Օրետո (իտալ.՝ Oreto, սից.՝ Oretu, իսկ արաբների ժամանակ կոչում էրՎադի էլ Աբբաս) գետ Իտալիայի Սիցիլիա կղզում։ Անցնում է Կոնկա դ՚Օրո հարթավայրով և թափվում է Տիրենյան ծով։ Գետի երկարությունը կազմում է 22 կմ։ Ավազանը իր մեջ է ներառում Իտալիայի Ալտոֆոնտե, Մոնրեալ, Պալերմո կոմունաների մեծ մասը։

Օրետո
Բնութագիր
Երկարություն22 կմ
Ավազանի մակերես129 կմ²
Ջրահոսք
ԱկունքՊալերմոի լեռներ
Գետաբերանի տեղակայումՏիրենյան ծով
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԻտալիա Իտալիա

Գետի սնուցումը կատարվում է անձրևների և ստորգետնյա ջրերի հաշվին։ Տարվա տաք եղանակներին գետի հոսքը անփոփոխ է մնում, քանի որ ունի շատ վտակներ։ Ջրի միջին ծախսը կազմում է 1,87 մ³/վրկ (հունվար), իսկ մինիմումը՝ 0,116 մ³/վրկ (օգոստոս)։ 1980 թվականից 1997 թվականները ֆիքսվել է ամենամեծ ցուցանիշը՝ 5876 մ³/վրկ (1981 թվական), իսկ մինիմումը ֆիքսվել է 1993 թվականին (0,031 մ³/վրկ)[1]։

Գլխավոր վտակներից է Տորրենտե դեյ Գրեչին, Վալլոնե Պյանո դի Մալոն և Վալլոնե դելլա Մոնական։ Մյուս վտակներից է Ապին, Ալլորո ա Վինյա դ՚Ապի, Վիլլա ՌԵնդա, Սանտա Մարիյա, Ֆոնտանա դել Լյուպո։

Ավազանի մակերեսը կազմում է մոտ 129 կմ²։ Սկիզբ է առնում Մոնթե Ջիբիլմեզիից և հոսում դեպի Պալերմոյի Սանթ Էրազմո բնակավայր։ 2006 թվականին գետը համարվում է հսկվող տարածք։

Պատմական տվյալներ

խմբագրել

Գետի անվան ծագման մասին ոչ մի վարկած չի պահպանվել։ Առաջին անգամ Օրենտուս (լատին․՝ Orethus) անունով է հիշատակվում մի փաստաթղթում։ XVI դարում գետի անվան ծագման մասին մի վարկած ծագեց, ըստ որի անունը առաջացել է հունարեն «օրոս» (հուն․՝ όρος) բառից, որը նշանակում է «լեռներ»։ Այդպես էր կոչվում, քանի որ սկիզբ էր առնում Պալերմոյի լեռներից։ Սիցիլիայում բնակվող արաբների օրոք գետը կոչվել Վադի ալ Աբբաս։ Այս տվյալը պահպանվել է աշխարհագետ Իբն Հաուկալի մոտ XII–XIV դարերում։

 
Գեորգի Անտիոքսի կամուրջ

XI դարում Օրետո գետի մոտ գտնվող Կորլեոնե քաղաքում տեղի ունեցավ ճակատամարտ արաբների և նորմանների միջև։ Պահպանվեցին XII–XX դարերում կառուցված կամուրջները։ Այդ կամուրջներից առավել հայտնի է Սիցիլիայի թագավոր՝ Ռոժեր II–ի նախաձեռնությամբ, Գեորգի Անտիոքսի 1113 թվականին կառուցած կամուրջը։ 1860 թվականին մայիսի 26–ից 27–ը, Ջուզեպպե Գարիբալդիի հրամանատարության տակ զորքերը անցան այդ կամուրջով և մտան Պալերմո, որտեղ էլ վերջ դրեցին Սիցիլիայի թագավորությանը։ Անցած հազարամյակի ընթացքում գետը փոխել է իր ուղությունը և հիմա կամուրջը գտնվում է դաշտում։

1818 թվականին Օրետո գետ բաց թողեցին Օրետոյի հայտնի առագստանավը, որը Բոնավենտուրի գլխավորությամբ անցավ Ատլանտիկ օվկիանոսը։

Գրականություն

խմբագրել
  • Contino A., Cusimano G., Bova P. & Gatto A. (2010) – La valle dell’Oreto. Aspetti geologico-geomorfologici, idrogeologici e vegetazionali di un bacino della Sicilia nord-occidentale. Regione Siciliana - Azienda Regionale Foreste Demaniali, Università degli Studi di Palermo - Dipartimento di Geologia e Geodesia dell’Università degli Studi di Palermo, Accademia Mediterranea Euracea di Scienze, Lettere e Arti – onlus, Termini Imerese, Collana Sicilia Foreste n. 46, 216 pp., 26 figg., Industria grafica Sarcuto, Agrigento․

Հղումներ

խմբագրել
  • «Appello del Wwf a Palermo "Costituire il Parco del fiume Oreto"» (իտալերեն). Palermo.blogsicilia.it. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Տվյալներ՝ Rilevamento delle caratteristiche dei bacini ideografici comprendenti corpi idrici significativi o di particolare interesse, ըստ Սիցիլիա կղզու, 2004 թվականի ընթացքում