Բացել գլխավոր ցանկը
Գլխոտանիներ
Գլխոտանիներ
Նկարազարդումը «Kunstformen der Natur» գրքից, Հեկկել Էռնստ (1904).
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Փափկամարմիններ
Կարգ Գլխոտանիներ
Ցեղ Գլխոտանիներ
Լատիներեն անվանում
Cephalopoda

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Գլխոտանիներ (լատ.՝ Cephalopoda, հին հուն․՝ ϰεφαλή «գլուխ» և հին հուն․՝ πούς «ոտք»), փափկամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Ազատ լողացող, շարժուն կենդանիներ են։ Ռուսաստանում հայտնի են մոտ 70 տեսակ[1]:

Բովանդակություն

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմինը երկսիմետրիկ է, 1-ից մինչև 18 մ երկարությամբ։

Հայտնի է մոտ 600 տեսակ։ Ունեն կատարելագործված արյունատար համակարգ և գլխուղեղ՝ շրջապատված կռճիկային գանգով։ Աչքերը լավ են զարգացած։ Շնչառությունը կատարվում է 1-2 զույգ փետրաձև խռիկներով։ Բերանի շուրջ ունեն

Խեցիներ չունեն, բայց ունեն ոտքերին փոխարինող շոշափուկներ, որոնք տեղադրված են գլխին։ Երբ ութոտնուկը քնած է, նրա 6 շոշափուկներն անշարժ են, իսկ 2-ը, շարունակ շրջանակներ գծելով, պահպանում են նրան։ Խոշոր ութոտնուկի յուրաքանչյուր շոշափուկի վրա կա 300 ծծիչ, որոնցից յուրաքանչյուրը կարող է բռնած պահել մի քանի կիլոգրամ ծանրության բեռ։

Կաղամարը հայտնի է նրանով, որ ունի «ռեակտիվ շարժիչ». նրա կաշվե թիկնոցի տակ ջուր է լցվում, և նա, մկանները կծկելով, ջուրը դուրս է մղում ձագարաձև խողովակով և հրման ուժի ազդեցությամբ «հրթիռի» պես սլանում է առաջ՝ ժամում 40 կմ արագությամբ։ Վտանգի դեպքում նա թանաքի իր պարկից նաև հեղուկ է արտազատում և պղտորում ջուրը՝ «ծխածածկույթ» ստեղծելով։

ՏարածումԽմբագրել

Գլխոտանիները տարածված են բոլոր օվկիանոսների խորքերում, սակայն նրանց մեծ մասը նախընտրում է ապրել ներքևի շերտում։ Նրանք ապրում են աղի ջրամբարներում։ Բայց կան բացառություններ։ Lolliguncula brevis կալմարը, հայտնաբերվել է Չեսապիսկի ծովածոցում, որը կարող է ապրել աղի ջրում՝ աղայնության - մինչև 17 պրոմիլե[2][3]:

ԴասակարգումԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ZOOINT Part21
  2. http://www.dnr.sc.gov/cwcs/pdf/Briefsquid.pdf
  3. Bartol, I.K., R. Mann & M. Vecchione (2002). Distribution of the euryhaline squid Lolliguncula brevis in Chesapeake Bay: effects of selected abiotic factors. Mar. Ecol. Prog. Ser. 226: 235—247

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել