Իբն Հաուկալ
Մոհամմեդ Աբուլ-Քասսեմ իբն Հաուքալ (արաբ․՝ ابن حوقل, 943, Մծբին, Թուրքիա[1][2] - 988) - X դարի Բաղդադից արաբ աշխարհագրագետ։ Ճանապարհորդել է Աֆրիկայում, Իրանում, Հնդկաստանում։ Իսթախրիի խնդրանքով սկսել է վերամշակել նրա գիրքը, սակայն գրել է մի նոր աշխատություն՝ «Գիրք ճանապարհների և երկրների» («Քիթաբ ալ–մասալիք ու ալ–մամալիք»)։ Կարևոր տեղեկություններ է հաղորդում Բագրատունյաց Հայաստանի աշխարհագրության, տնտեսության, քաղաքների, արհեստների, առևտրական ճանապարհների վերաբերյալ։
Իբն Հաուկալ | |
---|---|
Ծնվել է | 943 |
Ծննդավայր | Մծբին, Թուրքիա[1][2] |
Մահացել է | 988 |
Կրոն | իսլամ |
Երկեր | Kitāb al-Masālik wa-'l-mamālik? |
Մասնագիտություն | վաճառական, աշխարհագրագետ և գրող |
![]() |
Եղել է ավելի քան 30 երկրներում և գրել է «Ճանապարհների և պետությունների գիրքը», որի մեջ կարելի է գտնել տեղեկություններ ղազարների, հայերի, բուլղարացիների, սլավոնացիների, ռուսների և այլ ազգերի և ցեղերի մասին։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 307)։ |