Աբովյանում, Կապանում, Գորիսում, Վայքում, Սևանում, Ախուրյանում։ Աճում է չոր բացատներում և հատված թփուտներում, տաք վայրերում։

Քիմիական կազմ խմբագրել

Վերգետնյա հատվածը պարունակում է կնիցին դառը գլյուկոզիդային միացություն, խեժ, մոտավորապես 8% տանին, լորձանյութ, ոչ մեծ քանակությամբ նիկոտիլամիդ, խնձորաթթվական մագնեզիում։ Ծաղկած գագաթը պարունակում է սեսկվիտերպենային լակտոն կնիցին 0,02%Б եթերային յուղ, դաբաղանյութեր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կանաչ դեղատուփ, Ջուլիետա Հովհաննիսյան
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնատերևուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնատերևուկ» հոդվածին։