Օրինոկո (իսպ.՝ Orinoco), գետ Վենեսուելայում և Կոլումբիայում։ Երկարությանը 2730 կմ է, ավազանը՝ ավելի քան 1 միլիոն կմ2։ Սկիզբ է առնում Գվիանական սարահարթի հարավ-արևմտյան մասից, հոսում է համանուն դաշտավայրով և թափվում Ատլանտյան օվկիանոսը առաջացնելով ընդարձակ (մոտ 20 հազար կմ²) դելտա։

Օրինոկո
Օրինոկո գետը
Բնութագիր
Երկարություն2736
Ավազանի մակերես989 000 կմ²
Ջրի ծախս30 000
Ջրահոսք
ԳետաբերանԱտլանտյան օվկիանոս[1]
Գետաբերանի տեղակայումCasiquiare canal?, Delta Amacuro? և Կարիբյան ծով
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերVentuari River?, Caura River?, Caroní River?, Meta River?, Guaviare River?, Apure River?, Arauca River?, Vichada River?, Capanaparo River?, Tomo River?, Cinaruco River?, Atabapo River?, Parguaza River?, Aro River?, Cuchivero River?, Cunucunuma River?, Ocamo River?, Manaviche River?, Mavaca River?, Padamo River?, Suapure River?, Q16040335?, Río Iguapo?, Q16040339?, Q16040369?, Sipapo River?, Río Ugueto? և Q16040391?
ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
Վենեսուելա Վենեսուելա
ՋրահավաքԱտլանտյան օվկիանոս
Գետը Վիքիպահեստում

Աշխարհագրություն խմբագրել

Վերին հոսանքում Օրինոկոն բաժանվում է Կասիկյարե գետը։ Մինչև Մետայի գետաբերանը Օրինիկոն սահանքավոր է։ Դելտան (մոտ 20 հզ․ կմ2) բաժանվում է 36 բազուկի։ Մակարեո բազուկով կատարվում է նավագնացություն։ Ծովային մակընթացությունը տարածվում է գետաբերանից 400 կմ։ Հիմնական վտակները՝ Կաուրա, Կարոնի, Չուրան, ձախակողմյան՝ Գուավյարե, Մետա, Արաուկա, Ապուրե։ Աշխարհի առավել ջրառատ (29 հազար մ³/վրկ) գետերից է (նույնիսկ այն պայմանում, որ վերին հոսանքում ջրի հոսքի 1/3-ը Կասիկյարե գետով հոսում է Ամազոնի ավազան)։ Ծովային նավերը բարձրանում են մինչև Սյուդադ Բոլիվար, իսկ գետայինները՝ Պուերտո Այակուչո քաղաքը (հորդացումների ժամանակաշրջանում՝ էլ ավելի վեր)։ Նավագնացությունը տեղ-տեղ ընդհատվում է սահանքների պատճառով։ Կան մի շարք ջրվեժներ, այդ թվում՝ աշխարհի ամենաբարձր՝ (1054մ) Անխել ջրվեժը Չուրուն վտակի վրա։ Օրինոկոյի վրա ստեղծված է ջրէկների կասկադ։

Ստուգաբանություն խմբագրել

Օրինոկոյի անվանումն առաջացել է գետի տարածաշրջանում բնակվող հնդկացիական տամանակներ ցեղի լեզվով օրինուկու (բառացի «մեծ գետ») բառից, որը իսպաներենի ազդեցությամբ փոխվել է Օրինոկոյի (Orinoco):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Orinoco River բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրինոկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։