«Օրինական սպանություն» (անգլ.՝ Righteous Kill), ռեժիսոր Ջոն Էվնեստի դետեկտիվ թրիլլերը, որում ներգրավված են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և Ֆիֆթի Սենթը[9][10][11]։ ԱՄՆ-ում ֆիլմը հանվել է վարձույթի 2008 թվականի սեպտեմբերի 12-ին։

Օրինական սպանություն
անգլ.՝ Righteous Kill
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ[1][2], թրիլեր, ոստիկան ընկերների մասին ֆիլմ և դրամա
Թեմասերիական մարդասպան
Թվական2008, հունվարի 1, 2009[3] և հոկտեմբերի 8, 2008[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Էվնետ[1][5][6][…]
ՊրոդյուսերՋոն Էվնետ, Ավի Լերներ, Բոազ Դևիդսոն և Լատի Գրոբման
Սցենարի հեղինակՌասել Գևիրց
ԴերակատարներՌոբերտ Դե Նիրո[2][7][5][…], Ալ Պաչինո[2][7][5][…], Դոննի Ուոլբերգ[7], Ջոն Լեգուիզամո[7], 50 Սենտ[7], Կառլա Գուջինո[2][7][5][…], Բրայան Դենեհի[7], Ֆրենկ Ջոն Հյուզ[7], Ալան Բլյումենֆիլդ[7], Օլեգ Տակտարով[7], Բարրի Պրայմուս[7], Դեն Ֆութերման[8], Սթերլինգ Կ. Բրաուն[8], Մելիսա Լեո[8], Alan Rosenberg?[8], Աջայ Նայդու[8], Մերիթ Ուիվեր[8], Շիռլի Բռեներ[8] և Malachy McCourt?[8]
ՕպերատորԴենի Լենուար
ԵրաժշտությունԷդվարդ Շերմուր
ՄոնտաժՓոլ Հիրշ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրԿոնեկտիկուտ և Նյու Յորք
ԿինոընկերությունGrosvenor Park Productions
Տևողություն100 րոպե
Բյուջե60 000 000 $
Շահույթ78 400 000 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Նյու Յորքի 2 լավագույն ոստիկաննները` քննիչներ Դեվիդ Ֆիսքը (Ալ Պաչինո) և Թոմ Քոուեն (Ռոբերտ Դե Նիրո) 30 տարի եղել են գործընկերներ։ Թոշակի գնալուց առաջ նրանք պիտք է հետաքննեին կավատի սպանությունը։ Նրանք պարզում են, որ հանգուցյալը ինչ-որ կերպ առնչություն ունի գործի հետ, որով նրանք մի քանի տարի առաջ զբաղվում էին։ Այդ ժամանակ զոհը նույնպես հանցագործ էր, և նրա մարմնի վրա հայտնաբերել են մի կտոր թուղթ, որի վրա սպանությունն արդարացնող մի քառատող էր։ Երբ նոր և նմանատիպ հանցագործություններ են լինում, ոստիկաններին պարզ է դառնում, որ նրանք հետապնդում են անորսալի սերիական մարդասպանի, ով սպանում է բացառապես հանցագործների։

Դերերում

խմբագրել
Դերասան Կերպար
Ռոբերտ դե Նիրո քննիչ Թոմ Քոուեն/«Թուրք»
Ալ Պաչինո ոստիկան Դեվիդ Ֆիսկ/«Աքլոր»/«Պոետ» մարդասպան
Կարլա Գուջինո քննիչ Քերըն Քորելլի
Դոննի Վոլբերգ քննիչ Թեդ Ռայլի
Քըրթիս Ջեքսոն III («50 Cent») Մարկուս Սմիթ («Սարդ»)
Բրայան Դենեհի Լեյտենանտ Հինգիս
Ջոն Լեգուիզամո քննիչ Սայմոն Պերես
Օլեգ Տակտարով Եվգենի Մուգալատ

Եկամուտ

խմբագրել

Ֆիլմի բյուջեն կազմում էր 60 մլն դոլար։ Ցուցադրման առաջին հանգստյան օրերին ֆիլմը հավաքել է 16 288 361 դոլար։ Վարձույթի է հանվել 2008 թվականի սեպտեմբերի 18-ին, ցուցադրվել է միաժամանակ 3152 կինոթատրոններում։ Ֆիմի վարձույթից հավաքվել է 78 408 327 դոլար, որից 40 081 410 դոլարը հավաքվել է ԱՄՆ-ում, իսկ մնացած 37 326 917 դոլարը` մյուս երկներից։ ԱՊՀ երկրներում ֆիլմը ցուցադրվել է 2008 թվականի սեպտեմբերի 18-ից-նոյեմբերի 2-ը և հավաքել է 3 602 665 դոլար։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Դենեհիի հերոսը Պաչինոյի և դե Նիրոյի հետ քննարկում է կավատի սպանությունը, որի մականունը «Ռեմբո» էր։ Իսկ «Ռեմբո. առաջին արյուն» ֆիլմում Դենեհին խաղում էր շերիֆի` գլխավոր հակահերոսի դերը։
  • Ալ Պաչինոն և դե Նիրոն միասին նկարահանվել էին 1995 թվականին նկարահանված «Տապ» ֆիլմում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1034331/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/righteous-kill
  3. Internet Movie Database — 1990.
  4. https://www.cnc.fr/professionnels/visas-et-classification/120943
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=128869.html
  6. http://stopklatka.pl/film/zawodowcy-2008
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 http://www.imdb.com/title/tt1034331/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. «Pacino and De Niro pair up again». BBC. 2007 թ․ մայիսի 18. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
  10. «50 Cent's Righteous Kill, Talks New Movie, Dispels Rumors». 2007 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  11. «50 Cent Lands Role In New De Niro/Pacino Flick». Rap Basement. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել